HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ վարորդի դուստրը աջակցություն է խնդրում

Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալ, բեռնատար մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեպքին եւ հոր ձերբակալությանը. «Ես Լիլիթ Հարությունյանն եմ, որն ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը: Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին: Թող Աստված նրանց տա ուժ ու կորով ` դիմանալու ու համբերելու: Ուզում եմ խնդրել, ինչու չէ՝ նաև պահանջել բոլոր պաշտոնատար անձանցից, ովքեր կարող են ինչ-որ բանով անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ՝ ծաղրելուց ու նմանատիպ այլ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Տա Աստված` ոչ ոք նման դեպքի չհանդիպի, բայց պարոն չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի, քո դեմ քո ազգի պաշտպանն ա կանգնած, ով ազատամարտիկ լինելով հանդերձ՝ ենթարկվում է ծաղրանքի քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ամոթ է, սա քո դեմքն է»:

Լիլիթը նաև խնդրում է տարածել այս լուսանկարը`


Մեկնաբանություններ (6)

tamara
Շատ եմ ցավում, ահավոր դժբախտություն է տեղի ունեցել... ամեն անգամ կարդում եմ հոդվածներ էս մարդու մասին ու մարմինս փշաքաղվում է....
Վ. Առաքելյան
Հրաչյա Հարությունյանը այս վթարում մեղք չունի հետևյալ պատճառներով,՝ Մոսկվա քաղաքում հնարավոր չէ ծանր մեքենան մի 10 մետր վարել առանց արգելակներից օգտվելու, ուրեմն մինչ դեպքի վայրը մեքենայի արգելակները գործել են և ավելի հավանական է ինչ որ մեկը կանխամտածված այնպես է արել, որ թեքություն ունեցող փողոցի հատվածում ավելի մեծ ուժով արգելակելու ընթացքում արգելակները խափանվեն: Հնարավոր է այս դավադրության մասնակից են նաև նրանք ովքեր Հրաչին անակնկալ հրավիրել են ուրիշի մեքենան վարելու ...: Մյուս կողմից, փորձառու վարորդ Հրաչը շրջելով իր մեքենան դրանով ամեն ինչ արել է բախումից խուսափելու, կամ զոհերի թիվը պակասեցնելու համար:
liana
astvac Hrachyayin ev ir yntaniqin uj ta es vichakic durs galu hamar...menq dzez het enq Lilit...mi husahatveq
Կարեն
Ցավում եմ ձեր դժբախտության կապակցությամբ, Լիլիթ: Ձեզ և ձեր ընտանիքին շատ ուժ և հաջողություն մոտակա ամիսներում, աստված պահապան:
Գագիկ
Սա ևս մեկ անգամ ապացուցում է որ Ռուսական իշխանությունները ինչպես են վերաբերվում Հայաստանին ու հայերին,,,,Ցավալի է որ այդպես էլ պետություն չդառձանք ու չենք կարողանում պաշտպանել հայ ազգի արժանապատվությունը
Michael
Havatum em vor Hrachin chen patjelu. Rusner@ i verjo khaskanan vor na mitumnavor hancagorcutyun chi katarel. Jisht hakarak@, Hrach@ heros e, porcel er amen gnov vanel avtobusin depki jamanak. Spaseli er nman anmijakan reakcian, i verjo 18 mard e zohvel, cavum enk bolors, bayc yerb iravijak@ khor@ verlucutyan yentarkvi yes havatum em vor Hrachin AZATELU EN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter