HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Մուննաթ» դեմքերի եւ ոստիկանության բարեփոխումների մասին

Երբ երկրի ղեկավարները խոսում են բարեփոխումների մասին, ես, ինչպես նաեւ մյուս սովորական քաղաքացիները, ուզում ենք տեսնել դրանք, ուզում ենք շոշափել, զգալ սեփական մաշկի վրա: Ոստիկանությունում բարեփոխումները վաղուց են սկսվել, բայց ի՞նչ է փոխվել արդյունքում: Ես` որպես քաղաքացի, ինչպե՞ս պետք է զգամ այդ փոփոխությունը: Հուլիսի 6-ին ականատես եղա այդպիսի մի «բարեփոխված» կառույցի աշխատանքին: Խոսքը ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության N1 հաշվառման քննական բաժանմունքի  մասին է, ինչպես ժողովուրդն է ասում` Քանաքեռի ՄՌՈ-ի, որտեղ ոստիկանության աշխատակիցները  գրանցում են մեքենաները, տալիս պետհամարանիշ, վարորդական իրավունք, մեքենայի տեխնիկական անձնագիր:

Բոլոր դռների մոտ հերթ է գոյանում առավոտյան դռները բացվելուց մի քանի րոպե անց: Մարդիկ այս շենքում պետք է անցնեն զանազան սենյակներով, մոտենան զանազան պատուհանների: Այստեղ որեւէ մեկից չես կարող տեղեկություն ստանալ: Պատուհաններից այն կողմ նստածները դեմքի այնպիսի արտահայտությամբ են նայում քեզ, որ մտածում ես` ապուպապերիցդ սկսած` պարտք ես նրանց:  «Մուննաթ դեմքներիդ նայե՞մ, թե՞ վճարած չեկերիս»,- իր հարցի պատասխանը չստանալուց հետո ասում է կանգնածներից մեկը:

«Արա, էսքան փող վճարես բյուջե, էլի գաս սրանց ռաստ գաս»,- դժգոհում է մեկ ուրիշը:  Հերթ ասածը հարաբերական է, որովհետեւ ով ծանոթ ունի կամ փող է վճարել, մտնում է` առանց հարցնելու: Հետո հասկանում ես, որ այս հերթերն արհեստականորեն են ստեղծում, որպեսզի մարդիկ ելք գտնեն ու ստիպված կաշառք տան: Գործ անողները ՄՌՈ-ում այդ երեքն էին, համենայն դեպս երեքին հաստատ կարողացա առանձնացնել, նրանք ցանկացած սենյակ ցանկացած պահի մտնում են:

Նրանցից մեկին, ի վերջո, հարցրեցի` ի՞նչ ես աշխատում էստեղ, ասաց` բանվոր եմ: Եւ ահա նրա նման եւս երկու «բանվոր» գործ էին անում:  Իսկ ընդմիջմանն արդեն պատուհանից էլ էին փող վերցնում: «Ինչքա՞ն է սրանց գինը»,- հարցնում եմ դրսում գազոնը շրջափակող երկաթե խողովակին նստած  մարդուն: «15 հազար տալիս ես, իրանք ամեն ինչ անում են, բերում տալիս են քեզ»,-հանգիստ տոնով ասաց  տղամարդը: Նա վճարել էր եւ սպասում էր թղթերին:

Ընդմիջման ժամը մոտենում էր, առավոտվա 9-ից այնտեղ եմ: Ես մոտենում եմ պատուհաներից մեկին. «Ասեք` ինչքան պետք է սպասել, աշխատանքի եմ, եթե ուշ է լինելու, գնամ, հետո գամ»: Ընդմիջումն այստեղ 13-ից 15-ն է: Տղամարդը դանդաղ բարձրացրեց աչքերը ու նետեց. «Ի՞նչ իմանամ, երբ թղթերը գա»: Հետո հայտնվեց զինվորական համազգեստով մի ծերունի եւ ասաց` ընդմիջում է, դուրս եկեք շենքից:  Նրան էլ հարցրի, թե երբ կլինի: Նա էլ թե` դուրս եկ, պատուհանից կասենք:  Դուրս եկա:  Հետո տեսա, որ ներսում եռուզեռ է, երեք «բանվորն» արդեն պատուհանից էին թղթեր վերցնում: Դրսում արդեն քննարկումներ էին գնում, թե ում փող տան այստեղից արագ պրծնելու համար: Առքուվաճառք անող զույգը որոշեց տասնհինգ հազարը կիսովի տալ: Պայմանավորվեցին եւ բաժանեցին իրար մեջ:

Ես, որ աղմուկ էի բարձրացրել, հայտնվել էի ուշադրության կենտրոնում, մարդիկ մոտենում, ինչ-որ բաներ էին ասում`« դե էս երկիր չի, էլի, չի դզվի», ես ասում էի` երկիրը կապ չունի, մեզնից է: « Հա, մենք ի՞նչ անենք, որ մեզնից է»,- պատասխանում է մեկը: Ես հայտնվել էի նաեւ աշխատողների ուշադրության կենտրոնում: Նրանք բերեցին իմ թղթերը եւ ասացին, որ պետի տեղակալը ուզում է տեսնել  ինձ: Հարցրեցի` ինչու, ասացին` չգիտենք: 

Բարձրացա երկրորդ հարկ, պետի տեղակալի ընդունարանի դուռը բաց էր, մի քանի հոգի նստած էին: Ասաց` ինչ է եղել, ասացի` ուզում էի իմանալ, թե ինչու է Ձեզ մոտ այսպիսի բարդակ: Նա, ձայնը խստացնելով, ասաց` ի՞նչ բարդակ, ի՞նչ է եղել: Ասում եմ` երեք հոգի գործ են անում հենց հիմա` ընդմիջման ժամին, պատուհանից, իջեք նայեք, ասաց` այդպիսի բան հնարավոր չի, ասացի` հենց հիմա իջեք, այդ մարդիկ`«բանվորները», ներքեւը «գործ» են անում փողով: Ասաց`էդ ովքե՞ր են, ու նայեց կողքի նստածներին: Ասացի` գնացեք, կտեսնեք եւ դուրս եկա: Շենքից հեռացա տհաճ զգացողություններով, որովհետեւ մի անգամ էլ պետք է գնամ մեքենայիս տեխանձնագիրը վերցնելու:

Այսօր պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում խոսել է այս խնդիրների մասին: Բայց խոսելուց առաջ պետք է քայլեր արվեն, ասենք` այն հաստափոր մատյանները, որ դրված են պատուհաններից այն կողմ նստածների առաջ, պետք է խստիվ արգելվի օգտագործել: Պետք է հստակ որոշվի` յուրաքանչյուր գործ պետք է արվի 30 րոպեի ընթացքում: Տեսախցիկներ պետք է դնել աշխատողների սենյակներում, եւ ամենագլխավորը` մի պատուհանից պետք է արվի ամբողջ գործընթացը, քաղաքացին մի հոգու պետք է տեսնի, ոչ  թե պետի տեղակալից սկսած` մինչեւ հավաքարարը, որը դրսում պտուտակահան է վաճառում նոր պետհամարանիշ ստացածներին: Եվ դու ստիպված ես գնել այդ պտուտակահանը, որպեսզի մինչեւ տուն կամ աշխատավայր հասնելդ ՃՈ տեսուչը չկանգնեցնի ու տուգանի:

Եւ մի խորհուդ կառավարության անդամներին. մի անգամ առանց թիկնապահների, միայնակ այցելեք Քանաքեռի ՄՌՈ, տեսեք այդ հերթերը եւ լսեք, թե մարդիկ ինչ են մտածում այս ամենի մասին: 

Մեկնաբանություններ (10)

Գայանե
Ինչ բարեփոխումների մասին է խոսքը??? Երեկ գնացել էի վարորդական իրավունքի համար գործնական քննություն հանձնելու:)))) Նախ ժամը 3-6-ը սպասեցի տեսուչին որ բարեհաճի , ինքն էլ սուրճ էր խմում կողքի սենյակում: Իսկ հետո երբ բարեհաճեց, սկզբում կանչեց դե պարզա ով պետք է անցներ քննությունը, իսկ մենք ել սպասում եինք, Հետո, մի տղա մոտեցավ, ասեց. , :)) Ես բնականաբար հրաժարվեցի, բայց հարցը երևույթն էր ու էն որ, ինքը հենց տվյալ միլիցիոների հետ էլ էր անում: Մի խոսքով դե ես չանցա, որովհետև :)....................
karlen
Kecce mer wstikanutyun@
Gevorg Armenakyan
Թող իր հիմար ԱՊՊԱ-ից խոսի վարչապետը: Ես երկու տարի է արտասահմանում եմ, մի երկու շաբաթով ցանկանում եմ գալ Հայաստան .....Պարզվում է պետք է տուգանք մուծեմ ԱՊՊԱ-ն չանցկացնելու համար , որը ոչ վոք չի վարում և կանգնած է ավտոտնակում: ...Ամբողջ Աշխարհում մեքենա վարողը պետք է ունենա ապահովագրություն, այլ ոչ թէ մեքենան, թէ չէ օրինակ եթե երկու մեքենա ունես և հերթով վարում ես, ուրեմն պետք է նույն մարդը ունենա տարբեր ապահովագրություն երկու մեքենաների համար??? Նույն վաղը կվորոշեն , որ որ ամեն մեքենայի համար մեկ մարդը պետք է ունենա տարբեր վարորդական իրավունք: Մուծող չկա այդ տուգանքը, թող վարչապետը մուծի : ԶԶՎԱԶՑՐԵՑԻՆ ԹՈՂԵՑԻՆ:
Baron
Oho kakie lyudi v Gollivude Varaz Syuni (Amsterdam) Duq aystex el eqdzer hexapoxakan mtqerov. Es dzez arajark unem - kuzenai dzer het handipel menq @ndhanur temaner hastat kgtnenq qnnarkelu. Handipel karox enq dzer uzac gamanak dzer uzac vayrum miayn mi paymanov vor da klini Hayastani sahmannerum ev voch Amsterdamum kam Roterdamum.
caroline
inch anel? erb vosdkanutian mayor@ 5000 dramov saxum e ir horn u mor kerezman@...
Varaz Syuni (Amsterdam)
Vorovhetev Hayastantsineri METSAGUYN masy STRUKI pes VAXVORATS, aninknaser, ANhayrenaser u EGO-CENTRIC e...................................Amboxch ory Hayastanum PATERI TAK PNTPNTUM ek vor aprum ek ISKAKAN DZHOXKUM................Ete irok aprum ek ISKAKAN DZOXKUM, apa INCHU ver chek kenum?.........INCH PITI kortsni DZHOXKUM APROX mardy?
Andranik Melikjanian
Hargeli Edik, Sxal eq asxatum ... petq e vchareq irents, axr irenq el vcharum en naxararin, isk naxarary - naxagahin. Duq el barepoxumner, .sili bili, esim el inch
barev
essss inch tochniii gereel en mi ban el pakass yess vizss ktreem tee es anteranocum karenaan mi ban poxeen yeteee mart@ hoqov ...a aruni mech el kaaa et marunn inch uzum es araaaaa mekaa nuynnaa chi poxvii yerevii ashxarumm amenaaaakasharaker yerkir@ mernaa
gayane
Իսկ ես կարծում եմ ,կաշառք տվողները մեղավոր չեն : Հակառակը, պետք է մտածել միջոցներ թե կաշառակերին ինչպես բռնել հանցանքի պահին հենց կաշառք տալու պահին ու պարգևատրել կաշառք տվողին: Ամբողջ գաղտնիքը այս տողերում է:
W. Wallace
Բարեփոխումը ըստ իստ պիտի լինի վրացական մոդելով...մի օրում բոլորին գործից ՀԱՅԴԵ Հարգելի Էդիկ, ծայրահեղական բնույթի պրոֆիլակտիկ միջոց եմ առաջարկում, բայց մեր հասարակության համար խիստ անհաժեշտ....կաշառք տվող անձանց՝ որպես հանցագործների նկարահանել...թե չե միշտ քննադատում են կաշառք վերցնողներին, բայց մեղքի հսկայական բաժինը նաեւ կաշառք տվողներինն է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter