HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը քրգործ է հարուցել ակտիվիստների դեմ

2013 թ. հուլիսի 22-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի  տարածքում` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ Քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ Քր. դատ. օր-ի 57-րդ հոդ.  2-րդ մասով 9-րդ կետի պահանջների համաձայն 2013 թ. հուլիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել նշված հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք՝ Սամվել Խաչատրյանը, Վահե  Մելքոնյանը, Շանթ Գրիգորյանը, Վիլեն Գաբրիելյանը և Մաքսիմ Սարգսյանը:

Նշված անձինք օրենքով սահմանված կարգով հարցաքննվել են և ազատ արձակվել:

 

Մեկնաբանություններ (1)

henri
intch vosdiganutyun ? Prnavorneri axranik asek !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter