HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երեկոյան սպասվում է ազատամարտիկների հանրահավաքը

Այսօր երեկոյան` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա ազատամարտիկների հանրահավաքը: Մինչ այդ ազատամարտիկներ Խաչատուր Խաչատրյանը և Էդիկ Ներսիսյանը ասուլիս տվեցին՝ խոսելով կոնկրետ իրենց պահանջների և սպասելիքների մասին, որոնք, ինչպես իրենք նշեցին, միգուցեև մի փոքր տարբերվում են իրենց մյուս մարտական ընկերների պահանջներից:

«Եթե նավը խորտակվում է, ի՞նչ իմաստ ունի մեր երկուսին կամ ինչ-որ մի խմբին փրկարարական օղակներ նետեն»,- ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը և հավելեց, որ իրենք անձերի հետ խնդիր չունեն. Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը եղել են իրենց մարտական ընկերները և վատ չեն դրսևորել իրենց:

«Այն ժամանակ նույնիսկ հանցագործները, երբ որ գալիս էին Ղարաբաղ, մաքրվում էին, դառնում էին հերոսացումի նվիրակներ, կերտողներ և ընդգրկվում էին հասարակությւան մեջ որպես ազատ մաքուր մարդիկ, իսկ այսօր մաքուր մարդն ավարտում է բարձրագույն ուսումնական հաստատությունը, ստանում է ակադեմիական կրթություն, բայց այս համակարգում, ինչպես մի կեղտահորում, անպայման աղտոտվում է»,- նշեց ազատամարտիկը:

Խոսելով ազատամարտիկների սոցիալական վիճակի մասին` Էդիկ ներսիսյանն ասաց, որ, բնականաբար հաշմանդամ ու տարիքն առած ազատամարտիկն այսօր անկախ Հայաստանում ապահովված խավ չէ, բայց խնդրեց այդ հարցն այդքան շոշափելի չդարձնել, քանի որ կան ավելի առաջնահերթ սոցիալական հարցեր, օրինակ` ազգի արտագաղթը:

Ազատամարտիկները նշեցին նաև, որ իրենք չեն պատրաստվում պահանջել ներկայիս իշխանությունների հրաժարականը, պարզապես հորդորում են վերջիններիս աշխատել և հետևողականորեն կատարել իրենց պարտավորությունները:

Լուս.՝ Խաչատուր Խաչատրյան, Էդիկ Ներսիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter