HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բողոքի ակցիա` ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման (լուսանկարներ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր ՀՀ վարչական դատարանի դիմաց գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիա էին իրականացնում:

Արդեն երկրորդ անգամ դատարանը հետ է վերադարձնում գազի և էլեկտրաէներգիայի թանկացման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ դատական հայցը:

Ցուցարարների խոսքերով՝ անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ ՀՀ վարչական դատարանը հարյուր անգամ վերադարձնի հայցը, միևնույն է, իրենք տեր են լինելու իրենց իրավունքներին ու կրկին դիմելու են դատարան, քանի որ իրենց պայքարն ազնիվ է:

Ակցիայի մասնակից Անդրեաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ իրենք անցնելու են դատական բոլոր հնարավոր ատյաններով, որպեսզի հետագայում այնպիսի խոսակցությունների առիթ չտան, թե իրենք չեն փորձել օրինական ճանապարհով հարցի կարգավորմանը հասնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter