HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դիրքերի ճշտում. ինքնության երկբայում

Միլանում` Frigoriferi Milanesi ցուցասրահում, եվրոպացիներին ներկայացվել են հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքները: Մայիսի 27-ին «Դիրքերի ճշտում. ինքնության երկբայում» խորագրի ներքո տեղի ունեցած ցուցահանդեսին Հայաստանից մասնակցել են արվեստագետներ Կարեն Անդրիասյանը, Արմինե Հովհաննիսյանը և համադրող Սուսաննա Գյուլամիրյանը: 

Մասնակիցների խոսքերով, ցուցահանդեսը շատ կարևոր էր, բայց այն վերջնակետը չէր, մի հանգրվանն էր ընդամենը, առավել մեծ ձեռքբերում է գործընթացը, որը սկսել է, դեռ պետք է պատրաստվեն աշխատանքների կատալոգները, տեքստերի համադրողներն էլ իրենց հերթին շարունակում են աշխատել, քանի որ ժամանակակից արվեստի նմուշները, որպես կանոն, «գիդ»-ուղեկցորդի ներկայության կարիք են զգում, հատկապես Հայաստանում, որտեղ արվեստի այս տեսակը, ըստ Կարեն Անդրիասյանի, դեռ նորմ չէ, իսկ ահա Իտալիայում, լայն իմաստով` Եվրոպայում, Արևուտքում, չկա ուրիշ արվեստ, արվեստ ասվածը հենց ժամանակակիցն է, այն դոմինանտային կարգավիճակում է: 

Նախագծի մյուս մասնակիցը` Արմինե Հովհաննիսյանը, եվրոպացիներին ներկայացրել էր հեքիաթ` «Սկայպի» ձայնագրության տեսքով: Արմինեի խոսքերով, որպես հարթակ՝ ինքն ընտրել է «Սկայպը», որը հիմա փոխարինելու է եկել թոնրի շուրջ հավաքված մարդկանց զրույցին:

Անդրադառանալով հեքիաթ-ինքնություն կապին, Արմինեն նշեց, որ այս դեպքում շեշտադրությունը հատուկ է արվել հեքիաթի վրա, քանի որ այն մշտապես ուղեկցում է մեզ, երբ փոքր ժամանակ հեքիաթ ենք լսում, հետո սպասում ենք դրա իրականանալուն: Հետո մեզ հեքիաթ են պատմում մեդիայի միջոցով, հեքիաթ են պատմում նաև քաղաքական գործիչները: Իտալիայում նա փորձել է իր ամեն օրվա մեջ մի առանձին հեքիաթ տեսնել, դրանից պատմություն ստեղծել ու ներկայացնել հանդիսատեսին:

Խոսելով ժամանակակից արվեստի զարգացման միտումների մասին, Սուսաննա Գյուլամիրյանը նշեց, որ Արևմուտքում պետությունն ավելի պատրաստակամ է օգնել արվեստագետներին, ապահովել նրանց շարժունակությունը, մոբիլությունը, իսկ Հայաստանում իրավիճակները միշտ ավելի բարդեցված են, ինչի հետևանքով էլ սահմանափակվում են հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter