HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Իսկ ինչո՞ւ պետք է ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվի». Թոմաս դը Վաալ

«Շատ բաներ են կատարվում կոնֆլիկտի շուրջ, բայց հենց կոնֆլիկտի ներսում, ցավոք, ոչինչ չի լուծվում, և նույնիսկ դեպի վատն է գնում»,- այսօրվա ասուլիս-քննարկման ժամանակ, խոսելով 2003 թ. գրված և վերջերս վերախմբագրած իր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատերազմի միջով» գրքի մասին, ասաց դրա հեղինակը՝ «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը:

Նրա կարծիքով՝ իր գիրքը, բնականաբար, չի կարող լուծել հակամարտությունը, սակայն մեծապես կարող է օգնել ղարաբաղյան հակամարտությունը հասկանալու հարցում, քանի որ այն որոշակի միֆեր է բացահայտում՝ թե ադրբեջանական, թե հայկական կողմի գործողությունների վերաբերյալ: Ռազմական առանձին դրվագների մասին հեղինակը փորձել է հնարավորինս շատ փաստերի լեզվով խոսել:

Սակայն Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքները հեղինակի դիտարկմամբ միֆ չեն, պատրանք չեն, այլ իրականություն: «Խորհրդային հասարակարգի ժամանակ էլ կար այն իրողությունը, որ կա հայկական ինքնիշխան շրջան Ադրբեջանի տարածքում, և խորհրդային իշխանության թուլանալու հետ մեկտեղ ինչ-որ ձևի պայթյունն անխուսափելի էր»,- ասաց Թոմաս դը Վաալը:

«Հակամարտությունների մասին պետք է խոսել, պետք է փորձել անկողմնակալ խոսել, պետք է փորձել ըմբռնել այն, ընդ որում, այդ ընթացքում անպայման սխալներ կգործես, և անպայման բոլորը դժգոհ կլինեն, դա նորմա է: Իսկ ահա հակամարտությունը լուծել գրքի միջոցով սկզբունքորեն անհնար է, բայց հնարավոր է արտաքին ընթերցողին տեղեկացնել, և այդ առումով առավել օգտակար է Թոմաս դը Վաալի գրքի հատկապես անգլերեն տարբերակը, քանի որ ղարաբաղյան հակամարտության մասին անգլալեզու գրականությունն աղքատիկ է, ունի թերություններ. կամ չափից դուրս ակադեմիական է, կամ չափից դուրս լրագրողական, և, որպես կանոն, միակողմանի»,- ասաց քաղաքագետ, կոնֆլիկտաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նախորդ հրատարկության մեջ, երբ դեռ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, դը Վաալը չէր ներառել այն լուսանկարները, որոնցում Քոչարյանը 1986 թ. Յալթայում հանգստանում էր իր ադրբեջանցի ընկերների հետ:

Այս համատեքստում անդրադառնալով գրքի սյուժետային հիմքին՝ ղարաբաղյան կոնֆլիկտին՝ Իսկանդարյանը նշեց, որ դրանում աստիճանաբար ավելի շատ նկատվում է պատմություն դառնալու միտումը, և ավելի քիչ՝ թարմ քաղաքագիտությունը: Քաղաքագետն օրինակ բերեց Նորմանդիայի դուքս Վիլհելմ Առաջին Նվաճողին, ով 1066 թ. նվաճեց Անգլիան: «Հիմա արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ, թե նա անգլոսաքս ընկերներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, նրանց հետ Յալթայում ժամանակ անցկացրե՞լ է, թե՞ ոչ: Դա էական չէ, էականն այն է, որ նա գրավեց Անգլիան, և ներկայիս Բրիտանիան այդ նվաճման արդյունքն է, մնացածը պատմագետների գործն է»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով այն հարցին, թե այժմ ինչն է խանգարում ղարաբաղյան հակամարտության լուծմանը՝ Թոմաս դը Վաալն ասաց, որ բազմաթիվ գործոններ կան, բայց կարելի է հարցն այլ կերպ ձևակերպել՝ իսկ ինչո՞ւ պետք է հակամարտությունը լուծվի: «Դա մի փոքր ցինիկ հարց է, բայց ամեն դեպքում, ստատուս քվոն իրականում ավելի ուժեղ է: Իհարկե, ցանկություն կա հակամարտությունը լուծելու, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք խաղաղ կերպ հիմնականում չեն լուծվում»,- ասաց գրքի հեղինակը:

Լուսանկարում ձախից՝ Ալեքսանդր Իսկանդարյան, Թոմաս դը Վաալ

Մեկնաբանություններ (3)

Նարեկ
Սկզբունքորեն համաձայն եմ Գևորգ, բայց կա մի բան նավթադոլարներով գնված զենք ու զենք, որը մի օր կրակելու է, իսկ այս քնձռոտները օր օրի թուլացնում են երկիրը ու կսարքեն մեկի վասալը: Եվ այդ ժամանակ ինչ Արցախ, ինչ Սևանա լիճ, մի բան պարզ է սրա վերջը լավ կամ վատ շատ մոտ է:
hayk
maqsayin kam evraasiakan miutyun mtnelu miak ev amenakarevor payman@ ayn e vor hayastan@ mtnum e nshvats kazmavorumneri mej mimiayn atcaxi het miasin. aranc ays payman@ bavararelu mnacats harceri qnnarkum@ miangamayn avelord e.tarberak e naev ayn, vor arcax@ inqnuruyn dimi nshvats miutyunneri mej mtnelu hamar,ete ayd dimum@ merjvi apa HH hetaga qayler@ kaxvats klinen dranic.ete hayastan@ mtni nshvac kazmakerpytyunner aranc arcaxi apa menq mer sepakan tserqov maqsayin sahman kdnenq HH ev arcaxi mijev.isk navtadollarneri harc@ puchik e vor@motaka 10 sarum kpayti.hisheq navtadollarnerov shrjapatvats isralin ,vor@tasnyak tariner sharunak pahum e ir aravelutyun@ 400 million bnakchutyun ev hamashxarhayin navti pasharneri 40-50% tirapetox islamakan erkrneri handep.israel@ chuni bnakan pasharner,bayc uni mtatselu karoxutyun ev varum esepakan shaher@ geradaselu qaxakakanutyun. cavov petq e nshem vor mer erkrum mish qarozvum e ayn gaxapar@, vor menq axqat erkir enq dra hamar kaxvats enq mec exbor voxormatsutyunic.nman nerqin qaxakakanutyamb taqcvum e ayn hskayatsaval talan@, vor katarvum e varchaxmbi ev nra henaran@ handisacox qreakan hamakargi koxmic.amenaparz hashvarknerov tarekan talanvum e mi qani tasnyak angam petbyujen gerazancox gumari voski, gunavor metaxner shinanyut hanqayin ev sovorakan xmelu jur. artaqin shukayum hanqayin jur@ mot 5 angam tank e navtic, sakayn mez mot ogtagorcvum e miayn dranc 5 % . 21 dar@ linelu e voch te navtadollarneri, ayl jradollarneri dar, isk hayastan@mer taratsashrjanum gtnvum e amenanpastavor paymannerum.
Գեւորգ
Մարդը շատ պարզ ու տրամաբանական ելք է առաջարկում - ժամանակն է (ավելի եւս, վաղուց ժամանակն էր, երբ թուրքը պարտված ու ուժասպառ էր) ուղղակի հայտարարելու որ հարցն սպառված է ու քննարկման ենթակա չէ այլեւս: Նույն բանն ասաց (ու գրեց) լուսահոգի գեներալ Լեբեդը՝ ,,Ղարաբաղցիներն իրենց հարցն իրենք լուծել են արդեն!,, Դրա համար են ասում ,,Հայի վերջին խելք,, Այսինքն նորից ենք քաշվել! Եվրոպաներում ու ժպտացող մեծամեծ մարդկանց կողքը նկարվելու համար միայն մտան էս տխմար խաղի մեջ (կարգավորում կոչվող) ու ժամանակ տվին որ թուրքերն սկսեն նավթ ծախել ու զենք հավաքել: Կռվիր, հաղթիր վերջն էլ պտուղները հանձնիր ուրիշներին որ վրան բազար անեն! Ահա մեր դարերից կուտակված իմաստությունը: Հիմա էլ իսկը ժամանակն էր եվրո - ասիական խաղերի մեջ մտնելը! Էշն էլ պիտի հասկանար որ մեջտեղից կձեւեն, ինչպես վրաստանին արեցին ու թողեցին: Այս վիճակում պետք է անհապաղ սառեցում հայտարարվի բոլոր բանակցություններին, իսկ վտանգավոր խաղն սկսողները պիտի հրաժարական տան, պետականությունը վտանգելու պատճառով: Աչքներս բացենք - ուրիշ ելք չկա: Ռուսը հայաստանը կջնջի (2 օրվա պատմություն է) բայց տարածքն ուրիշին չի տա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter