HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիպրոսի իրավապահներից ակնկալվում է մոտ 20 քննչական գործողության կատարում

Այս տարվա հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին առձեռն փոխանցել է իրավական օգնության մասին միջնորդագրերի կրկնօրինակները: Իրավական օգնություն ցուցաբերելու վերջին միջնորդությունը Կիպրոսի դատախազին էր ուղարկվել հունիսի 19-ին, իսկ նախորդը 2012 թ. քննչական մարմինը հասցեագրել էր Կիպրոսի իրավապահ մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազը հուլիսի 2-ին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին  առձեռն փոխանցելով իրավական օգնության վերաբերյալ միջնորդության ամբողջ փաթեթը՝  խնդրել էր համապատասխան ծառայություներին հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել միջնորդության պահանջները և արդյունքների մասին տեղեկացնել:

«Հետքը» գլխավոր դատախազությանը խնդրել է տեղեկացնել` օֆշորային գործի մասին Կիպրոսի գլխավոր դատախազությունից  որեւէ պատասխան ստացվե՞լ է: Ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2013 թ. հուլիսի 2-ին Կիպրոսի գլխավոր դատախազին առձեռն հանձնել է ավելի վաղ՝ դիվանագիտական ուղիներով փոխանցված իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդությունների փաթեթը՝ միջազգային քննչական հանձնարարության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Կիպրոսի քննչական մարմիններից ակնկալվում է կատարել երկու տասնյակի հասնող քննչական գործողություններ, այդ թվում որպես վկա հարցաքննել մատնանշված կոնկրետ անձանց:

Կատարված քննչական գործողությունների արդյունքների մասին գրավոր պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter