HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013 թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ. Նազարյանը իր եղբոր` Կ. Նազարյանի և հորաքրոջ որդու` Ա. Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ԱԳԲ տեսուչ Ա. Շահենյանի, ՊԲ տեղամասային տեսուչ Ա.Հ ակոբյանի, ՊՊԾ դասակի ոստիկան Կ. Ալեքսանյանի և հերթապահ մասի վարորդ Վ. Եփրեմյանի հետ:

Չենթարկվելով իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախաքննության տվյալների համաձայն, Նազարյան եղբայրները բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել իրավապահներին, հայհոյել, իսկ Գ. և Կ. Նազարյանները նաև սպառնացել են, որ տեսուչ Ա. Շահենյանի հաշվեցուցակային զենքը կվերցնեն և դրանով նրան կվնասեն:

Բացի այդ, բերման ենթարկելու օրինական գործողություններին դիմադրելու նպատակով Նազարյանները հարվածել են ոստիկանության աշխատակիցներ Կ. Ալեքսանյանին և Ա. Շահենյանին, պոկել վերջինիս ուսադիրը և թևի տարբերանշանը: 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ., Կ., և Ա. Նազարյաններին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter