HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարո Գուլոյանի գործով կրկին կհավաքվեն դատախազության առաջ

Փաստաբան Լուսինե Մինասյանի հայտարարությունը

2013 թ. հունիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև հիմնավորված բողոքով հանդես եկող տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Մինասյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» հասարակական կազմակերպությունների կոալիցիան պահանջում էին վերացնել իբրև ինքնասպան եղած 20-ամյա Մարո Գուլոյանի քրեական գործով վարույթի կարճման որոշումը: Բողոքի ներկայացումից մեկ շաբաթ անց ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ նշված որոշումը վերացվում է:

ՀՀ գլխավոր դատախազության նման արագ  ու օրենքի տառի պաշտպանությամբ արձագանքումը իսկապես շատ գովերգելի է: Վերսկսված նախաքննությունը, սակայն, կրկին նույն մարմինն է իրականացնելու` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքը: Սա պարզապես անիմաստ է և անընդունելի մի իրավիճակ է: Տուժող կողմը առհասարակ վստահություն չունի այս մարմնի օբյեկտիվության և օրենքը ճիշտ կիրառելու ցանկության և հնարավորության նկատմամբ: Գործով բազմաթիվ կարևոր հանգամանքներն ինչ-ինչ պատճառներով անտեսած այս մարմինը չպետք է շարունակի գործով իր ձևական քննությունն իրականացնել:                                                                                        

Հունիսի 11-ին` ժամը 12:00-ին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը նոր դիմումով ու հայտարարությամբ հանդես կգա ՀՀ գլխավոր դատախազության առջև:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter