HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով

սկիզբը

Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին.

  1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,
  2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
  3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Ովքե՞ր են այս ընկերությունների բաժնետերերը: Սրանց մեջ առանցքային դերակատարում ունի «A.B.S. GLOBAL LIMITED»-ը, որին ամենամեծ գումարն է փոխանցվել: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքի տվյալներով՝ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերության բաժնետերերը չորս այլ ընկերություններ են:

Դրանք են՝

  1. «A.K. HOLDINGS LIMITED» - 1000 բաժնետոմս
  2. «BCB HOLDINGS LIMITED» - 1000 բաժնետոմս
  3. «STR EMERALD LIMITED» - 1400 բաժնետոմս
  4. «WLISPERA HOLDINGS LIMITED» - 6600 բաժնետոմս

A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունները


Այստեղից երևում է, որ «A.B.S. GLOBAL LIMITED»-ի 66 տոկոս բաժնետերը «WLISPERA HOLDINGS LIMITED»-ն է: Ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը:

A.B.S. GLOBAL LIMITED  ընկերության բաժնետեր ընկերությունների բաժնետերերը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ եւ դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ով եւ ինչպես է գրանցել ընկերությունը: Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ: Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Դրանից հետո Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել գլխավոր դատախազին, պատճենը ուղարկել «Հետքին»` նշելով, որ ընկերությունը գրանցել է ինքը:

«Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»,- գրել է Աշոտ Սուքիասյանը:

Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ: Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից մեկին: Ստորեւ՝ մի հատված Ռուբեն Մկրտչյանի հետ մեր հարցազրույցից:

Ե՞րբ եք եղել Հայաստանում, և ինչպե՞ս է կայացել Ձեր հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ովքե՞ր են եղել այդ հանդիպմանը, խնդրում ենք նշել անունները: Ո՞վ էր կազմակերպել հանդիպումը, ե՞րբ է այն տեղի ունեցել:

Հայաստանում եղել եմ երկու անգամ: Չեմ կարող հստակ ամսաթիվ նշել: Առաջին անգամ եկել եմ իմ գործընկերների հետ: Երկրորդ անգամ ադամանդներ եմ բերել Աշոտին: Առաջին հանդիպումը 2010-ի հուլիսի կեսերին էր: Իմ տպավորությամբ՝ այդ հանդիպումը կազմակերպել էր Աշոտ Սուքիասյանը: Հանդիպմանը ներկա էին վարչապետը, Ն. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը` մի կողմից, ես և իմ գործընկերները` Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին՝ մյուս կողմից: Զրուցել ենք Սիերա Լեոնեի և նախագծի մասին, ընդհանուր ներդրումների մասին: Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան: Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն և ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն: Երբ երկրորդ անգամ եկա, նրանք` Աշոտն ու Ն. Կճոյանը, մեկնեցին Կիպրոս: Ես նրանց օդանավակայանում ճանապարհեցի: Աշոտը Սիերա Լեոնեում ընկերություն չունի: Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո: Բայց նա որևէ բաժին չստացավ, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չկատարեց:

Ինչպե՞ս է սկսվել ադամանդագործության զարգացման պատմությունը

Կառավարության կայքում տեղադրված է մի տեղեկատվություն, որը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Ուրբաթ, 7 Նոյեմբեր 2008: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ադամանդագործության և ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: Ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում ակնագործության և ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համագործակցությունը:

Շերմոն Սիսին ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը հանդիպում է ունեցել նաև իր երկրի` արևմտյան Աֆրիկայի Սիերա Լեոնեի Հանրապետության նախագահի հետ, ով ևս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու՝ «Western mines company» ընկերության մտադրությունը և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Սիերա Լեոնեում ոսկու և ադամանդի հանքերի սեփականատեր վերոնշյալ ընկերության տնօրենը հատկապես ադամանդագործության և ոսկեգործության ճյուղերում Հայաստանի հարկային քաղաքականությունը և ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունեություն ծավալելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը,  կարևորելով մասնավոր հատվածին աջակցությունը և նաև նկատի առնելով նշված ճյուղերում եղած ավանդույթները շարունակելու և զարգացնելու նպատակադրումը, կցուցաբերի ամենայն աջակցություն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք, վարչապետի հավաստմամբ, կարող են էապես խթանել նաև երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների հաստատմանը»:

Վարչապետը բարևում է Շերմոն Սիսիին,
աջից` Աշոտ Սուքիասյանն է:

Կառավարության կայքում այս հանդիպման մասին տեղեկատվությունն առանց լուսանկարի է: Իսկ ահա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում այս տեղեկատվությունը հրապարակված է լուսանկարով: Լուսանկարում այս պատվիրակության հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Աշոտ Սուքիասյանը: Այս նույն անձին` Շերմոն Սիսիին, Աշոտ Սուքիասյանը լիազորագիր է տվել «A.B.S. GLOBAL LIMITED»-ի գործերով որպես լիազոր ներկայացուցիչ հանդես գալու, որի վերաբերյալ մեր ձեռքի տակ նոտարով հաստատված փաստաթուղթ կա:

Փաստորեն, Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց մի քանի ամիս հետո Աշոտ Սուքիասյանն արդեն պատվիրակություններ էր բերում Հայաստան եւ կազմակերպում հանդիպումներ: Հենց այս հանդիպումից հետո է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որոշել զարգացնել ադամանդագործությունը եւ Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն: Հենց այսպիսի տողեր կան «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագրում:

Անհասկանալի է, թե «Ամերիաբանկն» ինչպես է նման բիզնես ծրագրի առկայությամբ համաձայնել տրամադրել 12 մլն դոլարի վարկ: «Ամերիաբանկը» լռում է, մեր հարցերին չի պատասխանում ոչ բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ոչ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Փոխարենը բանկը հապճեպ փորձում է Փայլակ Հայրապետյանի գրավադրած գույքն իրացնել: Բանկին թվում է, որ այդ ճանապարհով կփակվի նաեւ վարկային այս պատմությունը:

Անհասկանալի է նաեւ, թե ինչու Փայլակ Հայրապետյանի փաստաբաններն առայսօր բանկի դեմ դատական հայց չեն ներկայացրել, քանի որ կեղծիքներ կան բանկի իսկ կազմած բիզնես ծրագրում: Ըստ երևույթին, այս վարկի համար ինչ-որ մեկը բանկում բարեխոսել է:

Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող են տալ իրավապահները: Աշոտ Սուքիասյանը միայն «Ամերիաբանկից» չէ, որ վարկ է վերցրել: Նա 4,5 մլն դոլար վարկ է ստացել նաև «Պրոմեթեյ» բանկից: Օֆշորային ընկերություններից փոխանցումներ կան նաեւ դեպի «Պրոմեթեյ» բանկ:

Շարունակություն 

Մեկնաբանություններ (38)

Ferenkeh Koroma
Sierra Leone has never send Delegation to Armenia Ashot will be wanted also for mockery of Sierra Leone That Black Man is no body in Sierra Leone not even government worker of even Business Man
Ferenkeh Koroma
Dear Hetq the Black guy with Ashot who porpoted that he a representative from Sierra Leone his name is spell as CHERNOR SESAY NOT AS YOUR SPELL IT. The present dont even know him please ask Ashot were he found this man
Վ.Առաքլյան
Պետության համար այս կարևոր հարցին չարձագանքող դատախազին պետք է քրեական պատասխանատվության հրավիրող օրենք գոյություն ունենա, Նախագահին անվստահություն հայտնելու օրենք էլ գոյություն ունի: Սակայն այդ բոլոր օրենքները իշխանությունը զավթածների ձեռքերում են և չեն գործում:
ashot
Ete KIPROSI LRAGROX@ HARCNER AXVAN HOVCEPYANIN HAYASTANUM GAXAGAKAN HAYACNERI HAMAR KAROX EN DATEL INCH PITI PATASXANER ?
Հայկազ
Կը կարծեմ Հետքը կամ Ազգային Ժողովի ընդիմադիրներէն կրնան հարցնիլ Նախագահին, թէ ինչու դատախազին չի պահաջեր, մէկ տարիէն աւելի այս հարցը իր սեղանին ունենալով ինչու չէ բացայայտած: Չէք կարծեր որ դատախազութիւնն ալ մեղաւոր կը նկարուի, Ես չեմ հաւատար որ նախագահն տեղեակ չի եղած այս Օֆշորային բիզնեսէն:
mane
Հարգելի Նամի ոչ մեկը չի կասկածւմ որ, հետգ.ամ- ամենա լավնե,և խելացին , իրենց հաջօղւթյւն մաղթենք
LIANA
ERIK GRIGORYAN EREVI KONYAKT CHHACNES XMEL SHAT SPSELUC EREVI BERANN BAC TOXES MORANAS PAKES U KAMAC KAMAC KCNDI
Պարզապես մարդ
3. Ոչ մեկ դրանց սեփական աշխատած փողի վրա ել աչք չունի ու իրենք ազատեն ծախսելու իրենց գումարները որտեղ կուզեն ոնց որ կուզեն բայց եստեղ խոսքը գնումա պետական բյուջեյի գումարների, իմ և ձեր երեխաների ապագայի գումարների մասին, վերջ ի վերջո մարդկային ֆակտրի մասին, որ ազգի ու ազգանվեր գործերի մեջ ներդնելու փոխարեն իրենց գրպաններն են լցնում ու ցավալիյա որ երբեք չեն կշտանում: Ազատամարտիկը կամ մտավորականը ենքանա նսեմացվում որ մեդալներն ու կոչումները հետ են վերադարձնում պետությանը որովհետև ծիծաղելի ու ողորմելի վարձատրություններ են ստանում ու ստիպված լքում հայրենիքը, բայց եթե եդ գումարները լինեյին նրանք մի քիչ ավել կստանային ու երկիրը չեին լքի: Խոսքը գնումա պաշտոնների չարաշահման մասին ինչ աբիժնիկի մասինա խոսքը չեմ հասկանում? Եթե ուզում ենք մարդավարի ապրել ուրեմն պետք է օրինակ վերցնենք Սինգապուրից այլ ոչ թե մի ինչ որ Աֆրիկական “Ճ” կլասի երկրից: Մարդիկ 30տարում երկիրը մաքրեցին ու արմատախիլ արին բոլոր մոլախոտերին ու օրենքը մեկա բոլորի համար վերից վար: Իսկ մենք հնագույն ազգերից ենք համարվում բայց հարյուրամյակներով չկարողացանք երկիր դառնալ էս հարուստ ռեսուրսներով լի երկրում, մենք կարող եինք ամենահարուստ և օրինակելի պետությունների շարքում դասվել:
Պարզապես մարդ
2. Որ կճոյանը զենք ունի սաել սկզբից հերքվեց բայց հետո խոստովանեց որ ունի բայց չհրկիզվող պահարանումա պահում, (Ուշադրություն դարձրեք, չհրկիզվող պահարանում): Հետո ասաց որ Կիպրոսում չի եղել բայց մարդ որը որ ճամփույա դրել հաստատումա որ գնացելա, չեմ ասում ինչույա գնացել լավա արել գնացելա բայց ումնիցա վախենում ճշմարտությունը ասել, ուրեմն մի բան են չի չէ? Ասումա Բենտլին չեմ քշում հեծանիվ եմ քշում 14 տարիյա արդեն, բա էլ պահումես ինչ անես կամ տվողը չգիտեր որ դու չես քշելու զոռով բերեց տվեց թե ոնց? Փաստացի իրենց հաշվեհամարներին գումարներ են փոխանցվել (պատահական) ու իրենք ել տեղյակ չեն? Վարչապետը փոխանակ հետքի ձեռքից բռնի ու քարշ տա դատարան, դիմումա դատախազություն ու ոչ մի անգամ իրեն տված հարցումների ժամանակ չի ասում որ Հետքը սուտա ասում տենց բան չկա: Հետքն ել իրեն երբեք Շեռլոկ Հոլմսի տեղ չի դրել ու ոչ ել գլուխա գովում, եդ մենք ենք իրենց գովում, հասարակությունը որ անվախորեն ու ազատորեն գրեցին այս վտանգավոր հոդվածները, ոչ ոք ռիսկ չարեց կամել իրենց չդիմեցին եդ հարցերով ով իմանա:
Պարզապես մարդ
4. Նույն մարդը չի կարող բոլորի համար նույնը լինել, մեկի համար Աշոտը հերոսա ու բարության տիպար մյուսի համար ստախոս ու քցող, բայց սրանք տարբեր մարդկանց կարծիքներ են զուտ ու մարդու մասին, բայց եդ նույն մարդը կարողա չէ նաև մի սխալ քայլ անել ու մի քանիսի աչքից էլ ընգնել? Իսկ նույն բանը մենք չենք կարող և իրավունք չունենք ասելու վարչապետի և կճոյանի մասին, նրանք որոշակի երդումներ են տվել իրենց այդ պաշտոնին դնելու օրից ու պարտավորվել են հետևելու իրենց պրինցիպներին այլապես ժողովուրդը իրավունք ունի լիովին իրենցից պատիվ պահանջելու ու իրենք պարտավոր են պարզ ու բացճակատ պատասխան տալ իրենց բոլոր արարքների համար: Նույնիսկ կենդանական աշխարհումա սա ընդունված, բայց մենք մի կենդանու չափ ել չկանք: Հիմա մեկը արտահայտվումա մյուսը չի ուզում վատամարդ դառնալ, երրորդը վախենումա, չորրորդը ասումա դե թքած հերնել անիծած էս երկիրը սենց եկալա սենցել գնալույա, մեկ ուրիշնել ասումա ավելի լավա մենք մի քիչ ջանք թափենք բայց գոնե էս քաղցկեղները կվերացնենք որ մեր երեխաները լավ ապագա ունենան: Ամեն մարդ իրա համար ճիշտա ու ոչ ոք ոչ մեկին պետք չի որ վիրավորի իրա կարծիքն արտահայտելիս: Սա ել իմ կարծիքնք ու բնականաբար էլի մեկին դուրա գալու մյուսին ոչ: Ինչ վերաբերվումա իսկական անուններով ներկայանալուն ինձ թվումա գրողը հենց ինքն իրենից պետք է սկսի:
չեմ ուզում, քից ջեբս
չեմ ուզում քից ջեբս:))
Aaaaaaaaa
Մեկնաբանությունը... Պարզապես մարդ- duq shat xelaci eq xosum, irar viravorelu arit chka, bayc havataceq, voch misht e, ayn inch kardum enq, kam nuynisk tesnum enq, hamapatasxanum e chshmartutyan@. Ays ameni mej shaaaaaaat mets keghtsik ka, da zut im kartsiqn e, u husov em, vor inchpes asum eq, kam inchpes cankanum enq bolors, vor ays amen@ kparzabanvi, ev mer nman qaghaqaciner@ kteghekanan ayd masin.
ettentcchi
ԵՎ հիմա մեր ժողովուրդը պարտավոր է հավատալ, որ եթե պատերազմ լինի ես թալանչիները երկիրը քարուքանդ արած, բոլորին անհավատ դարձրած, հաղթելու են թշնամուն, ամեն մեկը իր փախուստի տեղը արդեն երևի ապահովել է վարչապետի նման կպախնեն իսպանիաները ու ես ժողովրդին կթողնեն թշնամու առայ մենակ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այստեղ ի՞ նչ կա չհասկանալու. ամեն ինչ ջրի պես պարզ ու հստակ է. փողերը մեջ-մեջ են արել ու ստից-մտից օֆշորային «բիզնեսներ» գրանցել,որ հետքերը թաքցնեն: Բայց ամբողջ կեղտը ջրի երես է դուրս եկել: Եթե Հայաստանի իշխանությունները և իրավապահ մարմինները իրենց ու ազգին ԼՈՒՐՋ են ընդունում,ապա ԱՆՄԻՋԱՊԵՍ ՊԻՏԻ անցնեն քրեական հետապնդման` այս ԳՈՂԵՐԻՆ բանտ շպրտելու համար: Այլապես ձեր «ապահով Հայաստանի» բլեֆները պահեք ձեզ:............................................... Նույն ձևի` մի ժանգոտած նագանի համար մարդուն նստեցրին,իսկ լիսկայի տանը եղած մի ամբողջ ԶԻՆԱՆՈՑԸ «բավարար չէր» դրան բանտ շպրտելու համար. ու դեռ թիկնապահներ տվին էդ հակահերոսին. երևում է դրա կյանքը ազգի համար «շատ կարևոր» է:................................................. ՀԳ-1.Իրոք լավ ու հետևողական աշխատանք «Հետքի» կողմից:....................................... ՀԳ-2. Էդ «սրբազանին» ու դրա նման գորշ կերպարներին խորհուրդ` հաջորդ անգամ ձեր բաժնետոմսերը թաքցրեք ֆեոդալական «Գազպրոմի» Հայաստան առաքվող թունավոր գազի գազախողովակաշարում: Ճիշտ այնպես, ինչպես «Հայ» եկեղեցին 1918-1920 թթ. բռնեց 11-րդ կարմիր բանակի կողմը ու Նժդեհին «ազգի թշնամի» պիտակավորեց:
Liza
Uzum em dimel ,,Aaaaaaaaaa,,-in. Ajdpec vor jermerandoren paschtpanum ek Ashot kochesjalin inch kasek ain' germanasi @ntanikin vorong nujnpes xabvel en dra koxmiz. ,,etk..-I 19.06 2013 ,, odvas@
mane
Շնօրհակալւթյւն, պառզապես մարդ, դւք շատ լավ ամեն բանից պատկերացւմ ւնեկ, և կարօղանւմեք առօղջ´և հավասարակշռվաց մեկնաբանել ,համամիտ եմ ձեր բօլօր մեկնաբանւթյւնների հետ.
Պարզապես մարդ
Հարգելի Aaaaaaaaa շնորհակալեմ որ իրար հասկացանք, այ հենց դրա համարել կարիք չկա իրար վիրավորելու, անկախ նրանից ով է ճիշտ ով սխալ, կարևորը թե ինչն է ճիշտը, կպարզաբանվի շատ շուտով ու բոլորսել կիմանանք հաստատ եդ մասին: Հիմա փաստը մնումա փաստ որ երկրի ղեկավարը զերծա մնում որևե գնահատական տալուց որըն էլ հենց շատ մեծ կասկածներա առաջացնում հանրության մեջ ու դատելով նախագահի “ֆուտբոլային քաղաքականությունից” երևի դեղին քարտ ցույց կտա վարչապետին լավագույն դեպքում ու վերջ որը և մեծ բոց կառաջացնի:Մեզ եդ կեղծիքները չպետք է անհանգստացնեն, ով որ կեղծիքներա տարածում վաղ թե ուշ պատասխան կտա դրա համար: Ես վստահ եմ անձամբ որ Հետքը տենց միամիտ քայլեր չի անի ու եթե մի բանում համողված չլինի չի հրապարակի, մանավանդ որ լիքը թշնամիներ ունի ու բոլորին էլ մի հարմար առիթա պետք որ վրա տան ու սխալ հանեն: Ենպես որ մի քիչ էլ որ համբերենք ամեն ինչ կպարզվի: Mikayel Mikayelyan, շատ դիպուկ էր ասված ու տեղին օգտագործված “ինքնակործանում” բառը:
Վ. Առաքելյան
Կիպրոսի գլխավոր դատախազի պնդմամբ, իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության: Վարչապետի դեմ այս հայտարարությունը պետք է անեին գլխավոր դատախազ Աղվանը և Հանրապետության նախագահ Սերժը: Պարզից էլ պարզ է, որ իրենց անգործությամբ փաստը կոծկող խորհրդարանի պատգամավորները, կամ համակարգն ամբողջությամբ մեր երկրի թշնամիներ են:
Նամի
slaq.am-ի սլաքը չկարողացավ նպատակասլաց լինել: Ժողովուրդ ջան, hetq.am-ը ամենաճշմարիտ լրատվական աղբյուրն է: Շատ լրատվամիջոցներ իրենց ձայնը վաճառել են....
MHER
es ASHOTIN mexavor chem hanum es erkri vra huys dnel chaarji henc petutyann poxes partq linum vraz hashivnert pakuma inqnel ira poxern drsuma pahel u lava arel incheq @ngel hetevic byujeic korac poxern gteq u utoxnerin gteq te che duqel kaseq gorceq bacahaytum joxovurdnel lsela milioneri masin zarmacela el chi mtacum vor mi qani tari Levonn zbaxacrec joxovrdin heto Rafin himael duq ha chlini dzesanic mekn uzumaa deputat darna anunna hanum kamac kamac vor @nrtvi dzer dzenn menak kara Paylakn ktri enel erevi hognela es qashqshukic
Նամի
Հետք, շատ շնորհակալություն: Թող Աստված Ձեզ և Ձեր սերնդներին առողջ պահի:
mane
Շնոհակալություն , որ Ձեր նմանները դեռ կան.
kkkk
ara mer hargarjan paron SUKIASYANN markanc nvera arel xieq xoracel ankap kaseq um poxerna kerel vor esqan varvac mardik kan ASHOT JAN INCH ARELES CHISHTES SRANQ OBIJNIKEN VARCHAPETIC DRA HAMAREN XORACEL VERJUM VARCHAPETI VOTERNEN LVALU VOR SRPAZANNEL ORSHNI ET JURN VOR XMEN
1.500.000
hamarya 1.500.000 hayenq mnacel es erkrum baic mi 8-10 hogin en obijnik es ofshoric u sax xarnumen irar isk pox dnoxn ira hamar kardum u xnduma saxit vra paylak jan mi 10.000.000 $ dir urish gorci mej mi 4-5 tariel joxovurdn dranov kzbaxvi es hetqinel tema klini grelu mardkanc angorc chtoxes karas futbolistner arnes baic lav futbolistner caxes federaciayi vra lav biznesa et es pox chunem te che es kanei et gorcn
Gevorg
Ai Gailer, kshtatseq eli, meraaaaq ytelooov!!!!!!!! Shnorhakalytyn Hetqin!!!!
Հայաստանի քաղաքացի
1.500.000-ին Տղա ջան, փողից բացի, խելք էլ չունես, դրա մասին լուրջ մտածի...
Սիրակ
Երևում է, որ Տիգրան Սարգսյանը հենց սկզբից խճճվել է խարդախությունների ցանցում:
1500000
ay suti hayastani qaxaqaci es enqan xelq unem vor qo nmanerin ...................... mnacacn haskaci u mtaci ay suti intiligent
MMMM
HARGELI XMGARUTYUN ETE ASHOTN BANKIC STACELA 10 000 000$ IC PAKAS HENC ARAJIN HATKACUMIC MOTAVOR 750 000$ PAYLAKINA TVEL VOR IRA PARTQERNA PAKI U AHAGIN CAXSERA AREL DU VONCES APACUCUM VOR ASHOTN 9 370 450 $ STACAC GUMARN POXANCELA ET HASIVNERIN HERIQ CHI SXAL TVER NERKAYACNELOV VARKABEKEQ MARDKANC TE DPROCUM MATEMATIKA CHEQ SOVOREL AMOTA LAV HASHVARK AREQ NOR GREQ BA UR MNAC IRA ARAC CAXSERN BARDN HIN GORCARARA INCH UZI UR UZI KPOXANCI DZES INCH DUQ DZER GRACNERN CHSHTEQ U NOR TVERN NERKAYACREQ
Գևորգ
Ինչպես միշտ ՀՀ ԿԲ-ի ՖԴԿ-ն արջի քուն է մտել և չի տեսնում փողերի այսօրինակ լվացումը:Եթե ՖԴԿ-ն թերանում է իր անմիջական պարտականությունների մեջ,այն ենթակա է փակման:
bolor abijniknerin
Ete edqan xelaci eq inchi cheq nerkayanum, vaxenum eq dzer anuner@ grel, te groxnerd Asoti kam vaxecac varchapeti tuziknern eq? ed inch e dzez varcel en vor aranc haskanalu durs taq? kerazeiq vor dzer shrjapatum Hetqi nman maqur mardik der mnacac linein.
Լուսինե
Հետք, հրաշալի հետաքննական աշխատանք է:
Erika
Hetq@ inch kap uni, vor mi qani vardzu araratsner pordzum en varqabekel azniv mardu anun, aranc chanachelu, dzer kartsiqov hetq@ Sherloq Homsi pes hetaqnnutyun e varum, informatyan talis en, irenq el tpum en, aranc chanachelu, u aranc mtatselu, vor mi or amachelu en, Amot dzez,Ashot Sukiasyan@ hrashali mard e, hrashali qaghaqaci, vonc cheq haskanum, vor es amnei heghinak@ Paylakn e, mi xumb mardtakc het, cavum em azgis voch stap mtatselakerpi vra.
Առնո
Հետքն այս ամենի հետ հեչ կապ չունի: Սուտ տեղեկատվություն տարածող «բարերարները» պարզապես այս աղբյուրն ընտրեցին՝ ավելի հավաստի տպավորություն ունենալու համար:
Տիգրան
Է որ սուտ կամ պատվիրված տեղեկատվություն լիներ, ինչու պետք է Սուքիասյանը նամակ գրեր, ասեր` ինքն է արել լրիվ, մյուսներին էլ փորձեր մաքրել ? Երբ տեղեկություններն ամբողջանան, արդեն պարզ կլինի: Դեռ շատ կիսատա ամեն ինչ...
David
Նավասարդ սրբազանը հարյուրավոր սանիկներ ունի,եթե նրանցից մեկը խաբեություն ու սրիկայություն անի՝ այս դեպքում Աշոտ Սուքիասյանը,ի՞նչ մեղք ունի այստեղ Սրբազանը:Չէ՞ որ հենց Ա. Սուքիասյանը դատախազությանը իր կողմից գրված դիմումում նշում է, որ Սրբազանը և վարչապետը տեղյակ չեն եղել իր կողմից նրանց անունով գրանցված Օֆշորային գոտում բաժինների մասին:Որոշ ԶԼՄ-ներ հստակ պատվեր են կատարում ,ինչ որ հեռահար նպատակներով ,մարդկանց վարկաբեկելու համար:Ենթադրաբար ճիշտ փաստերով հոդվածներ ներկայացնելու փոխարեն լավ կլիներ, որ լրագրողները մի քիչ համբերություն ունենաին և սպասեին իրավապահ մարմինների կողմից ճշմարտության բացահայտմանը:
Hakob Hakobyan
Porcvac axvesn erku votqove takardn &nknum.
Պարզապես մարդ
1. Զարմանում եմ վորոշ մեկնաբանություններ կարդալուց հետո, չեմ հասկանում ինչ կա իրար վիրավորելու կամ չարանալու: Հետքը լավ ել հասկանումա որ ապատեղեկատվության համար հանրության առաջ պիտի պատասխան տա ու վարչական պատասխանատվություն կրի, հիմի ինչ տարբերություն թե եդ ինֆորմացիան ովա իրենց տալիս, կարևորը որ իրենք ստուգում ու համոզվում են դրանց ճշգրտության մեջ նոր հրապարակում: Իրենք լավ գիտեն որ երկրի երկրորդ չինովնիկի մասին զրպարտություն գրելը ինչ լուրջ հետևանքներ կարող է ունենալ ու սա ոչ մեկիս համար ել գաղտնիք չի: Էլ ինչ իմաստ ունի Եդիկի նման Մեծատառով մարդու կամ իր թիմի մասին բացասական բաներ գրել: Փաստացի փաստաթուխտը կա որտեղ որ մեր “երեք հրացանակիրների” անունները նշված են ու դրանցից երկուսը կրոնի ու քաղաքացիական օրենքներով իրավունք չունեին ներքաշվելու նմանատիպ գործարքի մեջ: Վարկածը որ առանց իրենց գիտությանա կատարվել դա, չափից ավել միամիտա ու ծիծաղելի, ինչպես նաև ապացուցված է արդեն որ դա հնարավոր չի ու հեռախոսային խոսակցությունը կա ձայնագրված կարող է ցանկացած մարդ լսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter