HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հանրային քննարկմանը մասնակցեցին հանրային խորհրդից (լուսանկարներ)

Մաշտոցի պուրակում երեկոյան ժամը 20:00-ին տեղի ունեցող հանրային քաղաքացիական  քննարկմանն այս անգամ ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով այսօր նախապես արդեն ողջունել էր քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ակտիվիստների հաղթանակը և համաձայնել հանդիպել քաղաքացիների հետ պուրակում:

Քննարկման հենց սկզբից ակտիվիստների պահանջով պուրակից հեռացան մի շարք հեռուստաընկերությունների նկարահանման խմբեր, մնացին միայն այն ԶԼՄ-ները, որոնք նախկին պուրակային քննարկումները և քաղաքացիական պայքարի մյուս դրվագները պարբերաբար և համեմատաբար օբյեկտիվ լուսաբանել էին:

Իսկ այն ԶԼՄ-ները, որոնք, այդուհանդերձ, չէին ցանկանում ընդհատել իրենց նկարահանումը, այդպես էլ չկարողացան այն ավարտին հասցնել, քանի որ մի քանի ակտիվիստ, քննարկման մյուս մասնակիցների համաձայնությամբ, իրենց մարմնով փակեցին այդ ԶԼՄ-ների նկարահանող սարքերի դիմացը:

Մեկնաբանություններ (1)

Artur
Ես հպարտանւմ եմ մեր երիտասարդ ակտիվիստներով ու հավատում, որ նրանք փոխելու են էս երկիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter