HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ նախագահի տեղակալի միլիոնները գոյանում են շահաբաժիններից

«Կելլի եւ Վիլիամս» ընկերությունում եւ շարժիչային, տրանսմիսիոն յուղերի, արգելակման հեղուկի մեծածախ եւ մանրածախ վաճառքով զբաղվող «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ում բաժնետեր է պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռոբերտ Գալոյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է 2012թ. ապրիլին: Մինչ այդ Ռ. Գալոյանը եղել է ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության պետը:

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձի 2012թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ նա զգալի կարողության տեր է: Մասնավորապես՝ նշված տարում Ռոբերտ Գալոյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 44 մլն դրամ, 2 մլն 300 հազար դոլար եւ 200 հազար եվրո: 2011թ. վերջին Ռ. Գալոյանի դրամով պահվող գումարը եղել է 300 մլն դրամ:

2012թ. ՊԵԿ նախագահի տեղակալն ունեցել է 195 մլն 272 հազար 586 դրամի եկամուտ, որից 6 մլն 597 հազար 140 դրամը եղել է աշխատավարձը, 21 մլն 169 հազար 693 դրամը` 3 տարբեր բանկային ավանդներից ստացված տոկոսագումարը, 143 մլն 565 հազար 753 դրամը` 2 ընկերություններից ստացված շահաբաժինը, իսկ 23 մլն 940 հազար դրամն էլ ստացվել է վարձակալության վճարից:

ՊԵԿ նախագահի տեղակալի կինը` Գոհար Մեկիկչյանը, 2012թ. ունեցել է ընդամենը 900 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, սակայն նրա հաշվին եղել է 29 մլն դրամ եւ 270 հազար դոլար: 2011թ. վերջին Գոհար Մեկիկչյանի դրամային գումարը եղել է 31 մլն դրամ:

Ռոբերտ Գալոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «իր հայտարարագրած գումարներն օրինական են եւ ստացված են շահաբաժիններից»: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի` ինքը բիզնեսով չի զբաղվում, իսկ «Կելլի եւ Վիլիամս» եւ «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ները տրված են հավատարմագրային կառավարման:

Ռոբերտ Գալոյանը չմանրամասնեց, թե որտեղից են գոյացել կնոջ գումարները, երբ նրա տարեկան աշխատավարձը 900 հազար դրամ է եղել: «Դրանք հնուց եկող գումարներ են, ասենք` տատիկից են փոխանցվել»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
Միշտ մի հարցե ինձ հետաքրքրում,,,Ինչպես է լինում որ մեր երկրում միայն պաշտոնյաներն են միլիոնատեր և կրիմինալը,,,Երբևիցե երկրի նախագահին այդ հարցը չի հետաքրքրել..?.Երևի նա էլ առաջնորդվում է Գալուստի թևավոր մտքերով,,երբ Տարոնի միլիոնների մասին խոսք գնաց,ասեց որ ոչ ոք իրավունք չունի հարցնի թե որտեղից է գոյացել այդ գումարները
арман
А зачем он вообще работает.имея столько денег. пусть гуляет по миру намного интереснее

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter