HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ազգայինը` տուրիզմի զարգացման խթան. Գագիկ Գինոսյան

«Մի քիչ ծիծաղելի է հնչում, բայց Հայաստանում զբոսաշրջության մեջ ամենակարևոր օղակը, որ զարգանում է, հյուրանոցային բիզնեսն է, որը առաջնահերթության առումով պետք է որ վերջին տեղում լիներ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Նրա դիիտարկմամբ ազգային ավանդույթների պահպանումը Հայաստանում տուրիզմի զարգացման լավ խթան կարող է հանդիսանալ. ներդրումներ անելու դեպքում կարելի է ներկայացնել դեռևս պահպանված մշակութային երևույթները, որոնք, ճիշտ է, պահպանվել են ինքնաբուխ` սպոնտան, առանց պետական միջամտության, բայց դեռ գոյություն ունեն:

Գինոսյանն առաջարկում է նաև ամբողջ աշխարհում ընդունված գյուղական զբոսաշրջությունը զարգացնել, երբ զբոսաշրջիկները հնարավորություն կստանան հայկական ավանդական գյուղական տան մթնոլորտում ճաշակել ավանդական հայկական կերակուր և նույն վայրում ըմբոշխնել հայկական երգ ու պար:

Կարևոր է որ նման վայրերը պարունակեն նաև հայկական ճարտարապետական նմուշներ:

Ազգային երգի, պարի մասնագետը զբոսաշրջիկներին Հայաստանը գրավիչ երկիր դարձնելու համար կարևորում է ավանդական կոլորիտի պահպանումը և ներկայացումը, որը կարող է արտահայտվել ոչ միայն ճարտարապետության, երգ ու պարի, այլև այլ մշակույթների, այդ թվում նաև ազգային խոհանոցի տեսքով:

Սակայն կարևոր է որ այդ ամենը ներկայացվի համատեքստի մեջ և անհրաժեշտության դեպքում բացատրվի առանձին բաղադրիչների նշանակությունը: Այս ամենի հետ հանդերձ ցանկալի կլիներ, որպեսզի ծառայությունների և ապրանքների գները զբոսաշրջիկների համար մատչելի լինեին, պետությունը թելադրեր հստակ գնային քաղաքականություն` տարածաշրջանին համապատասխան:

Զբոսաշրջության զարգացման համար, ըստ Գագիկ Գինոսյանին, յուրահատուկ գործոն են նաև ազգային տոները. հոգևոր տոները պահպանվել են շնորհիվ եկեղեցու, բայց աշխարհիկ տոներն աստիճանաբար մոռացության են մատնվում:

Պատճառներից մեկն էլ այն է, որ դեռևս խորհրդային ժամանակաշրջանում ազգային տեսակը ծաղրի առակա էր, անգամ Թամանյանի վրա մեծ քանակությամբ բողոքներ (доносы) կային, որոնցում ճարտարապետը մեղադրվում էր ազգայնամոլական ճարտարապետություն քարոզելու մեջ:

Տոները, տոնախմբությունները, Գինոսյանի դիտարկմամբ, պետք է լինեն ինտերակտիվ, ժողովրդի ներգրավվածությամբ, այդպիսով դրանք գրավիչ են դառնում նաև զգոսաշրջիկների համար, սակայն այդ տոները, ցավոք, շատ հաճախ պարզապես վերածվում են համերգի:

Մեկնաբանություններ (1)

m .NARA
indz texekutyunnner en anhrajesht Narek studiayi veraberyal. xndrum em ete djvar chi uxarkeq inc irenq blog@ kan email-i hascen

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter