HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Սերժի առողջարանը» Սերժ Սարգսյանինը չէ

Ջերմուկի կենտրոնում` տաք ջրերի ցուցասրահի անմիջական հարեւանությամբ, այս օրերին ավարտին են հասցվում շքեղ մի առողջարանի կառուցման աշխատանքները: Տեղացիներն այն անվանում են «Սերժի առողջարան»` նկատի ունենալով հանրապետության նախագահին:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը զարմացավ, որ իր քաղաքի բնակիչները առողջարանը կապում են Սերժ Սարգսյանի անվան հետ:

«Չ՞եք լսել, որ ասեն` Սերժի Ջերմուկ: Հանրապետության նախագահը շատ է սիրում Ջերմուկը եւ շատ է այցելում, եւ մենք դրանից շատ ենք ոգեւորված, որովհետեւ ամեն այցից հետո մի նոր բան փոխվում է: Ձեր ասած առողջարանը յուրահատուկ է եւ շատ է տարբերվում մյուսներից, նաեւ միջազգային ճանաչում ունեցող բրենդ է` «Խայաթ»: «Խայաթը» կառուցում է, եւ դրա լիարժեք տերը Վայոց ձորի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանն է: Նա հիմա զբաղվում է բիզնեսով եւ Մոսկվայի «Խայաթի» եւ Երեւանում կառուցվող համանուն հյուրանոցի սեփականատերն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Քաղաքապետի խոսքերով` այս առողջարանի հիմքը դրվել է իրենց խնդրանքով եւ հանրապետության նախագահի աջակցությամբ:

«Այդպիսի բաձրակարգ հյուրանոցների համար պիտի երաշխավոր լինի: Սա միջազգային ճանաչում ունեցող բրենդ է եւ եթե Ջերմուկում շահագործվի, համբավ կբերի Ջերմուկին: Հանրապետության նախագահը որեւէ կապ չունի այս առողջարանի հետ, ինձ չեք հավատո՞ւմ»,- ավելացրեց Վարդան Հովհաննիսյանը եւ նշեց, որ Ջերմուկում այս պահին 5 հյուրանոց եւ առողջարան է կառուցվում:

Մեկնաբանություններ (2)

Վարդան
Ի գիտություն բոլոր «մեծ-մեծ խոսողների», ինչպես կասեր հարգարժան Ալվարդ Պետրոսյանը http://www.aravot.am/2013/07/08/263159/, այս հոյակերտ կառույցի նախագծի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է:
david
ՀՀ-ում ամեն ինչ իրեն Աբրաամով պատկերացնող Աբրահամյաններինն է, կամ Ռոմանով պատկերացնող հոգևոր դասինը;Մյուսները մասնաճյուղեր են ՓԲԸ-ներ;Բերեզովսկու դերի մեջ են մտել Բերեմ-քանդեմները;Այրվելու են չոր-չոր `թացի հետ...Ջերմուկի ջուրը...հռդեհ չի մարի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter