HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ՝ բնապահպանության նախարարին

ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան,

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Global Greengrants Fund-ի աջակցությամբ իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲ ընկերության «Թաքնված գումարներ և բաց հանքի» մոնիտորինգի ծրագիր: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու թափանցիկությունը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲ ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջև, որը կենտրոնացած կլինի էկոլոգիական և սոցիալ տնտեսական քաղաքականության վրա, որն էլ հայտարարվել է ֆինանսական ինստիտւոտների կողմից: Ծրագիրը նպատակ ունի համագործակցել հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, ԶԼՄ-ների, ՏԻՄ մարմինների, տեղական և միջազգային փորձագետների հետ:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ տալ ներքոնշյալ հարցերի պատասխանները:

1.«ԴԳՄՔ» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, Կապան համայնքի Շահումյան թաղամասում ոչնչացվել են մեծաքանակ անտառածածկույթներ: Արդյո՞ք պետական լիազոր մարմինների կողմից հաշվարկված են վնասները, և «ԴԳՄՔ» ընկերության կողմից վերականգնված են այդ վնասները: 

2.«ԴԳՄՔ» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում կառուցվել են 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհներ և հարյուրավոր հարթակներ: Ճանապարհների և հարթակների կառուցման համար ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմվա՞ծ են եղել նախագծեր, և նածագծերը անցե՞լ են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

3.Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում ճանապարհների և հարթակների կառուցման աշխատանքների ընթացքում «ԴԳՄՔ» ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքային ծրագրում նախատեսված, հողի բերի շերտը հանվել և հանձնվե՞լ են Կապան համայնքին:

4.ՀՀ բնապահպանության նախարարությունը ինչպե՞ս կմեկնաբանի 2007 թվականին Կապանի տարածաշրջանում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտության վերաբերյալ:

5.Մինչև 2002 թվականը Գեղանուշի պոչամբարը ունեցել է բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ դա նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2002 թվականի տարեկան հաշվետվության մեջ: Ի՞նչն է պատճառը, որ «ԴԳՄՔ» ընկերության կողմից օգտագործվող Գեղանուշի պոչամբարը այժմ չունի բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ:

6.«ԴԳՄՔ» ընկերությունը ու՞նի բնապահպանական անձնագրեր և վտանգավորության դասակարգ այլ թափոնների համար:

7.«ԴԳՄՔ» ընկերությունը ու՞նի կառավարության որոշում Աճանան գետի բնական հունի շեղելու համար, Թեջադին տեղամասի հատվածում:

8.«ԴԳՄՔ» ընկերությունը ու՞նի դատարկ ապարների կուտակման թուլտվություն Աճանան գետի շրջակայքում:

9.2005 թվականին «ԴԳՄՔ» ընկերությունը ունե՞ր հանքարդյունահանման լիցենզիա:

10.«ԴԳՄՔ» ընկերությունը ունի՞ բնապահպանական պլան:

Հարգանքով`

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան  

Մեկնաբանություններ (4)

Freedom Kapan
Հարգելի hetq.am, ինչն է պատճառը, որ մեր մեկնաբանությունները չի տեղադրվում?
ECOLODEMO, KAPAN
Ինչպես նկատում ենք գործնական հարցերին պատասխանելու փոխարեն հարցերը տեղափոխվում են անձնական վիրաորանքների դաշտ: Եթե իջնենք անձնական վիրաորանքների մակարդակի, կարող ենք սկսենք պատասխանել նույն ոճով և ավելին, բայց դա մեր ոճը չէ և մենք անում ենք մեր աշխատանքը: Կարծում ենք եթե կոնկրետ գործնական հարցերին պատասխանելու փոխարեն հարցերը տեղափոխում են անձնական վիրաորանքների դաշտ ուրեմն մենք մեր գործը լավ ենք անում, իսկ եթե չխոսային կամ դրական արտահայտվեին ուեմն մենք անհաջողություն ունենք մեր աշխատանքի մեջ:
Freedom Kapan
Based on current situation in Deno Gold Mining Company CJSC, researches foresee tendency to repeat the same mistakes by the directorate as it was in 2008-2010. After Dundee Precious Metals Company directorate decided to get rid of from the current head of the Dino Gold Mining Company CJSC and his wife situation has calmed down about 1.5 year. Today’s situation is very alike the past one but with one exception; today’s director talks and acts as aggressive as a dictator. There are records affirming some statements of the directorate on their non western approach contrary to Deno Gold Mining Company and Dundee Precious Metals affirmations. In Kapan, in 21st century to talk rudely, intimidate and treat to fire workers and different layers of a society is not appropriate for those who were born and grown up in Canada, country that supports higher values. If the current situation won’t be stopped Dundee Precious Metals Company’s directorate should have make a decision to get rid of from the new director as well as from their sisters and brothers by short say goodbye to the new clan. Or if the Deno Gold Mining Company will delay problem solving then this time Dundee Precious Metals Company will lose its control over Deno Gold Mining Company CJSC. It’s about few month our professionals are researching Deno Gold Mining Company CJSC problems and their solutions to represent them to Dandy Prince Metals Company with the purpose for not going back again with Deno Gold Mining Company CJSC. Let us point out that as before also nowadays all the information provided to Dundee Precious Metals Company directorate is being filtrated. You can get the same information when professionals like this will visit Deno Gold and hold researches on company’s inner situation as it was done by the Dundee Precious Metals Company directorate during the ex director time. Group of researchers.
Սասուն Մանուկյան
Freedom Kapan կազմակերպություն գոյություն չունի, սա միայն բլեֆ է...նույն մարդիկ տարբեր անուններով, բոլորին ղեկավարում է նույն ուժը և ձգտումը՝ մի բան պոկել Դինոյից...չեն տալիս... մնաց գրելը...դե գրեք...enjoy...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter