HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Մայր (այլ) Հայաստանը». կին լուսանկարիչների խմբակային առաջին ցուցահանդեսը

Հուլիսի 3-ին 10 կին լուսանկարիչներ ներկայացնելու են «Մայր (այլ) Հայաստանը» ցուցահանդեսը. Հայաստանն այնպես, ինչպես իրենք են տեսնում, Հայաստանն այնպես, ինչպես պատկերել է իրենց ֆոտոխցիկը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են Մերի Աղախանյանի, Սառա Անջարգոլյանի, Նազիկ Արմենակյանի, Քնար Բաբայանի, Անուշ Բաբաջանյանի, Փիրուզա Խալափյանի, Անահիտ Հայրապետյանի, Հասմիկ Հայրապետյանի, Իննա Մխիթարյանի և Նելլի Շիշմանյանի լուսանկարները:

Կին լուսանկարիչները նշում են, որ եթե շատերի պատկերացմամբ նման խորագիր ունեցող ցուցահանդեսում պետք է լինեն միայն գեղեցիկ, էսթետիկ, աչք շոյող լուսանկարներ, իրականում այս լուսանկարներում նրանք անրադարձել են իրենց մայր Հայաստանի խնդիրներին: Փոքր տարիքից սովոր ես գովել քո հայրենիքն ու գեղեիկ խոսքեր ասել, սակայն երբ ֆոտոխցիկը վերցնում և սկսում ես նկարել, բախվում ես մի շարք խնդիրների: Լուսանկարիչների խոսքերով` իրենք փորձել են ցույց տալ մայր Հայաստանի վիճակը ներսից:

Իննա Մխիթարյան

Ցուցահանդեսը նախաձեռնել է «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը: Այս թիմում ընդգրկված են լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանը, Անահիտ Հայրապետյանը և Անուշ Բաբաջանյանը: Նազիկի խոսքերով` իրենք երեքն են, բայց 4 պլյուս նշանակում է, որ ուրիշները ևս կարող են ընդգրկվել իրենց նախագծերի մեջ:

Քնար Բաբայան

Ն. Արմենակյանի խոսքերով` իրենց նախագիծը նպատակ ունի վավերագրական լուսանկարչության և ֆոտոլրագրության միջոցով բարձրաձայնել իրենց շրջապատող խնդիրների մասին և փորձել փոփոխություններ մտցնել հասարակության շրջանում:

Մերի Աղախանյան

Սա կին լուսանկրիչների խմբակային առաջին ցուցահանդեսն է: Լուսանկարիչները կարծում են, որ ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է տեսնել ոչ միայն կատարված աշխատանքը, այլև ներկայացված իրականությունը: Նրանք նաև հույս ունեն, որ ցուցահանդեսը քննարկումների տեղիք կտա, մարդիկ ոչ միայն կգան կնայեն լուանկարները, այլև կպահեն դրանք իրենց հիշողություններում:

Նելլի Շիշմանյան

Ցուցահանդեսի համադրող Սվետլանա Բաչևանովան ուրախ է, որ հնարավորություն ունի ընդգրկված լինելու այս նախագծում, միաժամանակ նշում է, որ չի կարող առանձնացնել ներկայացված թեմաներից և ոչ մեկը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ և թանկ է:

Սառա Անջարգոլյան

Ցուցահանդեսի մասնակիցները ընտրվել են մրցութային կարգով, որտեղ կարևորվել է ներկայացված նյութի վավերագրական լինելը, թեման, ինչպես նաև տեխնիկական բարձր որակը: Բացի այդ` այս դեպքում լուսանկարիչը անպայման պետք է լինի կին: Կազմակերպիչները համոզված են, որ տղամարդիկ ևս շատ լավ գործեր են անում, սակայն կանայք բոլորովին այլ կերպ կարող են զգալ և ներկայացնել իրենց հուզող թեման: 

Անուշ Բաբաջանյան Հասմիկ Հայրապետյան

«Կանայք ոչ թե էմոցիոնալ են, այլ ավելի խոսքրային են հարցերին վերաբերում: Չեն կարող կտրվել թեմայից, դրանով ապրում, զգում են, մեկ այլ հարաբերություն են ստեղծում իրենց և այդ երևույթի միջև»,- ասում է Ն. Արմենակյանը:

Նազիկ Արմենակյան Փիրուզա Խալափյան

Ցուցահանդեսի բացում տեղի է ունենալու հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ին, ՆՓԱԿ-ում և գործելու է մինչև օգոստոսի 17-ը: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են նաև մուլտիմեդիա աշխատանքներ: Հուլիսի 4-ին՝ ժամը 16:00-ին, Ս. Բաչևանովան կկարդա դասախոսություն և կներկայացնի FotoEvidence.com կայքը: Այնուհետև թվային հրատարակչության մասնագետ Դեյվիդ Ստյուարտը կվարի դասախոսություն թվային գրքերի մասին:

Իսկ աշնանը «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը նախատեսում է անցկացնել 4 անհատական ցուցահանդես` ներկայացնելով Նազիկ Արմենակյանի, Անուշ Բաբաջանյանի, Փիրուզա Խալափյանի և Նելլի Շիշմանյանի գործերը:

Առաջին լուս.՝ Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter