Ոստիկաններն ու փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը
Այսօր՝ ժամը 00.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի թիվ 45 շենքի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում Վիլնիուսի փողոցի թիվ 99 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհու՝ 1981 թ. ծնված Է. Մինասյանի ինքնասպանության փորձը կանխվել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել