HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին նվիրված ցուցահանդես

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին (2010 - 2020) նվիրված ցուցահանդես: Բացման հանդիսավոր արարողությանը հայ նկարիչ Պետո Պողոսյանի ավելի քան 25 արվեստի գործեր ներկայացվեցին ՄԱԿ-ի աշխատակցիներին և արվեստասեր հանրությանը:

Ցուցահանդեսում, որը կրում է «Քաղաքային բազմազանություն» վերնագիրը, ցուցադրվեցին Երևանը, Գյումրին և Փարիզը պատկերող ջրաներկ աշխատանքներ: Պետո Պողոսյանի արվեստը գրավեց երիտասարդության, արվեստագետների, միջազգային հանրության, քաղաքացիական ակտիվիստների, մամուլի և լայն հանրության ուշադրությունը:

Արմինե Հալաջյանը` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության հարցերով պատասխանատուն, ասաց. «Հայ արվեստի և դրա հարուստ ավանդույթների միջոցով մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում առկա հարցերին: Անապատների և անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի տասնամյակին նվիրված այս ցուցահանդեսով մենք լրացնում ենք երկրի ջանքներն և հասարակության պահանջները՝ Հայաստանում հաջորդ սերունդների համար կառուցելու և պահպանելու  բնապահպանական առումով կայուն քաղաքներ և՜ որպես քաղաքային միջավայր, և՜ որպես առողջ հաբիտատ»:

Նկարիչ Պետո Պողոսյանը նշեց. «Ես բարձր եմ գնահատում իմ արվեստը հանրության ուշադրությանը ներկայացնելու այս հնարավորությունը: Ես կարևորում եմ այն վճռորոշ դերը, որ մենք՝ արվեստագետներս, խաղում ենք մեր հասարակության զարգացման գործում»:

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև 2013 թ. հուլիսի 30–ը (ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը՝ 15:00 -17:00:

ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ խաղաղությունը, կայուն զարգացումը, առողջ ապրելակերպը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և ձգտումը Հազարամյակի զարգացման նպատակներին:

Մեկնաբանություններ (1)

wagaki mwangi
Congratulations UNIC Armenia! A great initiative to educate the public about the value of desert ecosystems and to the need to avoid turning the other dryland, non-desert ecosystems, into man-made deserts!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter