HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Տաթևեր» ճոպանուղին և «Տաթևի դարպասներ» համալիրը

Հեծանվային և հետիոտն զբոսանք, օդապարուկների վարձույթ, աուդիոգիդեր, ժայռագանցություն և զբոսաշրջիկներին հետաքրքրող այլ ծառայություններ այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:

Նրա խոսքերով՝ 2010 թվականից գործող «Տաթևեր» ճոպանուղին «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտու կարևոր, բայց ընդամենը մեկ օղակն է, որի առկայությունը, սակայն, զգալիորեն զարկ է տվել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի այդ հատվածում: Հարակից գյուղերում ավելացել են օթևանելու վայրերը, հենց ճոպանուղու սպասարկման համար աշխատում են մոտ 60-65 տեղացի:

«Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտում գործող հուշանվերների կրպակների մասին խոսելիս ճոպանուղու տնօրենը նշեց, որ դրանք ձեռք են բերվում հարակից գյուղերից և Գորիս քաղաքից: Իսկ ահա հայտնի բիոզուգարանը, որն, ի դեպ, գտնվում է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, բայց չի պատկանում նրան, արդեն 2 շաբաթ է, ինչ գործում է:

Վահան Մելիքսեթյանը նշեց, որ ճոպանուղուց ստացված հասույթն ամբողջությամբ տրամարդվում է Տաթևի վանքի բարեկարգմանը և հարակից գյուղերի բարեկեցությանը: Մասնավորապես վերականգվել է վանքի տարածքում գործող ձիթհանը և վերանորոգվել են գլխավոր մայրուղուց Տաթևի տարածքի 6 գյուղեր տանող ճանապարհները: Ճոպանուղու տնօրենի խոսքերով՝ Հասյատանը զբոսաշրջիկներին դուր է գալիս իր պատմամշակութային արժեքներով, սակայն, ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք նույնպես ունեն հարուստ պատմություն, լավ ներկայացված չէ աշխարհին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter