HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Թանկացումն անհրաժեշտ է Երևան քաղաքի տրանսպորտի կուլտուրական սպասարկումն իր բարձրության վրա պահելու համար»

Հուլիսի 20-ից Երևանում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը կդառնա 150 դրամ՝ ներկայիս 100 դրամի փոխարեն, իսկ տրոլեյբուսների ուղեվարձը՝ 100 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Վերջին շրջանում մեր քաղաքային տրանսպորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից բազմիցս ներկայացվել են հայտեր քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագինը բարձրացնելու կապակցությամբ` հիմք ընդունելով, որ տարիների ընթացքում թանկացել են ավտոմեքենաները, պահեստամասերը, քսայուղերը, վառելիքը»,- լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և ավելացրեց, որ տնտեսվարողներն իրենց կողմից ներկայացված հայտերում սակագինն առաջարկել էին 170-200 դրամ:

Ալբերտ Գևորգյանը նշեց, որ այդ կապակցությամբ իրենք կազմակերպել են մի շարք քննարկումներ տարբեր կազմակերպությունների, ՀԿ-ների հետ, ծավալուն քննարկում է եղել նաև Հանրային խորհրդում: Այդ քննարկման արդյունքների, ինչպես նաև տրանսպորտի մրցութային հանձնաժողովի ներկայացրած հաշվարկների և հիմնավորումների հիման վրա ստացվել է քաղաքային տրանսպորտի ուղեվարձի համար տվյալ սակագինը:

Հենրիկ Նավասարդյանի խոսքերով՝ իրենք նախատեսել են այնպիսի սակագին, որ հնարավորություն կտա և՛ տնտեսվարող սուբյեկտին հետագայում թարմացնել իր երթուղու շարժակազմը, ունենալ որոշակի շահույթ և բարձրացնել սպասարկման որակը, և՛ ինչ-որ չափով նաև մատչելի լինի ժողովրդին:

«Սակագնի բարձրացումն անհրաժեշտություն էր, որ Երևան քաղաքի տրանսպորտի կուլտուրական սպասարկումն իր բարձրության վրա լինի և պարտավորեցնող տնտեսվարող սուբյեկտներին` այսուհետ ամեն օր հետևողականորեն տրանսպորտի սպասարկումն իր բարձունքի վրա պահելու համար»,- ասաց Երևանի քաղաքապետի խորհրդականը:

Լուսանկարում ձախից՝ Հենրիկ Նավասարդյան, Ալբերտ Գևորգյան

Մեկնաբանություններ (4)

gevorg
qaxaqapet6arani ays pashtonyanerin harkavor e nstecnel Gazelneri salonnerum texadrvats gazi balonneri vra, vorpeszi lav zgan kulturakan spasarkman barzr makardaky ev aveli himnavor anhetetutunner xoselu hamar. vat chi lini naev xckvel Gazelnerum irar glxi lcvac uxevorneri aranqn u lsel aveli himnavor karciqner irenc masin
Արմեն
Էդ որ կուլտուրական սպասրկման մասին եք խոսում արա, մի օր դուրս եկեք ձեր մեքենաներից, մեջներդ ծռած մառծուտնով երթևեկեք, նոր կխոսանք: Ավտոբուսներն էլ հո դիզելով են աշխատում, դրանք ինչի թանկացրին?
GAGIK
Ստացվում է որ 50 դրամ ավել վճարելով նորից պետք է ժողովուրդը նստի կիսաքանդված ԳԱԶելները ?Ապահովեիք նորմալ տրանսպորտ նոր թանկացնեիք,,,,Օրենքով անսարք և նստատեղերը պատառոտվաց մեքենաները գիծ մտնելու իրավունք չունեն,,,,Էդ հաստավիզ տերերը վախենում են մի երկու կոպեկ ծախսեն մեքենաները կարգի բերելու համար.թե միայն ԼԱՓԵԼՈՒ տերնն են,,,,,,Որքան կարելի է խաբել մարդկանց ?
Garik
Bolor transportayin tsarayutyunner, yertughayinits sksats taqsi servicnerov verjatsrats, patkanumen aid voroshumner kayatsnoghnerin. Irenq irents tsarayutyunneri gin barzratsnumen: hasarak talane. Gone zevi hamar mi hat metodologian tsuits tayin te inchi hents 50% tankatsume petq hodvatsum nshvats heqiati keteri apahovman hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter