HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ապօրինությունների ռեկորդային քանակ

Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետարանը «սիրում» է որոշումներ ընդունել` առանց օրենքները հարգելու: Սակայն վճարովի կայանատեղիների վերաբերյալ ավագանու՝ դեկտեմբերին կայացրած որոշումը կուլիմինացիոն է: Թվարկենք դրա հիմնական ապօրինությունները.

1. Անդորրագիր չկա

Այսպիսով, ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի, «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև, պահանջելու դեպքում, տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն»:

Բայց, ի հեճուկս օրենքի, ուղարկված SMS-ի դիմաց վարորդներին ոչ ոք անդորրագիր չի տալիս: Դա ոչ միայն վարորդների իրավունքների և օրենքի խախտում է, այլև պաշտոնյաներին՝ SMS-ներից ստացված գումարները գրպանելու հնարավորություն է տալիս:

2. Րոպեավճարի փոխարեն ժամավճար է

Համաձայն նույն օրենքի 10-րդ հոդվածի՝ եթե վարորդը նախընտրում է ժամավճարի տարբերակը (և ոչ օր/շաբաթ/ամիս/տարի համակարգը), ապա իրենից գանձվում է միայն փաստացի կանգնած րոպեների գումարը:

Այսինքն, եթե մեկ ժամվա կայանման գինը 100 դրամ է, ապա, օրինակ, կես ժամ կանգնելուց պետք է գանձվի 50 դրամ, 1 ժամ և 15 րոպե կանգնելուց` 125 դրամ և այլն (րոպեն 1 դրամ և 67 լումա սակագնով):

Սակայն, խախտելով օրենքը, մեկ ժամվա գումարը գանձվում է կայանված յուրաքանչուր ամբողջ և ոչ ամբողջ ժամվա համար:

3. Տեսախցիկներով տուգանելու իրավունքը միայն Ոստիկանությունն ունի

Համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, տեսախցիկներով խախտումներ արձանագրելու և դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունը (հոդված 2, մաս 1, կետ 3):

Այնինչ, Երևանի քաղաքապետարանը, խախտելով օրենքը, որոշել է ապօրինաբար տեղեկություններ հավաքել վարորդների մասին և ապօրինաբար ստացված ապացույցներով տուգանել վարորդներին:

4. Տուգանողը ՍՊԸ է

Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 219.1 հոդվածի, վճարովի կայանատեղիում կայանած և տուրքը չվճարած վարորդին պետք է տուգանի տեղական ինքնակառավարման մարմինը (Երևանի քաղաքապետարանը): Բայց, քաղաքապետարանի չարաբաստիկ որոշման համաձայն, խախտման արձանագրություն կազմողը մասնավոր ընկերություն է:

Այսինքն, ի հեճուկս օրենքի, ինչ-որ մասնավոր կազմակերպություն ստացել է քաղաքացիներին տուգանելու իրավունք:

5. Վարորդների մասին տվյալների բազան տվել են ՍՊԸ-ին

Համաձայն քաղաքապետարանի (ավելի ճիշտ՝ Երևանի ավագանու) որոշման, «լիազորված» մասնավոր ընկերությունը տուգանքներն ուղարկելու է մեքենաների սեփականատերերին: Սակայն որտեղի՞ց մասնավոր ընկերությունը պետք է իմանա, թե որ պետհամարանիշի մեքենայի սեփականատերն ով է:

Ստացվում է, որ, ի հեճուկս սահմանադրության, պետական մարմինները բոլոր մեքենատերերի մասին տեղեկությունները փոխանցել է ինչ-որ մասնավոր ընկերության:

Մեկնաբանություններն ավելորդ են:

Մեկնաբանություններ (15)

aram
Hargeli Mara, Hayastanen heranalen oo Astvads chen boojer Hayastani akhtere ayl....gordsnakanoren endimanal ayt akhteroon mer sebakan chaberov.
Նարեկ
Մեր շուրջը տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնց համարժեք պատասխանելու համար լուրջ կայացած պետականություն պետք է ունենանք, թե չէ Հայաստանից Հ տառն էլ չի մնա, իսկ սրանք դեռ մանկահասակ երեխաների նման տունունիկ են խախում: Էլ չգիտեմ ինչ ասեմ բոլոր մեր պաշտոնյաները ոտից գլուխ կամ տհաս են, կամ կույր են կամ չգիտեմ... կամ էլ անբարոյական են, ավելի ճիշտ բոլորը միասին, արա երկիրն եք կորցնում մեր երեխաների ապագան եք ծախում տո................
ԺԻՐԱՅՐ
ապօրինի կառավարության ապօրինի որոշումը ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ՉՊԵՏՔ Է ՀԱՆԴՈւՐԺԵԼ
Davit
et anvchar 5 rope chi , et sms uxarkelu hamara tvac 5 rope((( anvchar ban chka
Հայկ
Ամեն ինչ ճիշտ է , որ անտանելի է, ուղակի հիմա այն ժամանակն է , որ մենք արդեն կորցրել ենք պետականություն կոչվածն ու պետական մտածելակերպը, ու իներցիայով գնում ենք դեպի հավատանք որ փոխենք ))))
Գագո
Մի շտապեք ենթադրություններ անել տհաս լինելու վերաբերյալ, իսկ եթե ասենք դիտավորյալ են անում վարորդներին փողոց տանելու համար, այսինքն ցույցեր միտինգներ, գուցե պետքա դա ինչ-ինչ բաների համար, մարդիկ ինչ անեն, որ սկսզբում միք անի փողոց ներկեցին ակրմիր, ոչ մի դժգոհություն, փողոց ոչ ոք դուրս չեկավ, հիմի ներկել են ամբողջ կենտրոնը, էլի մարդ չկա ցույց անող, հիմի էլ ասում են կներկենք մնացած թաղամասերում, էլի բողոք չկա, չեմ ասում թէ քաղաքի իշխանավորները եսիմ ինչ մտքի տիտաններ են, բայց էդքան օրենքների պրիմիտիվ խախտելը իրենց իրավաբականական ծառայությունը չի մտածել՞
aram
There are briberies and cunningness in most countries but they are rarely so obvious and or daring as in Hayastan. Is it because the crooks are bold or the population.....?
anna
Normal yerkrnerum parkingnerum avtomatner a drac vor marty pox y qcum a u ktron a stanum. Ktrony dnum a mekenayi mej u gnum a ir gorcerov. Meronk mi ban en lsel bayc chgiten inch)) avtomatneri vra incji caxs anen? Hena plakatner ktpen kxpen amen tex u poxy inkn iran kga klcvi grpannery eli))
Sergey Gabrielyan
Chem vcharelu voch mi luma ayd ANASUNNERIN
Arsen
ur eq 1000 -awor HK-ner, de dati tveq qaxaqapetaranin. Ur es Ommbudsmen es te mardu iravunqneri pasjtpan, de pahanji, vor amen inch orenqov arvi. Sa nshanakum e, vor qaxaqapet@ u ir tim@ orenqneri tarrakan imacutyun chuni kam tqac uni ed orenqneri vra. Bayc es depqum takic hastat chen kara durs ga. u estex el piti sksel chem vcharum 100 dran sharjum
Ara
bayc 3 ev 4-rd keterum grvacy hima gorcox tesaxciknerov ardzanagrac xaxtumnerinela verabervum inju enq mucum vor?
Sergei
Shan satkelu jamanak@ vor hasnuma, gnum ev mzkiti dran araj@ mizuma, talis en glxin u satkacnum en. Sa en depqna.
Սուրիկ
Շտապել են մի ուրիշ ձև գրպանները լցնել ու մինչև անգամ SMS-ների համար չեն բարեհաճել բոլոր օպերատորների հետ պայմանագրեր կնքել։ Orange -ից հնարավոր չէ վճարել։ Զանգում ես ՓՍ ասում են դիմեք քաղաքապետարան, մենք խաբար չենք։
Vahe
Ես պատրաստվում եմ դատվեմ իրանց հետ... չեմ վճարելու ու սպասելու եմ դատի տան...
Mara
Inch urax em vor jamanakin em heracel Hayastanic mardkanc vonc karum klpum en. Astcuc tox vaxenan chen marselu.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter