HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթացքի մեջ են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային կենտրոնների ջեռուցման ապահովման ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման՝  Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները:

Ծրագրի ընթացիկ աշխատանքների կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների բաժնի պետ էդվարդ Շաքարյանը տեղեկացրել է, որ այս տարվա ծրագրով 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:

Մայրաքաղաքի 16 գրադարան ապահովվում է ջեռուցման համակարգերով: Աշխատանքների ավարտից հետո գրադարանների ջեռուցման ծրագիրը կամբողջանա, և ձմռանն ընդառաջ չջեռուցվող գրադարան մայրաքաղաքում այլևս չի լինելու:

Եվս  4 ստեղծագործական կենտրոն ու երաժշտական դպրոց է 2013-ի ծրագրով ջեռուցվելու: Հիմնանորոգվում և ջեռուցմամբ են ապահովվում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի ու «ՀայԱրտ» մշակութային կենտրոնները: Մշակութային օջախների ջեռուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ ջեռուցվելու են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter