HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկուտը վնասել է Գլաձոր և Գետափ գյուղերի այգիները, անձրևաջրերից վնասվել են շինություններ

Այսօր` ժամը 09.01-ին, ՀՀ ԱԻՆ-ն տեղեկություն է ստացել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում տեղած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները և ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի բնապահպանության և  գյուղատնտեսության վար­չութ­յան պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար: Տարածքը  «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Վայոց ձորի մարզում անձրևաջրերից վնասվել են շինություններ

Հուլիսի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ  հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Մոզրովի գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղը և տանը կից օժանդակ շինությունները (պատկանում է Ա. Հարությունյանին), 5-րդ փողոցի թիվ 8 տան ննջասենյակը, ինչի հետևանքով վնասվել է առաստաղի երեսպատումը՝  6 քմ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter