Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի

Կճոյանը հերքում է ամեն ինչ



Արարատյան Հայրապետական թեմը երեկ «Հետքի» հրապարակած «Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով» հոդվածի առնչությամբ տարածել է հայտարարություն՝ միաժամանակ կոչ անելով հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունների ազդեցությանը: 

«Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակվել, որի համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկին, Ալեքսանդր Վալչիկովսկուն, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք․ Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը:

Սրբազանը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը»,- նշված է Հայրապետական թեմի տարածած հաղորդագրությունում:

Մինչդեռ 3 օր առաջ թեմի առաջնորդական փոխանորդ Կճոյանը, պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին, հաստատել էր, որ Աշոտ Սուքիասյանի հետ «բավականին մտերիմ» հարաբերություններ է ունեցել:

«Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ: Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել… »:

Նշենք, որ Կճոյանի ասած ազգությամբ բելառուս ոմն Սերգեյը Ռուբեն Մկրտչյանի նշած Սերգեյ Տրյուկազյուկն է: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (22)
1. AAAA13:35 - 28 հունիսի, 2013
ay xmgarutyun haskacanq uzumeq varchapetin hanel tas katarelov qaxaqakan patver es mer srpazanin ova patver tvel asenq uni, uma xangarum poxa yura crel te marda qcel aseq parz haskananq xieq etqan animast baner grum meka inchqanel greq anardyunqa lurj ban gteq es mardn im haskanalov voch marda qcel vochel byujei poxa kerel isk paylaki u ashot vechn datarani harca vochte dzer harcna ktan irar dati ete irar part pahanj unen klucvi kverjana
2. GAGIK15:16 - 28 հունիսի, 2013
100 տոկոսանոց քցել է լինում երբ ազդեցիկ մարդիկ են գործի մեջ,,,Կճոյան ազգանունը շատ է շրջանառվում տարբեր հարցերում,,,Երկրում մի սուրբ տեղ չի մնացել,,,ամեն ինչ սրբապղծել են,,,ԱՄՈԹ
3. մեղանչած հոգեւորական12:18 - 29 հունիսի, 2013
Հերքի կամ չհերքի, երդվի կամ խաչ հանի, լսողն ու հավատացողն ով է այլեւս? Միայն ավելի ցած պիտի իջնի (եթե տեղ մնացել է): Այս մարդուն կարելի է հավատալ եւ կարեկցել միայն մի դեպքում՝ եթե փիլոնը կամավոր հանձնի, բնթլին ծախի, դաչա - մաչա էլ կունենա անշուշտ, այդ էլ, այդ անմաքուր փողերից ինչ մնացել է, դրանց հետ միասին հատկացնի չքավոր, բազմազավակ ընտանիքներին, որբերին եւ այլն: Ինքն էլ գնա դառն աշխատանքով ու սեփական քրտինքով ապրելու ու ապաշխարելու: Սա կլինի մեղանչած հոգեւորականին համապատասխանող վարքը:
4. Վարազ Սյունի (Ամստերդամ)19:33 - 29 հունիսի, 2013
Որտե՞ ղ են ՀՀ իրավապահ մարմինները: Ի՞ ՆՉՈՒ մինչև հիմա (նաև) այս «սրբազանը» ձերբակալված չէ:Այս մարդն ինձ հիշեցնում է 6 տարեկան երեխայի,որի բերանի 4 կողմն ու քթի ծայրը լրիվ շոկոլադով է պատված,բայց «ժխտում» է,որ շոկոլադը ինքն է կերել:
5. mane20:32 - 29 հունիսի, 2013
մի Հայաստան մի կճօյան >
6. Gohar15:12 - 2 հուլիսի, 2013
Ս. Գրքում իզուր չէ գրված, որ միաժամանակ հնարավոր չէ Աստծուն և մամոնային ծառայել...
7. Xunsap'ha16:41 - 2 հուլիսի, 2013
Ays Kjoyan gochvadz khaydarag@ yete isgabes Asdudzo havadar, hartin dagen aghdod kordzeru mech bidi chmdner. Isg hay yegeghetsiin partsrakuyn marminner@, yete irenk inknin asdvadzavakh @llayin, Kjoyan'i nman tshvaraganner@ bashdonazurg bidi @neyin. Iraganutyun@ sa e vor nman antsants hamar gronk@ barzabes tsevagerbutyun mn e, badarak@ tadrerkutyun, isg Asdvadz i hergins, arasbel. Nman antsink havadatsyal joghovurt@ miayn tebi tjokhk grnan arachnortel.
8. Ani11:44 - 3 հուլիսի, 2013
Zarmacac em, incqan atelutyun ev charutyun ka es mardkanc mej, ete mardun cheq chanachum, inchu eq nman baner grum. Srbazanin pataragnerin tes el em ev bavakanin mec tpavorutyun e toxel. Es karcum em vor nman vat baner groxnere kam axandavorner en kam uxaki parap sarap mardik en. mexq e hogevorakanneri masin banbasele, Astcuc cheq vaxenum?
9. Պարզապես մարդ01:09 - 4 հուլիսի, 2013
TO ANI: ԱՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈՒՆԻՑ ՄԻ ՀԱՆԻ. Կարողա դու այլմոլորակային ես աղջիկ ջան որ զարմանում ես? Ես, ու վստահ եմ իմ նման էլի մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ էլ հաստատ քո նմանների վրա ենք զարմանում, որ ետքան ֆանատ ու բանից անտեղյակ էս, դու գիտես էս մասին? Ինչ ատելության մասին էս դու խոսում զարմանում եմ? Եթե դու 100% անոց փաստերի վրա էս զարմանում ուրեմն դու կամ ֆանատ էս, կամել այլմոլորակային, այլ կերպ սա մեկնաբանել հնարավոր չի... Ինչա նշանակում "մարդուն չեք ճանաչում"? Կարողա էսքան տվյալներն ու փաստերը հերիք չի "մարդուն" ճանաչելու համար? Իսկ քո գրած ես նախադասությունը ուղակի վերջն էր Srbazanin pataragnerin tes el em ev bavakanin mec tpavorutyun e toxel. Չեմ հասկանում իսկ "պատարագի" ժամանակ եդ "հոգևորականը" ինչ պետք է աներ որ հանկարծ քեզ դուր չգար, ու "չտպավորվեր",կամ մի պատարագով մարդ են ճանաչում խի? Այ քեզ բաաաաաան?
10. Պարզապես մարդ01:10 - 4 հուլիսի, 2013
TO Ani: Ի տարբերություն քո անիմաստ կարծիքի ես կոնկրետ ոչ աղանդավոր եմ ոչ էլ պարապ, այլ սիրտս պայթումա որ էլ ոչ մի տեղ մաքրություն չի մնացել ու սաղ պղծել ու պղծվել են հասկանալիյա? Այո համաձայն եմ քո հետ, որ հոգևորականին բամբասելը մեղք է ու նույնիսկ մեծ մեղք, եթե դրանք զուտ բանբասանքներ են, բայց երբ որ "հոգևորականը" զենքա պահում, Բենտլիյա քշում, բիզնեսա դնում, հարստությունա դիզում, քաղաքականության մեջա խառնվում ու դառնում քաղաքական տերտեր, դրա մասին ճշմարտությունը ասելը ինչես կարծում մեղքա թե փաստ, որ նա պետք է աշխարհիկ կյանքի անցնի? Իսկ ինչ վերաբերվումա Աստծուց վախենալ չվախենալուն, կոնկրետ ես հեչ ել չեմ վախենում ու եթե "մարդը" Աստծո տաճարում հակաաստվածային ու անթույլատրելի գործերովա զբաղվում ու ես ել ասում եմ են ինչ որ կա, ինչից պիտի վախենամ որ? Թե քեզ թվումա որ եթե եդ շորորը կրում են ուրեմն սրբեր են ու իրենց ամեն ինչ կարելիյա ու մենք էլ պիտի ավանակի նման գնանք ու դրա նմանների աչը համբուրենք: Գոնե դրա մասին գրված հոդվածներին լռիվ ծանոթացիր նոր մեկնաբանություն գրի: Մոլորյալ ես դու պարզապես ու մեխք...
11. Xunsap'ha04:31 - 4 հուլիսի, 2013
Ani yev nman miamidner: yete tsez hamar iraganutyun@ madnanish @nel@ "atelutyan yev charutyan" g@ hamabadskhane, sa pasd e vor tuk angakh mdadzelu garoghutene zurg ek. Aytbes-gochvadz "srbazan'i" badaraken medz dbavorutyun sdanal chi nshanager "srpazan@" janchnal. Nuynisg yete "vat baner" kroghner@ "axandavorner kam uxagi parap sarap mardik" @llan, Kjoyanin kaghdni kordzagtsutyun@ gareli che herkel. Yerpvor yergri m@ zhoghovurtin medz mas@ ankordzutene, aghkadutene g@ darabi, pazmativ @ndanikner arorya barz hatsi garod en, Bentley kshogh "hogevorakan" m@ angareli e vor Asdvadzavakh @lla. Miayn mdayin gurutene daraboghner g@ havadan vor "mexq e hogevorakanneri masin banbasele". Vorovhedev nman kaghapar Asdvadzashunchi mech koyutyun chuni. Ashkharhi amen goghm arav-pakhav, ardarots "hokevoraganner" shad gan. Iraganutyun@ khosogh ants m@ Asdudzme vakhnalu badjar chuni; kani vor Asdvadz ink@ iraganutyun e. Polor anonk vor guyr havadkov, arants hasgatsoghutyamp gronki m@ g@ garchin, voch te Asdvadz, ayl Sadanan e vor g@ bashden. Nman antsink amen badjar unin "Astcuc vaxenalu".
12. Ազատ մարդ11:59 - 4 հուլիսի, 2013
Ani: ete mardun cheq chanachum, inchu eq nman baner grum. - ըստ Ձեզ եթե չենք ճանաչում մարդուն, բայց գիտենք նրա անցած հանցավոր ճանապարհը, ուրեմն պետք է լռենք ? Ձեր և AAAA-i նմաններն ինչքան շատ, այնքան ավելի ապահով հայաստան կստեղծենք Կճոյանների համար, եթե ասելիք չունեք, լավ կլինի ավելորդություններ չասեք ...
13. ANNA09:17 - 5 հուլիսի, 2013
Ani jan havata verjum es suti groxnern voronq karam vstah asem chunen srputyun chunen astvac u aveli shat kasem musulmanen verjum srpazani votern lvaluen jurnel xmen chkaskaces
14. NNNN 09:21 - 5 հուլիսի, 2013
TO PARZAPES MARD DU QRISTONYAES TE MUSULMAN INCHA AREL QEZ SRPAZANN QO POXERNA KEREL TE UM VOR ANIMAST HEQIATNERES GRUM ETE DU CHES BASHARUM ASHXATES U APRES UREMN MI VARQABEKI MARDKANC
15. роберт22:08 - 5 հուլիսի, 2013
և սրանց նմանները պիտի պետություն ղեկավարեն, օրինակ լինեն. ինչ որ մեկին քնադատեն , դատեն: չէ նարոդ,, թվու է թե մեզ վերուստ տրված չէ պետությու ունենալ, տպավորություն է , որ նախագահից բռնած բոլորս ճամպրուկային ենք
16. Պարզապես մարդ23:58 - 5 հուլիսի, 2013
ANNA ջան տա Աստված իհարկե որ դու ճիշտ լինես քանի որ գրելես վստահես ու մենք էլ բոլոր պարապ սրապ ու բանուգործ չունեցողներս ու սուտի գրողներս գնանք ներողղություն խնդրենք ու ասած քեզ ոտքերն ել լվանք ու ջուրն ել խմենք, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում սրա մեջ ու եթե մարդը սխալ բանա արել կամ մեղքա գործել հավատալով լրատվամիջոցներին ու եթե եդ քո “սրբազանն” էլ իրոք ապացուցվի որ անմեղա ուրեմն ես խոստանում եմ քեզ որ անձամբ կգնամ Հետքի գլխավոր Էդիկ Բաղդասարյանի մոտ ու կխնդրեմ որ մենք իրար հետ գնանք ու անենք այդ արարողությունը: Սա ոնցա բավարարումա քեզ? Էդիկին անձամբ եմ ճանաչում ու ասեմ իմանաս որ ՆԱ ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴԱ ու երբեք իրեն թույլ չի տա սուտի մուտի բաներ գրի ու “հասարակությանը մոլորեցնի”, երկրորդը սա ցանկացած մարդու համար, էլ չխոսանք հոգևորականի համար մեծ հարվածա ու իրոք սրբապղծություն մամուլում վարկաբեկելը ու քրեօրեն պատժելի արարք ասեմ իմանաս ու եթե նա մաքուր լիներ ու էս սաղ իրա մասին տեղեկություններն էլ սխալ, ուրեմն հիմա Էդիկ Բաղդասարյանին իրա ամբողջ թիմով պետք է արդեն Նուբարաշենի մեկուսարանում փակած լինեին ու Էջմիածինը իրա հեղինակավոր խոսքը պետք է հնչեցրած լիներ այս մասին, կաթողիկոսը պետք է պատիվ պահանջեր բառիս բուն իմաստով Հետքի լրագրողներից, հանրապետության նախագահն ու վարչապետը պետք է բեմից ելույթ ունենային ու ողջ հասարակությանը ասեյին որ էս ամբողջ տեղեկությունները սուտ են, իսկ եթե նրանք դա չեն անում կամ անում են այ հենց քո ասած ստից մտից, սա ինչա նշանակում ըստ քեզ?
17. Նամի23:58 - 5 հուլիսի, 2013
Արա NNNN, ANNA, մուսուլմանները վատ մարդիք չեն, ուղղակի իրենց կրոնը քրիստոնեական չէ: Միայն ԱՆԱՍՈՒՆԸ կարող է մուսուլման բառը կիրառի որպես վիրավորանք, դրանով դուք ցույց եք տալիս Ձեր անգրագետ լինելը: Ասեմ Ձեզ ավելին՝ ցանկացած նորմալ մուսուլման, որը օրինակ իրեն համար մսկիթում աղոթում-ապրում-աշխատում է, Ձեզանից լավն է: Այլ խնդիր են այն ծայրահեղական էքստրեմիստները, դրանք՝ ուրիշ: Հիմա աշոտը, կճոյանը ամենավատ մւսուլմաններից ու քրիստոնյաներից էլ վատն են, ու իրանց ոտերի ջուրնա-ինչնա եթե ուզում եք, դուք խմեք: Ասեմ, որ սուտի գրող չենք, Աստծո անուննել, ANNA, քո նման փոքրատառով չենք գրում: Իսկ այդ սրբազան կոչեցյալը թող Ձեր համար մնա սրբազան, մեզ հետ գործ չունեք՞
18. Պարզապես մարդ00:22 - 6 հուլիսի, 2013
ANNA ջան իսկ ինչ վերաբերվումա մեզ, այսինքն իմ նման մտածողներին կամ լավ տվյալ դեպքում կոնրետ ինձ, որ ես ասենք թե Սրբություն ու Աստված չունեմ սա լռիվ անձնական հարցա չէս կարծում? Ես ոչ մեկի առաջ երդումներ չեմ կերել ու խոստացել որ կույս պիտի մնամ, պարզ պիտի ապրեմ, հարստություն չունենամ, Բենտլի չքշեմ, իմ արարքներով ուրիշներին չգայթակղեմ և այլն և այլն, դրա համար ես ինչ էլ որ չանեմ դա լինելույա միյայն իմ և իմ Աստծո միջև ու ոչ մեկի առաջ ես պատասխանատու չեմ իմ արարքների համար հասկանալիյա? Իսկ երբ որ մեկը, ով ուզումա լինի եթե երդումներա տալիս ու խաչ համբուրում և այլն և այլն ու պետք է իրականում օրինակ ծառայի իր ժողովրդին բայց հակառակնա անում սա արդեն մի այլ հարցա, հուսով եմ հասկանալի էր մեկնաբանությունս? Բայց նորից եմ ասում եթե իրոք էս բոլոր տեղեկություները ճիշտ են միայն, իսկ եթե սուտ են ուրեմն ես պատրաստեմ ծնկի իջնել ու ներողություն խնդրել, բայց էս տեղեկությունները ենքան են ճշմարտանման որ դժվար թե դա տեղի ունենա, քանի որ նորից եմ ասում եթե սրանք սուտ լինեին ուրեմն հիմա Էդիկին արդեն դժողք ուղարկած կլինեյին “սրփազանները”: Իսկ ինչ վերաբերվումա մուսուլման լինել չլինելուն ասեմ իմանաս որ եթե նույնիս ես իրոք մուսուլման էլ լինեյի բայց էս երկրի քաղաքացի սակայն ինչ տարբերություն էլի իմ երեխեքի ու մեր պետության փողերը չեն կերել օֆշորներում, եստեղ ինչ կապ ունի թե ես ինչ եմ կամ ով եմ? Ճշտի ու սխալի պարզաբանման համար ինչես կարծում պետք է անպայման Քրիստոնյա լինել թե ոնց?
19. Պարզապես մարդ00:54 - 6 հուլիսի, 2013
Տո NNNN ջան հիմա ել անդրադառնամ քո խզբզածներին: Սակայն ինչ տարբերություն Քրիստոնյա եմ ես թե Զուհուդ խի քո կարծիքով մենակ Քրիստոնյաներն են հա մարդ ու ապրելու իրավունք ունեն էս պետության մեջ? Մեր ողջ ազգը սփռվածա աշխարհի բոլոր պետություններով մեկ որոնց մեծ մասը նաև մուսուլմանական երկրներում են բնակվում, ուրեմն իրանք մարդ չեն հա եդ տվյալ մուսուլմանական պետության մեջ բնակվող մուսուլմանների համար? Նույն նավակի մեջ չենք, ինչ տարբերություն թե ով ինչ կրոնիյա հետևում, կամել ընդանրապես չի հետևում? Ըստ քեզ վատ արարքների մենակ մուսուլմաններն են հա ընդունակ որ իրանց ես օրինակ բերում ու ոչ մի Քրիստոնյա մեղքեր չի գործում թե ոնց? Իսկ թե ինչա արել ինձ կամ ում փողերնա կերել "սրբազանը" նորից չեմ ուզում կրկնվել խնդրեմ կարող ես կարդալ իմ մեկնաբանություններն ու կարծիքները օֆշորային սկանդալներին ու իրեն վերաբերվող բոլոր հոդվածների տակ: Ցավոք սրտի եստեղ բաշարել չբաշարելու հեչ ոչ մի խնդիր չկա, իսկ վարքաբեկելն ել իմ գործս ու բնույթս չի, ես ուղակի ելնելով փաստերից ու ապացույցներից ինչպես նաև սրտացավից եմ գրել իմ կարծիքները որոնք շատ ցավոք սրտի քո համար հեքիաթներ են բայց իրականում դառը իրականություններ: Հուսով եմ հասկացանք իրար... Ինչքան լավ կլիներ որ էս ամեն ինչը հեքիաթ լիներ ու եսել միակ հեքիաթասաց հիմարը չես պատկերացնի թե ինչքան լավ կլիներ: Ժամանակ ունենաս Րաֆֆի կարդա ու կհասկանաս որ են ինչ որ նախկինում էին անում մեր "հայ քրիստոնյաները" հիմա էլ նույննա շարունակվում, մենակ մի տարբերությամբ որ են ժամանակ Բենտլի չկար ու ավանակով էին ճամփորդում:
20. NNNN04:03 - 6 հուլիսի, 2013
AZAT MARD to du banel chgites inch hancavor chanaparhi masina xosqn bolor tesaki biznesi mej mardn kara vnasov ashxati u da chi nshanakum vor kriminala du texov kriminales ay bomj vor ankap grumes
21. Պարզապես մարդ16:02 - 6 հուլիսի, 2013
Լսի տո այ NNNN, չգիտեմ ընկեր ես թե ընկերուհի, բայց կներես ելի ես չդիմացա ու որոշեցի Ազատ Մարդուց շուտ մի երկու քաղցր բառ գրեմ քեզ: Նախ որ կարդում եմ քո և Ազատ Մարդու գրածները ու համեմատում մակարդակները իմ համար պարզից ել պարզա դառնում որ դու չափազանց անմակարդակի մեկն ես ու ոչ չափ էս ճանաչում ոչ սահման ու ոչ մի տրամաբանական բառ չես գրում: Անտեղի Մաշտոցյան տառերն ես պղծում ու հիմարություններ գրում: Հիմա ես քեզ եմ հարցնում այ ԲՈՄԺ դու էս Ազատ Մարդուն ճանաչում ես որ իրան անպատվումես այ անմակարդակի մեկ? Երբ խոսքը գնումա այսպես կոչված “հոգևորականի” մասին էստեղ ինչ բիզնեսի կամ ինչ տանուլ տալու մասինա խոսքը այ կտցրած դու կարողա չոբանես? Այ անկապ գրող իզուր խելքիդ զոռ մի տուր երևի էս թեման քո խելքին չի էլ հասնի իզուր քեզ գրագետի տեղ մի դիր ու եթերը պղծի քո անիմաստ խզբզոցով եղավ?
22. logic02:15 - 22 հուլիսի, 2013
cavog srti ays amen@ voch te mardkanc hamar irenc nayelu irenc janachelu lav hnaravorutyun i ayl nuyn nyutakan ashxarhi kanonerin hetevox ,amboxavar motecumner, shah@ amen inchic ver dasox unecox mardkanc histeria.inch nkati unem 1 ete mer tshnami musulman@ ir hogevor arachnordin mtgov angam ancni gnadatel votgic k@kaxen ev da kdtvi voch te andzin uxvac viravoerang ayl kronin 2 mer azg@ piti hstak mi ban asi meng GRISTONYA azg eng ayn hstak gitakcelov vor chapanish@ vor trvac i ASTVACASHNCHUM te da mez chi verabervum meng aprum eng ner drvac orengnerov ekexeci gnal@ kam tatron gnal@ nuyn bann en mez hamar 3.mer anhavatutyun@ ardyox cheg uzum hogevorakani vra gcel aselov vor na GRISTONYAKAN VARDAPETUTYAMB CHI APRUM,moranalov vor meng ASTCO arach mer hamar eng patasxanatu ayl voch hogevorakani na ing@ piti patasxani ASTCO arach 4 hangist toxeg hogevorakannerin ireng irenc gorcn en anum ayl te yuraganchyurs inch eng anum amen mard tox iren hashvi ta 5 mi histerig asum a vor hogevorakan@ kiprosum himark a stexcel voch mek@ chi tesel ira storagrutyun@ edex mard@ asum a es kap chunem bayc da bavarar chi inch ases chasvec mek@ chexav mtacer ed mardun inchin er petg ankap kiprosum mi ankao himnarkum badzneter liner,bayc sa kaervor chi karevor@ shoyun i mardik piti xosen gani vor chgiten inch xosen estx karox en mtger artahaytel ev voch miayn aystex ayl mer ELITAN GANI VOR NRANG EL mtacum en vor gnalov ASTCO MOT HASHVI TALU IRENG ANHANGASTANALU KARIG CHUNEN gani vor ireng hay azgi en dug aystex voreve ban tesnum eg baci nranic vor es shat lavn em isk hogevorakan@ shat vat avelin asm ev ay ANASTVACNER mexancheg dug dzez mi lav nayeg ev mtaceg inch eg aselu ASTCON elb dzer voxormeli aprac kyangi hamar amotic getni mech cheg mtneku ASTCO arach 5 es vorpeS hay GRISTONYA datelu iravung chunenalov im anhamacaynuryunnem haytnum hetg xmbagrutyuan@ays shohum kazmakerpelu mi cinik ev inchgan haskaca mer hayreng@ talanac mi voxormerili harcov nman baroyakanutyan orengi pashpanutyan paygar kazmakerpelu hamar dug aveli hancavor eg gani vor baroyakanutyan masin vchem asum ayl GRISTONRYUTYAN vardapetutyan arumov, huysov em darci kgag 6 meng der azgovi hnaravorutyun uneng mexa galu ASTCO arach ev xndrelu ogni mez azatvelu mer ays charigneric inch@ aysor tirum i mer hayrenigum ev ovfger en drang AXOTENG ASTCON VOR MEZ CHUYC TA
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ