HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Չախալյանին կալանավորել են 2 ամսով

Ջավախքյան ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին երկամսյա կալանք է սահմանվել Վրաստանի ոստիկանության կողմից: Նրան մեղադրրում են խուլիգանության համար: Մեղադրանքն առաջադրվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) և 3-րդ կետերով (սառը զենքի օգտագործում):   

Հիշեցնենք, որ Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից: Նրա հետ բերման էին ենթարկվել նաև այլ երիտասարդներ, սակայն բոլորն արդեն ազատ են արձակվել, իսկ Արմեն Չախալյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Արմեն Չախալյանի հարազատները որոշել են բողոքարկել կալանքի որոշումը: 

Ինչպես «Հետքին» հայտնեց Վահագն Չախալյանը, բերման ենթարկելուց հետո Արմենին ծեծի են ենթարկել: Փաստն արձանագրել է Արմեն Չախալյանի փաստաբանը, երբ առաջին անգամ այցելել է նրան: Արմեն Չախալյանին արդեն տեղափոխել են Թբիլիսի: 

Լուսանկարը` Ա.Չախալյանի սոցիալական էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter