HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարական է ներկայացրել

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դ՛Աղմենի» պարբերականը, երկուշաբթի օրը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի մասին գրություն է ուղարկել Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու նստավայր, որն ուժի մեջ կմտնի տարեվերջին, թեեւ իր մանդատի ժամկետն ավարտվում էր 2014-ին:

Առաջնորդի այս որոշումը, ըստ «Նուվել դ՛Աղմենի» պարբերականի, արդյունք է Կաթողիկոսի հետ ունեցած լարված հարաբերությունների՝ պայմանավորված Նիցցայի ծխական քահանա հայր Վաչեի կարգավիճակով, ով տեղափոխվել էր Ստրասբուրգ որոշ դատական գործընթացների արդյունքում:

Հիշեցնենք, որ 2010-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական եկեղեցում ծեծկռտուք էր տեղի ունեցել Հայաստանից գործուղված քահանա հայր Վաչե Հայրապետյանի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ըստ հայաստանյան մամուլի հրապարակումների՝ Նիցցա քաղաքի հայկական համայնքի մի մասը չէր ընդունում հայր Վաչեի հովվությունը: Ծեծկռտուքից հետո հայր Վաչե Հայրապետյանը Նիցցայից տեղափոխվեց Ստրասբուրգ` այնտեղ հայ առաքելական համայնք ձևավորելու համար, քանի որ Ստրասբուրգում առաքելական եկեղեցի չկա:

Փարիզի հայկական եկեղեցու ծխական խորհրդի անդամներից մեկը «Նուվել դ՛Աղմենի»-ին ասել է, որ ծխական խորհուրդը մինչ այս չի ցանկացել արծարծել այս թեման, սակայն ապագայում անդրադառնալու է:

Լուսանկարը՝ «Նուվել դ՛Աղմենի»-ի

Մեկնաբանություններ (17)

Ռուբինա
Շատ լաւ հոդված է անպայման կարդացեք ու բավ է կապիկութիւններ անեք, մեր Կաթողիկոսի դեմ Շատ լաւ պատմական հոդված եւ առհասարակ, անպայման կարդացեք, չեք փոշմանի http://www.religions.am/arm/press_reviews/press//Պատմաբան_-Երուսաղեմից-ուղարկված-նամակի-հեղինակները-պատմությանը-ծանոթ-չեն
Sylvie Balian
Տխրութեամբ կարդացի տողերը Նորվան Արգեպիսկոպոսի դժուար որոշումին մասին: Դժբախտաբար մենք իրարու միս կ'ուտենք: Ուրիշի կամ օտարի պէտք չիկայ: Արդեօք ե՞րբ պիտի առթննանք: Սիլվի Պալեան Գերմանիա
Հայ մարդ
Պօղօս ջան, ՀԱՅԵՐՍ միայն դա չենք, մենք նաև սա ենք ըստ Լորենս Արաբացի © (1888-1935թթ.) «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց»: ------Մենք` ՀԱՅԵՐՍ ժողովրդի, ազգի ու ըդգծված անհատականությունների մի ոչ միաձույլ հավաքականություն ենք` բազմատիվ ներքին հոգեկան ու մտավոր բարդույթներով և տրամաբանությանը չենթարկվող դրսևորումներով։ Գուցե հենց դրա համար մեզ կոտորեցին, քանզի մեզ չեն կարողանում հասկանալ։ Չնչին հավասար հնարավորությունների պայմաններում մենք կարճ ժամանակում գերազանցում ենք բոլոր ազգերին, բացառությամբ հրեաների։ Այո, մենք շատ տարօրինակ, խորհրդավոր, բարդ ու հակասական ժողովուրդի, ազգի ու անհատականությունների ոչ միաձույլ հավաքականություն ենք` բարի Աստուծո սիրելի, բայց կամակոր ու չարաճճի զավակները։
հայ - վայ
Մատտթէոսին: Բարեկամ, սա կարծիք է, վախ եւ զգուշացում մեր արժանավոր սփյուռքի հայրենակիցներին, թե ինչ է հնարավոր Ձեր գլուխներուն բերեն: Իմ ձեռքս բան մը չկա, հաճիս, հավատա!
Ողբ
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած է, քանի որ միայն ձևական քրիստոնյաներ ենք, այլ ո՛չ մեր ներքին կյանքով ու գործերով։ Ո՛չ հոգով աղոթել գիտենք, ո՛չ ներել, ոչ էլ քրիստոնյավայել ապրել։ Գարեգին երկրորդականն էլ հազիվ արագ արագ շնորհալի ու կիրթ հոգևորականներին է Հայ Եկեղեցուց դուրս շպրտում կամ ստիպում, որ կամավոր հեռանան։ Ինքը բացահայտ միջակություն է, ուսի բոլորն իրենից ավելի միջակ պիտի լինեն, կամ .....։ Իհարկե Նորվան Սրբազանը չպիտի համակերպվեր այդ նյութապաշտ ու թունավոր մթնոլորտի հետ։
Margos
Mintchev tchbaddjvin Gdjoyann ou ir nmanere mer Yegueghetsvo metch pan tchpokhvir. Yayasdantsi yeghpayrner, irents hankisd mi tskek ! Srpabighdz mi ellak sagayn, araroghoutiounneren tours, poghotse, hrabaragneroun vra, achkharhig havakouytnerou jamanag irents harvadzetsek. irents arorian tjokhayin tartsoutsek. Mintchev yerp bidi lrek ?
Խորէն Քէշիշեան
Եկեղեցին նախ հաւատք է : Նորվան Գրբազանը հաւատացեալ է . Ի՞սկ իրեն պատժողները... Ան համեստ, միշտ յարգալիր է եւ կրթուած անհատականութիւն : Ի՞սկ սրանք...Սրբազանը անշահախնդիր է... ի՞սկ սրանք : Կարծեմ ամէն ինջ ըսուած է
Պօղօս
Ցավոք մեր ազգը հեռու է նորմալ քաղաքակիրթ ազգ կոչվելուց,բացառությամբ շատ քիչ նվիրյալ հայրենասերների:Համատարած շողոքորթներ, թալանչի գող ավազակներ, խարդախ ու կաշառակեր կառավարիչներ,անօրեն դատավորներ, հաբռգած ու կեղծ հոգեւորականներ, նաիրյան մարմնավաճառներ: Դարերից մենք էդպիսին ենք եղել ու կլինենք, դրա համար ենք միշտ ցեղասպանված, քոչվոր, աղքատ, կռացած ու ուրիշների հպատակության տակ կիսատ պռատ դեգերած, կիսատ պռատ հայրենիքով: Ոչ մի թուրք ել մեզ էդքան չի վնասել ոնց մենք ինքներս մեզ, Սա ենք մենք ՀԱՅԵՐՍ:
Մատտթէոս Ուռհայեցի
Սիրելի «Հայ-վայ» ձեր Կճոյեանն ու նմանները ձեզի պահեցէ՛ք. մեզ միայն անհաւատ կրնան դարձնել թէեւ մենք ալ, սիրողական մակարդակով, մեր աւազակները ունեցած ենք ՝Գիւտ Նագգաշեան, Սարգիս Պետոյեան որ մեր եկեղիցեներէն գողցուած դրամներով Սեւանի մէջ եկեղեցի կը կառուցանէ։
Norik
Սրբազան, եթե Ձեր հարաբերությունները կաթողիկոսի հետ այնքան էլ լավ չեն, նշանակում է Դուք պարկեշտ անձնավորություն և երանելի հովիվ եք: Թքեք բոլոր տեսակի պաշտոնների վրա, մնացեք Քրիստոսի հետ և օգնեք հայ քրիստոնյաներին դուրս գալ հոգևոր այն գեհենից, որ ստեղծել է էջմիածնի մաֆիան
mane
Սիրելի Սրբազան դւք պետք է մնաք և պայքարեք,դա հեշտ չի լինի ձեր համար,բայց դրանով, այդ անառակներին կապացւցեք որ եկեղեցին իրենցը չե,դա հավատացյալ Հայ ազգինն է.
Հովիկ Մանվելյան
1. Norik ջան լավ ասեցիր:
Նարեկ
Նորիկ այնքան տիպիկ էր ասված, որ միայն կավելացնեմ, որ Վաչեի անունը գրելիս հայր և Տեր բառերը դիմացից հանեք:
Ողբ
(«Ողբ»–ի ամբողջական անվանումը) «թշվառ մանուկ թագավորից, տխմար, ինքնահավան, ոսկեսեր ուսուցիչներից, «դեռ չսովորած՝ աստվածաբան» աշակերտներից, վնասակար զինվորականներից ու այլնից բացի։ Ողբի մի մեծ բաժին նվիրված է Հայոց աշխարհի հոգևոր-աշխարհիկ դասին: «Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ»: Կամ՝ «Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։ Վիճակավորները՝ հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող»: Կամ՝« Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։ Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»։
Հայ մարդ
Իսկապես գերաշնորհ Տեր Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանը Հայ Առաքելական Եկեղեցու քիչ թվով բացառիկ նվիրյալ, խորը հավատացյալ ու կիրթ Հոգևոր Հայրերից մեկն է։ Անձամբ իր հետ ծանոթանալու և հոգևոր թեմաների շուրջ իր հետ զրուցելու բախտ ունեցել եմ։ Այո, արդարությունը հիվանդանում է, սակայն չի մեռնում։ Կեցցե՛ք, սիրելի Սրբազան Հայր, թող բարի Աստված Ձեզ շատ, շատ օրհնի։ Նորիկի արտահայտած ձևակերպման հետ համամիտ եմ,թքեք բոլոր տեսակի պաշտոնների վրա, մնացեք Քրիստոսի հետ, միացեք պարտադրված կարգաթող ազնիվ հոգևորականներին և օգնեք շվարած ու հավատքը գրեթե կորցրած հայ քրիստոնյաներին։
հայ - վայ
Լավ տեղ է բացվել - կճոյի համար հարմար կլինի, ալաֆն էլ վատ չի լինի՝ միագամից եվրոյով ...
hay qristonya
echmiacnic arterkrner gorcuxvats qahananer@ irenc uxxaki partakanutyunner@ toxats zbaxvum en hay bnakchutyan masin informacia havaqelov, vor@ bnakanabar mardkanc vanum e ekexecuc,npatakner@ miangamayn parz en ev heru gnacox.KGB-i gorcaruytner@ voch miayn varkabekum en hay araqelakan ekexecun aylev tarec-tari nvazecnum en nran davanoxneri qanak@,el cem xosum kentronum texi unecox biznes-qreakan skandalneri masin,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter