HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

50 դրամանոցների «անձրև» քաղաքապետարանի մոտ (լուսանկարներ)

Քաղաքապետարանի դիմաց քաղաքացիական ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ:

Հիշեցնենք, որ երթուղային տաքսիներից ու տրոլեյբուսներից օգտվելու համար քաղաքացիները նախկին 50 և 100 դրամի փոխարեն վաղվանից վճարելու են համապատասխանաբար 100 և 150 դրամ:

Որպես բողոքի արտահայտման ձև՝ ակտիվիստները քաղաքապետարանի մուտքը փակած ոստիկանների գլխավերևով 50 դրամանոց մետաղադրամներ էին նետում դեպի քաղաքապետարան. մետաղադրամներից մեկն էլ դիպավ այդ պահին լրագրողների հետ զրուցող Ալբերտ Գևորգյանի՝ Երևանի քաղաքապետի խորհրդականի գլխին, ով դրանից հետո հրաժարվեց պատասխանել մնացած հարցերին և ներս մտավ քաղապետարան:

Ակտվիստների համոզմամբ՝ թանկացումն արդարացված չէր. այն ձեռնտու է միայն տնտեսվարող սուբյեկտներին՝ «գծի տերերին», և այս թանկացումից տուժում են քաղաքացիները, այդ թվում նաև վարորդները: Բողոքի դուրս եկած քաղաքացիները նաև չեն հավատում, որ այս թանկացումից հետո քաղաքապետարանը, խոստացածի պես, կբարձրացնի տրանսպորտի սպասարկման որակը:

Ցուցարարներն իրենց բողոքն արտահայտում էին նաև պաստառների միջոցով, որոնց վրա գրված էր. «Չեմ հարստացնելու «գծի տերեր»-ին, «Վերջ «գծատերեր»-ի լպիրշությանը», «Վարորդ, միացիր պայքարին», «Չենք վճարելու 150 դրամ» և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter