HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ն պատասխանել է «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արգելված արտադրատեսակներին վերաբերող խախտմանը

ՀՀ ԳՆ անվտանգության պետական ծառայությունից օգոստոսի 14-ին Էջմիածին քաղաքում գրանցված խախտումներին ի պատասխան տեղեկացնում է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանպետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշո ռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը, և նույն օրը Ծառայության պաշտոնական կայքում (www.snund.am) ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղադրել է արգելանքի վերաբերյալ տեղեկատվությունը, նաև հղումների միջոցով արգելանքի մասին տեղեկացրել է լրատվամիջոցներին:

«Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ՀՀ ԳՆ որոշումն անտեսելու, իսկ խանութներիը վաճառքի հանելու համար պատասխանատվության կենթարկվեն «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ «Էջմիածին քաղաքում իրականացվում է դիտարկում, եթե դիտարկման ամփոփման րադյունքում պարզվի, որ իրացման ցանցում առկա են եղել արգելված արտադրատեսակները, տվյալ կազմակերպությունը կենթարկվի պատասխանատվության»: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter