HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սրբանես. միջնադարյան վանք, որի ծառն աճում է տապանաքարերի վրա (լուսանկար)

Սրբանեսի վանքի կողքին աճած, առաջին հայացքից սովորական այս ծառն իրականում անսովոր է. այն աճում է հենց երկու տապանաքարի վրա:


Սրբանեսի վանքը (Սբ. Հովհաննեսի վանք, Հովհան Օձնեցու վանք) գտնվում է Լոռու մարզի Արդվի գյուղի եզրին: Հուշարձանը կառուցվել է 8-17-րդ դարերում:

Սրբանեսի վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, զանգակատնից, քառակող կոթողից, խաչքարերից, կացարանների ու տնտեսական շինությունների մնացորդներից:

Ըստ հանրագիտարանի՝ համալիրի երկու եկեղեցին կառուցված է ճեղքված անդեզիտի անկանոն կտորներով: Հորինվածքային տարրերը վկայում են, որ եկեղեցիները կառուցվել են ոչ միաժամանակ: 


Ինչպես «Հետքին» հայտնեցին Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից, 2014 թվականին նախարարությունը նախատեսվում է իրականացնել Սրբանեսի վանական համալիրի տեխնիկական վիճակի դիտանցում՝ հուշարձանն ամրակայման և վերականգնման ցանկում ընդգրկելու նպատակով:


Վանական համալիը պետական սեփականություն է: Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի աշխատակիցները պարբերաբար կատարում են շրջայցեր ու պահպանվածության վիճակի դիտանցում:

Եկեղեցու մոտ կան հին ու ժամանակակից տապանաքարեր:



Հուշարձանի հանդիպակաց բլրակին միջնադարյան գերեզմանոց է՝ բազմաթիվ խաչքարերով ու տապանաքարերով:



Սրբանեսի վանական համալիրի որոշ պատեր ու մի քանի խաչքար սևացած են, քանի որ դրանց վրա այցելուները մոմեր են վառել:




Հայաստանի բազմաթիվ հնավայրերի անբաժան ատրիբուտը՝ խորոված պատրաստելու տեղն ու հարմարանքը, առկա են նաև Սրբանեսի անմիջական հարևանությամբ:



Վանական համալիրը շրջապատում է անկանոն շրջագծով, ցածր պարիսպ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter