Կիրակի, 19 նոյեմբերի

Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին»



ՀՀ գլխավոր դատախազ՝
պարոն Աղվան Հովսեփյանին 
Պատճենը` Hetq.am-ին 
ՀՀ քաղաքացի Աշոտ Սուքիասյանից 

Մեծարգո պարոն Հովսեփյան,

Կապված վերջին իրադարձությունների հետ, կուզենայի ներկայացնել իմ պարզաբանումները:

Հասկանում եմ, որ պետք է լուսաբանեմ ողջ եղելությունը:

2009թ.-ի օգոստոսի 20-ին ՀՀ Կառավարությունում տեղի ունեցավ ժողով, որի նպատակն էր  ադամանդագործության և ոսկերչության զարգացումը ՀՀ-ում և աշխատատեղերի    ավելացումը: Դրան հաջորդեցին Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած ժողովները նույն նպատակով: Ժողովի ընթացքում խոսվեց այն մասին, որ Ռուսաստանը առաջարկում է 5% տոկոսադրույքով` 15 տարի մարման ժամկետով ադամանդի հումք: Առաջարկվող ադամանդի հումքի գնացուցակները ստանալուց հետո հումքի որակը և գները  չէին  համապատասխանում պահանջվող շուկայի ո՛չ որակին, ո՛չ էլ գներին: Ժողովի ընթացքում ես առաջարկեցի  ադամանդի հումք, որը պետք է ներմուծվեր այն ընկերությունից, որը գտնվում է Հարավային Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում:

Ըստ պայմանավորված ժամկետի` մոտ 1 ամիս հետո, բերվեցին հումքին վերաբերող բոլոր թղթերը, որոնք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: Պայմանավորված կարգով տեղի ունեցավ մի նոր ժողով, որտեղ  մասնակցում էին 20-ից ավելի  կազմակերպություններ, ներկայացվեց մոտ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ադամանդի հումք:

Քանի որ ներկայացվող հումքի արժեքը մոտավորապես 20-30% ցածր էր Ռուսաստանի կողմից առաջարկվող հումքի արժեքից, ժողովի մասնակիցներից բոլորը ցանկություն  հայտնեցին գնելու և համագործակցելու ինձ պատկանող «Ձորագյուղ»  կազմակերպության հետ, որտեղ «Ձորագյուղ» կազմակերպությունը պետք է մատակարարեր ադամանդի հումք, իսկ մյուս կազմակերպությունները պետք է հանդիսանային գնորդներ:

Ժողովի մասնակիցները ցանկություն հայտնեցին հանդիպել «Ձորագյուղ»  կազմակերպությունում` ներկայացնելով իրենց վարպետ-մասնագետներին: Նրանք հիանում էին հումքի որակով և գներով, բայց չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ կամ հնարավորություններ՝ գրեթե բոլորն առաջարկում էին վերցնել հումքը պայմանագրային կարգով, վերամշակել և վերադարձնել «Ձորագյուղ»  ԱԿ-ին:

Ծրագիրը նպատակահարմար չէր: Այդ օրերին Փայլակ Հայրապետյանն առաջարկեց ժողովի մասնակիցներին հանդիպել իրեն պատկանող Սևանում գտնվող Ծովազարդ համալիրում ճաշելու և քննարկելու հայ ադամանդագործների հետագա ճակատագիրը: Այդ ամենից հետո Փայլակ Հայրապետյանը առաջարկեց առանձին հանդիպել ինձ հետ Երևանում և ներկայացնելով իր իսկ ունեցած նորաստեղծ ադամանդի վերամշակման արտադրամասը` Հայրապետյանը հայտնեց, որ չունի ֆինանսական միջոցներ, բայց ունի անշարժ կապիտալ, որի վաճառքից կամ գրավադրումից կունենա ֆինանսական միջոցներ` այդ նպատակով օգտագործելու համար: Նա նաև առաջարկեց, որ մեր երկուսի ուժերը միացնելով` կարող ենք ստեղծել աշխատատեղեր, մասնագիտացված դպրոց և ուսումնարան:

Ես խորհուրդ տվեցի, որ գրավադրվելուց ավելի հարմար է վաճառվող գույքը վաճառել և այդ միջոցներով սկսել աշխատանքները: Երկար ժամանակ փորձելուց հետո ոչինչ չէր վաճառվում, Փայլակ Հայրապետյանը փորձեց գրավադնել իրեն պատկանող գույքը «Անելիք» և «Պրոմեթեյ» բանկերում: «Պրոմեթեյ» բանկի ներկայացուցիչը անձամբ գնաց ուսումնասիրելու գործարանը և գրավները, բայց ինչ-ինչ պատճառներով մերժեց: Պարզվեց, որ Փայլակ Հայրապետյանին պատկանող կազմակերպությունները չունեն համապատասխան շրջանառություն և բանկային համակարգին համապատասխան վարկային կենսագրություն:

Դրանից  հետո Փայլակ Հայրապետյանը առաջարկեց, որ մեր կազմակերպությունը օգնի Հայրապետյանին պատկանող գույքերի գրավադրմանը, քանի որ «Ձորագյուղ» կազմակերպությունը ունի վարկային լավ կենսագրություն և մեծ շրջանառություն:

Ես հարցրեցի գույքերի սեփականատերերի և փայատերերի մասին, Փ. Հայրապետյանը պատասխանեց, որ իր ընտանիքում ամբողջ գույքը բաժանված է և ամեն մեկը ունի իր սեփականությունը, մնացած առաջարկվող գույքը, որը կարելի է վաճառել կամ գրավադնել, հանդիսանում է միայն իր սեփականությունը և պատրաստ է ցանկացած պահի տալ վաճառելու կամ գրավադնելու իրավունք նոտարական վավերացմամբ:

Դրանից հետո դիմեցի «Ամերիա» բանկին, որպեսզի ուսումնասիրի այս ծրագիրը և փորձի ֆինանսավորել: Սկսվեցին հանդիպումներ «Ամերիա» բանկի ղեկավարության հետ: «Ամերիա» բանկում լսելով ծրագիրը` առաջարկեցին, որ բիզնես ծրագիրը գրեն հենց իրենք, որպեսզի ծրագիրը լինի պրոֆեսիոնալ և արժանանա հավանության: Հետո մեզանից ուզեցին գրավադրվող գույքերի վկայականների պատճենները:

Փ. Հայրապետյանը բերեց գրավադրվող գույքերի վկայականները: Բանկը տվեց իր գնահատող կազմակերպության տվյալները: Նրանք կատարեցին նախնական գնահատում, տեսնելով, որ գրավադրվող գույքերը համապատասխանում են  12 000 000 ԱՄՆ դոլարի արժողությամբ վարկի չափին: Այնուհետև «Ամերիա» բանկը,  ունենալով բիզնես ծրագիրը և գույքերի նախնական գնահատումները, քննարկեց և  հաստատեց 12 մլն դոլարի վարկը 10 տարով, 12% տոկոսադրույքով:

Բանկը պահանջեց  կադաստրից բոլոր գրավադրվող գույքերի միասնական տեղեկանքները: Այդ պահին Հայրապետյանը հայտարարեց, որ այդ գույքերից մի մասը արդեն գրավադրված են, մոտավորապես մի 60 000 դոլարի չափով: Եվ քանի որ բանկային ռեգիստրում իր անունը գտնվում էր դասակարգման փուլում, մենք որոշեցինք գրավադնել գույքերից որևէ մեկը և մարելով Փ.Հայրապետյանին պատկանող վարկը և վարկային կենսագրությունը մաքրելով` շարունակենք մեր աշխատանքները «Ամերիա» բանկում:

Պարզվեց, որ «HSBC» և «Զարգացման» բանկերում միասին Հայրապետյանի պարտքը ոչ թե կազմում է 60 000 ԱՄՆ դոլար, այլ 763 000 ԱՄՆ դոլար: Եվ բանկերը արդեն սկսել էին սպառնալ գույքերի առգրավմամբ:

Սկսվեց Փ. Հայրապետյանի պարտքերի մարման պրոցեսը, որին հաջորդեց «Ամերիա» բանկից վերցրած առաջին գումարը, որով փակվեցին պարտքերը: Նախապես «Ամերիա»  բանկին առաջարկվեց փոխել նախնական գնահատում ստացած գույքը՝ առանց  պատճառաբանելու, որ դրանք գտնվում էին մեկ ուրիշ բանկում գրավադրված, բայց «Ամերիա» բանկը կատեգորիկ հրաժարվեց, պնդեց, որ իրեն հետաքրքրում է  հիմնականում միայն Երևան քաղաքում գտնվող գույքը, և մեր կողմից առաջարկվող գույքն արդեն ֆիքսված էր վարկային կոմիտեում:

Սկսվեցին աշխատանքները «Ամերիա» բանկի հետ: «Ամերիա» բանկը սկսեց ձևակերպել գրավները և շատ դժվարությամբ վճարել գումարները, պահանջվող 2.000 000-ի դիմաց 1. 000 000, 5.000 000-ի դիմաց  2.000 000, 3.000 000-ի դիմաց 700 000 ԱՄՆ դոլար: Եվ ամեն օր ուշացնելով բիզնեսի մեջ մտնող անհրաժեշտ գումարների պահանջվող  չափը և ժամանակը, բանկը գիտակցում էր իր կողմից գրված բիզնես  ծրագիրը, որտեղ ասվում էր, որ աֆրիկյան այդ երկրում աշխատանքային սեզոնը  կազմում է մոտ 8 ամիս, իսկ հաջորդ 4 ամիսներին սկսվում է անձրևների շրջանը, որի ընթացքում գրեթե հնարավոր չէ աշխատել:

Ըստ բիզնես ծրագրի՝ 12.000.000 ԱՄՆ դոլարով պետք է գնվեր համապատասխան տեխնիկա և միջոցներ աշխատացնելու Աֆրիկայում գտնվող հանքատարածքը, և ադամանդները ուղղել Փ. Հայրապետյանի ադամանդի գործարանը աշխատացնելու նպատակով: Բանկը իր հերթին ուշացումները պատճառաբանում էր գրավադրվող  գույքի փաստաթղթերի կիսատ և անորոշ վիճակով: Փ. Հայրապետյանին պատկանող Քոչարի 4/9 հասցեի գույքը մոտավորապես 5 ամիս անհրաժեշտ եղավ, որ կատարվեն անհրաժեշտ ձևակերպումները, քանի որ այդ գույքը ձևակերպված էր Հայրապետյանի հարսի հոր` Գագիկ Ղարիբյանի անունով, և քանի որ վերջինիս կինը մահացել էր, պետք է ձևակերպվեր ժառանգությունը:

Բանկը նաև պահանջեց շենքի տակ գտնվող 2038 քմ տարածքով հողատարածքի վարձակալությունից սեփականության ձևակերպումը: Բանկը պահանջեց նույն շենքի 1-ին և 2-րդ հարկերի սեփականատերերի համաձայնությունը գրավադնելու համար, որտեղ ասվում էր, որ հարևանները պետք է տան իրենց գրավոր համաձայնությունը՝ իրենց գույքով պատասխան տալով գրավ դրվող Փ. Հայրապետյանի գույքին: Այդ կազմակերպությունը համաձայնվեց տալ նման տեղեկանք միայն այն դեպքում, որ գնենք ժամանակացույցով իրենց պատկանող առաջին և երկրորդ հարկերը, որի համար «Ձորագյուղ» կազմակերպությունը ստիպված եղավ նախնական վճարել 48 000 ԱՄՆ դոլար:

Ընթացքում «Ամերիա» բանկ գրավադրվելով փոխանցվում էին գումարներ տեխնիկայի գնման և հանքավայրերում կատարվող աշխատանքների համար: Առաջին վարկի ստացումից դեռ մեկ տարի չլրացած բանկը հրաժարվեց վճարել վերջին գումարը, որով պետք է գնվեր լվացող մեքենա: Բանկը նաև մի շարք պատճառաբանություններով խոստացած վարկի 12 տոկոս տոկոսադրույքը դարձրեց 15 տոկոս:

Մինչդեռ այդ բանկում «Ձորագյուղ» ԱԿ-ի միայն մուտքերը 1 տարվա մեջ հասել էին մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի: Բանկը նաև պատճառաբանեց, որ առաջին 1 մլն դոլարը տրամադրված է եղել, որպես վարկային գիծ, որը խոստացել էին հաջորդ վարկերի ընթացքում փոխել վարկի: Բանկը սկսեց պահանջել, որ առաջին 1 մլն դոլարը` տրված 25.06.2010թ., տրամադրված է որպես վարկային գիծ և պետք է մարվի: Ես ընդունեցի առաջարկը` փակել վարկային գիծը, ակնկալելով, որ գումարը մի քանի օրից նորից կվերադարձվի կազմակերպությանը, քանի որ այն տրված էր 10 տարի ժամկետով: Բանկը կատեգորիկ հրաժարվեց վերադարձնել գումարը և հրաժարվեց նաև տրամադրել վարկի մնացորդը` 1 300 000 դոլարի չափով: 

Ամերիա բանկից ստացվել է ընդհանուր 10.700.000$: 

25.06.10. - 1.000 000 ԱՄՆ դոլար

30.07.10. - 2.000 000 ԱՄՆ դոլար

12.08.10. - 1.000 000 ԱՄՆ դոլար

23.09.10. - 2.000 000 ԱՄՆ դոլար

10.12.10. 
15.12.10. -  } 1.000 000 ԱՄՆ դոլար

14.02.11. - 1.000 000 ԱՄՆ դոլար

02.03.11. - 1.000 000  ԱՄՆ դոլար

29.04.11. - 1.000 000 ԱՄՆ դոլար

15.06.11. - 700 000 ԱՄՆ դոլար 

Ընդամենը`  10.700.000

Քանի որ 12 մլն դոլար արժողությամբ բիզնես ծրագրից պակասել էին զգալի գումարներ`

6 000 դոլար - բիզնես ծրագիր, («Ամերիա Բանկ»)

756 394 դոլար - Հայրապետյանի պարտքեր և տոկոսներ

53 000 դոլար - կադաստրային և նոտարական ծախսեր և այլ վճարներ,

23 000 դոլար - բանկային ծառայությունների գումար, («Ամերիա Բանկ»)

80 000 դոլար - տույժ և տուգանքներ,

65 451 դոլար - այլ բանկի տոկոսներ,

48 000 դոլար - Հր. Քոչարի 4/9 «Դավիթ» ՍՊԸ-ի կանխավճար,

1 153 000 դոլար - «Ամերիա» բանկ տոկոսի մարում,

Ընդհանուր`- 2.184.845  ԱՄՆ դոլար: 

Փայլակ Հայրապետյանին տրված գումարներ, բանկերին տրված տոկոսներ, նոտարական և կադաստրային ծախսեր, և այլ ծախսեր` 2.184.845 ԱՄՆ դոլար:

Բանկի կողմից չտրված գումար` 1.300 000  դոլար:

Ընդամենը բիզնեսի մեջ մտած գումար` 8. 875 155 դոլար:

Ընդամենը` 12.000.000 բիզնես ծրագրից պակասած գումար` 3.124.845  դոլար:

Բանկը հրաժարվեց վերադարձնել վճարվող վարկային գծի 1 000 000 դոլարը, և գրավադրված գույքերից մնացած 1 300 000 դոլարը, ինչի հետևանքով ես հրաժարվեցի վճարել, քանի որ արդեն իսկ բիզնես ծրագրից սկսել էր պակասել 3.124.845 դոլար:

Գումար չտրամադրելու պատճառով ստիպված եղանք Փայլակ Հայրապետյանի հետ լվացող սարքը պատրաստել Երևանում` Հայրապետյանի գործարանում (գաջեգործների հասցեում): Ես տրամադրեցի գծագրերը, պահանջվող ինֆորմացիան և գումարը, իսկ Փ. Հայրապետյանը և իր վարպետները պատրաստեցին մեքենան: Սարքի պատրաստումը տևեց մոտ 5-6 ամիս:

Այդ ընթացքում Աֆրիկայում իմ մյուս գործընկերները (բելառուս Սերգեյը և հայազգի Ռուբենը, որն արմատներով Գավառից է, ինչպես Հայրապետյանը), տեսնելով, որ ես զբաղված եմ Հայաստանում այս փողերի հետ կապված խնդիրներով, սկսում են ինձ քցելու օպերացիան, որի մեջ ներգրավում են նաև Փայլակ Հայրապետյանին:

Փայլակ Հայրապետյանի դերակատարումը այս գործի մեջ շատ պարզ էր, նրան խոստացել են ինչ-որ տոկոս աֆրիկյան հանքատեր կազմակերպությունից, որ նա ինձ կալանավորել տա Հայաստանում, և նա սկսեց գործել իմ դեմ:

Ես Աֆրիկայում սկսեցի դատական գործ այդ խաբեբաների դեմ: Դատարանը նրանց գույքերի վրա կալանքներ է դրել ու պարտավորեցրել է որոշակի գումարնել մուծել, ինչը նրանք չեն կատարում: Նրանց դրդմամբ Փայլակ Հայրապետյանը Աֆրիկայում իմ դեմ դատական գործ սկսեց ու պարտվեց:

Ու հիմա փորձում են ինձ խեղճացնել: Ես հանդիսացել եմ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը, ատենապետը հանդիսանում է Տ. Սարգսյանը, իսկ թեմի առաջնորդը՝ սրբազան Կճոյանը:  

Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED:

Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության:

Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ:

Ներկայացնում եմ WLISPERA HOLDINGS LIMITED-ի և «Ձորագյուղ» ԱԿ-ի ֆինանսական փոխանցումների հետ կապված վիճակագրությունը:

Խնդրում եմ այս տեղեկություններն ի գիտություն ընդունել:

Կցված են բոլոր ֆինանսական հաշիվների շարժերը:

Հարգանքներով՝
Աշոտ Սուքիասյան

Աշոտ Սուքիասյանի լուսանկարը՝ hraparak.am-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (23)
1. Պարզապես մարդ14:13 - 19 հունիսի, 2013
Սա մեծ զոհաբերությունա իհարկե երբ որ գործերը վատանում են ու սկսումա գարշահոտ գալ, չինովնիկի կամ հոգևորականի անունը չսևացնելու համար բիզնեսմենը պարտավոր է գործը վերցնել իր վրա, որից հետո միահամուռ ջանքերով վերջիններս կոգնեն որ գաղութում աղայի պես ապրես ու մի տարի հետո նորից ազատ ֆռֆռաս Խելքներիդ ձյուն գա հա, մենքել հավիկներենքելի պիտի հավատանք որ տիկոն ու սրբոն հեչ բանից տեղյակ չեն էս գործում ու դուել առանց իրենց տեղյակ պահելու իրենց անուններով բիզնես դրել որ "զերծ մնա ոտնձգություններից": Հետաքրքիրա եդ ինչ ոտնձգությունների մասինա խոսքը որ? Կճոին եդքան դուխ ունի հա որ իրա մենակ անունը նշելով ինքը ապահովությունա եղել քո համար, հալա տիկոն հասկացանք, բա դրանից եկող ապահովությունս որնա չեմ հասկանում? ԳՈՂԱԿԱՆՈՎ ՀԱ ԵՐԵՎԻ?
2. Պարզապես մարդ14:14 - 19 հունիսի, 2013
Դե եթե դու առանց քո "պարտնյորներին" տեղյակ պահելու իրենց անունները սևացրելես ուրեմն դու դեռ շաաաատ սև գործերել կունենաս թաքցրած, դե արի ու "քավորիդ" մոտ մեխքերիդ թողություն խնդրի ու չմոռանաս նշել մի շատ կարևոր հանգամանք նույնպես ու ներողություն խնդրես որ իրեն խալխի քրտինքով աշխատած կամ լվացված փողերով Բենտլի ես նվիրել ու դրանով իսկ գցել գայթակղության օվկիանոսը: Երևումա դու միշտ մոռանում ես քո արարքների հետևանքների մասին: Անունները գրելուց չես գիտակցել արածիդ հետևանքների մասին, Բենտլի նվիրելուց չես մտածել հետևանքների մասին, մարդկանց աշխատավարձները չես տվել չես մտածել հետևանքների մասին, կարողա սեքս անելուց ել չես մտածում հետևանքների մասին? Բա եդ մեքենան որ նվիրում եիր մտքովդ չանցավ որ բա ոնց կարելիյա "հոգևորականին" այդպիսի թանկ մեքենա նվիրել, բա մարդիկ ինչ կմտածեն, հո համարների տեղ գրված չի որ "սանիկսա նվիրել"? մարդիկ բնականաբար մտածում են ահա, հոգևորական դառնալը վատ "բիզնես" չի, դե որ ինքը Բենտլիա գռռռացնում եսել գոնե մի ճմռթված Օպել հատատ կունենայի եթե գնայի ճեմարան սովորելու համալսարանի փոխարեն: Ինչ կասես էս մասին?
3. Ընթերցող15:21 - 19 հունիսի, 2013
Նամակի հասցեատեր դատախազն ու հետքի խմբագիրը անշուշտ գործի մանրամասները գիտեն ու այս կես-իրականություն, կես-հեքիաթի կարիքը չունեն: Այ նամակագիր, ընթերցողներիս համար կասես, թե` 1. «Ընդամենը բիզնեսի մեջ մտած գումար` 8. 875 155 դոլար»-ը ու՞ր է 2. ինչու ես «Ձորագյուղ» ՍՊԸ-ով ներկայացել բանկին, հետո «Ձորագյուղ» ԱԿ-ով գումարները ստացել: Չէ որ դրանք տարբեր իրավաբանական անձինք են, տարբեր բանկային պատմությամբ: Թե` բանկը չի տարբերել դրանց պետական գրանց համարը, ՀՎՀՀ-ն, կազմաիրավական ձևը: 3. ««Ձորագյուղ» ԱԿ-ի միայն մուտքերը 1 տարվա մեջ հասել էին մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի»- այս տեղեկությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ 8. 875 155 դոլարին նախորդել է մեկ այլ` 11.000.000-ոց պատմություն և 8. 875 155 դոլարը նախորդ հարցերի լուծմանն է ուղղվել: Ինչ վերաբերում է 2 անձի բաժնետեր դարձնելու Ձեր անհեթեթ պատճառաբանությանը, ապա` դա չանցավ: Տպավորությունն այն է, որ հնարավոր է այդ մարդկանց քցել ես 11.000.000-ց անհայտ գործարքով և ...
4. gevorg17:23 - 19 հունիսի, 2013
Epats havi tzitzaxn e galis:-))))))))))))))
5. Valer19:26 - 19 հունիսի, 2013
Ընկերությունը բացվել է օֆշորում, հետևաբար ՀՀ վարչապետի ու Կճոյանի անունն ենտեղ ոչինչ չէր փոխելու, իսկ Հայաստանում ընկերական հարաբերությունները բավական էին որևե խոչընդոտ լուծելու համար: Հետևաբար ասել, որ գրել եմ որ խնդիրներ չունենամ համոզիչ չէ: գրել եք, որ ամեն մեկդ ձեր հաշիվն ունենաք, հիմնականում տենց լինում է նորմալ բիզնես հարաբերություններում` ընկերությունը ընկերություն, փողը փող.
6. Valer Vasilian20:28 - 19 հունիսի, 2013
Երբ Կճոյանը իր bently-ին վերաբերող հարցին պատասխանել էր, որ ինքը հասարակ ապրող քահանա է, իսկ մեքենան նվեր է, խնդրեցի նրան հետևել Ռ. Քոչարյանի օրինակին (Քոչարյանն իր ձեռքի հասարակ ժամացույցը նվիրեց ուսանողին) և մեքենան ինձ նվիրի: Ես էլ խոստացա այն վաճառել Հայաստանից դուրս և գումարը հատկացնել Հայաստանում անբուժելի համարվող հիվանդություններով տառապող երեխաներին: Այդ օրերին Վանաձորում մահացավ Գոռ անունով 9 տարեկան շատ հրաշալի երեխա: Հասկանում եմ, որ գրածս կարող է չի հասել Կճոյանին և բացի դա սենց խոսք կա` նվերը չեն նվիրում, բայց հիմա Կճոյան Սամվել փաստորեն պարզվեց, որ քո հասարակ մեքենաի` բենթլիի բեռնախցիկն ու սրահը լիքն է կեղտոտ փողերով ու գործարքներով, իսկ նվիրողն էլ խաբել է քեզ ու վարչապետին (կասես վարչապետին ինչ է նվիրել ?) վարկաբեկել ձեր անունը: Ինչ իմանաս դեռ ինչեր կբացվի այս գործով, գումարած դրան, որ մեկ էլ տեսար վարչապետը պլստաց ու քեզ էլ Աշոտի հետ մատաղ արին (նկատի չունեմ մորթեն): Արի քանի տենց բան չի եղել, ունեցվածքդ էլ չեն բռնագրավել ետ բենթլիդ վաճառի ու գումարը հատկացրու ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԲՈՒԺՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, թող գնան օֆշորներում ու Եվրոպաներում բուժվեն: Համ քեզ լավ կլինի, համ էտ երեխեքին, համ էլ չեն ասի թե կեղտոտ փողերով գնված մեքենա ես վայելում, էլ չեմ ասում, որ դատախազությունը որ ուզի քեզ որպես մասնակից կներգրավի վարչապետի անունը արատավորելու գործում, էլ չասեմ ՀՀ անվտանգությանը վնաս հասցնելու համար :
7. AAAA22:42 - 19 հունիսի, 2013
parzapes mard herika qez gituni tex dnes u ankap gres vorte nayumenq qo heqiatnerna grvac gna gorc chari @ntanikt pahi u peshert mi qshti u parav tatikneri nman banbasi
8. Anna23:05 - 19 հունիսի, 2013
parzapes mard du parapes ete parapes lav mtaci inches grum qez dreles gituni tex baic uxexit mej darmana qo poxeroven arel bentlin ta papakan poxerovt en arel amena asekosneri mi havata vortev hayn mi banel bazmapatkuma 1000 nora asum asen harevant ekav .................... gnac eli khavatas
9. Նամի23:32 - 19 հունիսի, 2013
Ես ինչ ազնիվ ես, քեզ պտի մեդալ տան, դե տղա ես արի Հայաստան, ինչն է քեզ խանգարում: Թե կարող ա գլխիդ սարքեն իրավապահ մարմինները ու անարդարացի քո հետ վարվեն:
10. Պարզապես մարդ11:20 - 20 հունիսի, 2013
Հարգելիներս ես Երևանում եմ գտնվում դեռ դիմանում եմ էս հանցագործ երկրում ու աշխատում ապրում եմ, պարապ չեմ ոչ մի րոպե: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ որ ինձ գիտունի տեղ եմ դրել ու հեքիաթներ եմ գրում(տա Աստվաժ որ սա հեքիթ լիներ ոչ թե իրականություն իհարկե), էլ ոչինչ չեմ գրի որ ոչ ձեր ոսկի ժամանակը անտեղի վատնեք իմ դատարկ մատարկ բամբասանքները կարդալով, ոչ էլ ես իմ ներվերս քայքայեմ: Ինձ էլ էշ էշ թվում էր որ ես ինչ որ գրումեյի հիմնված էր Հետքի բացահայտած փաստերի վրա: Ինչ վերաբերվումա թե ում փողերն են և այլն եթե ինձանից պատասխան եք ակնկալում ուրեմն որպեսզի նորից նույն հեքիաթները չպատմեմ կարող եք իմ բացատրությունները կարդալ հետևյալ հոդվածի ներքո: Շնորհակալություն և կրկին անգամ ներողություն եմ խնդրում: Լավ մնացեք... http://hetq.am/arm/news/27360/navasard-arq․-ktchoyani-ardzaganqy-ir-anvan-shurj-taratsvox-texekutyunneri-veraberyal.html Ու ես մի բան գիտեմ որ ինչ էլ որ չգրես, ինչ էլ որ չասես միևնույննա մարդկանց մի մասին դուրա գալու մյուսներին ոչ, Դե ուրեմն երևի լռելուց ճիշտը չկա ու հենց սայա են հիմնական պատճառը, որ մենք երբեք չենք կարողանա միավորվել ու միասին մի ինչ որ հարց լուծել էս պետության մեջ:
11. Գագիկ Սուխուդըան20:22 - 20 հունիսի, 2013
Ողջունում եմ "Հետքի" հերթական համարձակ ու շատ կարևոր բացահայտումը:Ծիծաղելի է Սուքիասյանի "միամիտ" բացատրությունները,փորձեք Հայաստանում զբաղվել որևէ խոշոր բիզնեսով առանց առաջին դեմքերի իմացությամբ,այն էլ`ադամանդի:Չեմ հավատում, որ առանց մեկի համաձայնության իրեն կարելի լինի ընդգրկել ընկերության մեջ-դա իրավաբանորեն բացառված է,վարչապետը թող իրա վարկատուներին բացատրի այս ամենը:Իսկ անենազզվելին էս պատմության մեջ այն է, որ ունենալով ծայրահեղ աղքատ ժողովուրդ և ահռելի արտաքին`պարտքեր մեր կառավարության առաջին դեմքը և ճանաչված քրիստոնյա եկեղեցականը մասնակցում, կամ խրախուսում են այս խայտառակ գործերին, ամոթ է, ամոթ..
12. Նամի21:22 - 20 հունիսի, 2013
Ինչ եղավ քեզ, Պարզապես մարդ, դու քեզ վիրավորողներին ների, մի նեղացի (Կամ մի ների) - երևի բարեկամ-բան են, ստիպված գրում են:
13. Պարզապես մարդ02:46 - 21 հունիսի, 2013
To Նամի: Անկասկած ներում եմ ինչպես նաև ներողություն խնդրում, իսկապես իմ ինչ գործնա որ խառնվում եմ եսպիսի հարցերին, շատ ճիշտ են ասում: Մարդ պետք է իր ողջ կյանքում չզլանա սովորելուց ու երբեք ուշ չի սովորել ու ես հենց հիմա սովորեցի ու հասկացա որ լռելուց ճիշտը չկա, մեկա ոչինչել ես հասարակ մահկանացուս ի վիճակի չեմ փոխելու, առավել ևս եթե կրիշ չունեմ ու հասարակ մարդ եմ: Ուղակի սիրտս ցավում է, ցավ եմ ապրում որ տեսնում եմ իմ ազգին ոնց են ստրկացնում կամաց կամաց ու սենց հիմար վիճակի հասցնում որ ստիպված թքեն ու թողնեն գնան: Ու մեկել չեմ ընդունում որ փողոցային ու այլանդակ մեկնաբանություններ են գրում ու վիրավորում իրար առանց ճանաչելու միմյանց: Աստված մեզ բոլորիս պահապան, ու թող եսել լինեմ ձեր բոլորիդ միջի ամենատգետը այլ ոչ թե գիտունը, ամենավատը ցանկացողը ու հեքիաթասացը... Լավ մնացեք և հարգեք միմյանց, սայա իմ վեջին ցանկությունը մեզ բոլորիս:
14. ANNA11:15 - 21 հունիսի, 2013
karaq chtexadreq saytum sa hetqina verabervum lav klini urish hetaqnutyun anckacneq taqnvac taxandneri masin ovqer talanelov tneren shinum vor sranic 3 -4 tari araj sovac satkumein isk esor arden poxin pox chen asum u sharunakumen pashton vaelel karam ognem et harcum
15. Armen12:02 - 21 հունիսի, 2013
ARC PETROSYNSHAT CHISHTES ASUM MINCHEV GLXIN QASHELN VALERN MI HAT KPCHI KSTUGI HO CAK CHI NOR KQASHI GLXIN
16. logig13:57 - 21 հունիսի, 2013
chem patkeracnum te inchu piti uzeyin varchapet@ ev hogevorakan@ grancel ays himnark@ vori npatak@ poxeri poxancumn er ev voch mi ban chuner baci himdir ervi pardadir 1000$ ic.mard@ cankutyun uni unenal badznemas ete ayd himhark@ ardzeg uni bayc sa voch mi ban chuni.pox poxancelu hamar stexcvac kazmakerputyunum hamozvac em nrang cheyin masnakci.sa shat nman i sargovi souyi
17. Պարզապես մարդ15:57 - 22 հունիսի, 2013
Ժողովուրդ, շատ զարմանալիե բայց փաստ: Վերջապես մի հատ նորմալ Հոգևորական Մարդ դուրս եկավ ու արձագանքեց... Բայց ափսոս երևի երկար չթողնեն մնա իրենց "մեջ" Ժամանակ ունենաք կարդացեք... http://www.galatv.am/news/view/ter-sahak.html
18. Պարզապես մարդ16:38 - 22 հունիսի, 2013
Ես պատրաստ եմ ոչ թե այս ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ աչը համբուրել այլ ոտքերը, ես ուղակի ցնցված եմ ու չեմ կարողանում զսպել հիացմունքս ու զարմանքս այս նմանի Մարդու և ճշմարտության զինվորի մասին խոսելիս: Սա բացառությունա, սա ապշելու բանա ու այս Մարդու նմաններն են որ իվիճակի են ի վերջո փոխելու մեր “պետությունը”, մեր վիճակն ու մտածելակերպը: Ամենայն փառք քեզ, առողջոթյուն և երկար տարիների կյանք: Դու մեզ շատ շատ ես պետք հարազատ: Քո հետ կարելիյա գնալ ու Հայրենիքի համար կյանք տալ, արյուն թափել ու փրկել մեզանից հետո գալիք սերունդների ապագան: Ոչ մի հոգևորական մի հատ նորմալ արձագանք չտվեց այս անարդարության ու աբսուրդի մասին բացի քեզանից: Զգույշ եղիր հանկարծ մի բան չսարքեն գլխիդ: Եվ մի մեջբերում կուզենայի անել Դանիել Երաժշտի հոդվածից… Մեծ բանաստեղծ Հայնրիխ Հայնեն այսպես է ներկայացրել իր մոր խոստովանանքը. “Հղիության ժամանակ մի այգում ծառի վրա տեսել է խնձոր, բայց չի ցանկացել պոկել այն, որ իր զավակը գող չդառնա: Ամբողջ կյանքիս ընթացքում գեղեցիկ խնձորների նկատմամբ գաղտնի տենչանք եմ ունեցել, սակայն կապված ուրիշի սեփականության հանդեպ հարգանքով և գողության հանդեպ զզվանքով”: Հարց է ծագում` Հայաստանը կողոպտողների, հայաթափ անողների մայրերը հղի ժամանակ ի՞նչ են կերել, որ իրենց զավակներն այսօր ուտում են մեր կյանքը, փչացնում, փոշիացնում այդքան թանկ գնով ձեռք բերված նյութական և հոգևոր արժեքները: Ինչպե՞ս է դրանց հաջողվել սողոսկել իշխանության, տնտեսության, կառավարման և այլ ոլորտներ: Ինչպե՞ս են զավթել հասարակական կյանքը տնօրինելու իրավունքը, ժողովրդին զրկել աշխատելու, հետևապես և ապրելու իրավունքից:
19. Նամի21:13 - 22 հունիսի, 2013
Պարզապես մարդ, կարդացի: Ցավում եմ, որ ստիպված ենք զարմանալ նորմալ հոգևորականի գոյության փաստի վրա: Հույս ունեմ, որ միակը չի:
20. aaaa 22:01 - 22 հունիսի, 2013
@NTERCOXIN HATUK ay angraget kardumes u ches haskanum inches kardum u inches grum 2000000$ exela iranc abarotn u dra himan vraya bankn iranc gumar tvel ete chunenar et abarotn vark cheiin tramadri te che qez dreles gituni tex mi hatel parzabanumes pahaanjum ay angrget
21. Պարզապես մարդ00:56 - 23 հունիսի, 2013
Նամի ջան անկեղծ ասած ես արդեն վերջին հույսս ել էի կտրել բայց ես մարդը ինձ նոր հույս տվեց ու ապացուցեց որ չէ դեռ կան իրոք բարոյական ու նորմալ Հոգևորականներ: Նրանք իհարկե բացառություններ են իմ կարծիքով, բայց դե որակը ավելի կարևոր է քան քանակը: Թանգարանային նմուշներ են: Հիմա ինձ մոտ արդեն հարցա ծագում թե իրա հետ ոնց կվերաբերվի վեհափառը, ինչ արձագանք կտա իրա գրածներին: Շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում մենք, ինչեր ասես որ չլսեցինք ու չտեսանք: Հուսանք որ արդարությունն ու մաքրությունը կհաղթի մի օր իվերջո:
22. Նամի12:52 - 23 հունիսի, 2013
Պարզապես մարդ, կապրենք-կտեսնոնք: Ամեն դեպքում բոլորի համար ամենինչ պարզ է: Հոգևորականի գլխից էլ մազ չի պակասի, նա իրեն հաստատ երաշխիքներ ստեղծած կլինի: Հայրապետյան Փայլակը իմ կարծիքով չի լռի, եթե այս հարցը արդարացի լուծում չստանա:
23. Պարզապես մարդ13:42 - 24 հունիսի, 2013
Համաձայն եմ, դե արի փորձենք ապրենք մինչև եդ որ տեսնենք: Փաստը մնումա փաստ որ այդ այսպես կոչված "հոգևորական"-ի ստերից մի քանիսը բացարձակ ակնհայտա մեր հանրությանը 1. Հարցրել են ատրճանակ ունի ասելա չէ բայց հետո ասելա որ չհրկիզվող պահարանումա, 2. հարցրել են Կիպրոսում երկու անգամ եղելա թե չէ պատասխանելա ոչ բայց ապացուցվելա հակառակը, 3. օֆշորի հետ կապված հերքելա բոլոր փաստերը բայց պարզա որ տենց բան չի կարա լինի: Թե ոնցա հետո էս ստոր արարածը ոնցա հետո էս ստերի համար մի նոր սուտ հորինելու որ տակից դուրս գա ես չեմ պատկերացնում ուղակի: Իսկ աշոտի մեղայականը ենքան միամիտ ու մանկական հեքիաթա որ եփած հավի ծիծաղը կգա նույնիսկ: Եթե էսքան փաստերից հետո էս "պետությունը" սրանց սաղին չփակի ուրեմն էլ եստեղ անելու բան չկա կարծումեմ: Տեսար չէ էս arc petrosyan-ի ձենը ոնց կտրվավ? էլ քֆուր քյաֆար չի տալիս իրա ասած քածը հենց ինքնա փաստորեն: Հենց բանը հասավ նրան որ իրանից հեռախոսի համար ուզեցին լեզուն մտավ են տեղը: Վիրտուալ դաշտում հեշտա չէ ափռ ցփռ բաներ խոսալ, մեկա ոչ տեսնող կա ոչել ականջները պոկող իսկ երես առ երես սիտուացիան լռիվ փոխվումա: Կամել դե զբաղված մարդա հո մեզ նման պարապ չի...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ