HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է

(Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածում կատարված փոփոխության վերաբերյալ)

Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2013 թվականի հունիսի 19-ին քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով գործող օրենսգրքի 124.4-րդ հոդվածում (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը) կատարված փոփոխության հետ կապված հանրային հետաքրքրությունը՝ Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է.

1. կատարված փոփոխությունը, ըստ էության, բովանդակային իմաստով իրավախախտման դիսպոզիցիայի և սանկցիայի փոփոխություն չի ենթադրում, այսինքն վարչական տույժի տեսակի կամ սանկցիայի չափի որևէ խստացում չի իրականացվում,

2. փոփոխության նպատակը արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է:

Մասնավորապես, նշված հոդվածի գործող խմբագրության 1-ին մասից հանվում է արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը, համապատասխանաբար 10-ով նվազեցվում են հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ արագության գերազանցման չափերը, և հոդվածում ավելացվող 5-րդ մասով այդ նույն դրույթը՝ 10 կմ/ժ-ը կիրառելի է դարձվում հոդվածի բոլոր մասերի նկատմամբ՝ օրենքով ամրագրելով արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումը:

Օրինակ, եթե 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհին վարորդը երթևեկում է 75 կմ/ժ արագությամբ, նախկին խմբագրության դեպքում այդ իրավախախտումը որակվում էր հոդվածի 1-ին մասով (11-20 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվում էր տուգանք 10.000 դրամի չափով: Նոր խմբագրության պարագայում նույն արարքը կրկին որակվելու է հոդվածի 1-ին մասով (1-10 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվելու է տուգանք 10.000 դրամի չափով, քանի որ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից պարտավոր է հանել 10 կմ/ժ (75կմ/ժ – 10կմ/ժ = 65 կմ/ժ, այսինքն գերազանցում 1-10կմ/ժ-ով): 

Մեկնաբանություններ (1)

Աշ
mardavari greq haskananq!! baraxar eq kazmel vostikanakan terminalogiaov, grel te

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter