HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կոմիտասցիները փակել են շինհրապարակի մուտքը (լուսանկարներ)

Երեկ առավոտվանից Կոմիտաս փողոցի մի խումբ բնակիչներ փակել են Կոմիտասի 5 հասցեում գտնվող շինհրապարակի գլխավոր մուտքը, որպեսզի այդտեղով չկարողանա անցնել շինարարական տեխնիկան:

«Կոմիտասի 5»-ի հարակից շենքի բնակիչներն այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում շուրջ 4 տարի առաջ «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից սկսված շինարարության դեմ:

Շինարարության առաջին օրվանից  մինչ այսօր ընկերությունը չի կարողացել  իր ձեռքի տակ ունենալ շինարարությունն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր օրինական փաստաթղթերը, և այդ պատճառով շինարարությունը արգելապարիսպներից այն կողմ այս տարիների ընթացքում չի իրականացվել:

Սակայն վերջերս այն վերսկսել է. շինարարները տեխնիկա են մտցրել շինհրապարակ և սկսել են փորել շենքի հիմքը: Հարակից շենքերի բնակիչների վրդովմունքի հիմնական պատճառն այժմ այն է, որ իրենց հետ չեն համաձայնեցրել կառուցվելիք նորակառույցի նախագիծը:

Երեկ շինարարարական աշխատանքների ղեկավարը ոստիկանների հետ էր եկել հանդիպելու բողոքի ակցիա իրականացնող կոմիտասցիներին, և նրանց ներկայացրել էր շենքի կառուցման նախագիծը, որը, սակայն, չէր գոհացրել բնակիչներին:

«Հետք»-ի հետ զրույցում կոմիտասցիներն ասացին, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է, և շարունակելու են սեփական մարմնով փակած պահել շինհրապարակի մուտքը, քանի որ իրենց այլընտրանք չեն թողել, և այսուհետ այդ տարածքում նույնիսկ ցածրահարկ շենքի կառուցմանը դեմ են լինելու՝ պահանջելով փոխարենը մանկական խաղահրապարակ կամ այգի կառուցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter