HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական «գաղտնիքը»

Ստեփան Դանիելյան

Երկիրը փլուզելու տեխնոլոգիանները կարելի է երկար թվարկել, սակայն կարևոր է հասկանալ, որ միշտ չԷ, որ այն փլուզում են դրսից. չնայած նման օրինակներ շատ կան: Հաճախ երկիրը միտումնավոր կերպով փլուզում են ներսից:
Ո՞րն է պատճառը: 

Պարզ է, որ երբ իշխանությունը յուրացնում է հակաժողովրդական խմբավորումը, որի նպատակները տրամագծորեն հակառակն են հանրային շահին և սպասարկում են միայն իշխանությունը բռնազավթած խմբավորման շահադիտական նեղ նպատակներին, ապա առաջանում է խնդիր. կատարված բազմաթիվ հանցագործությունների համար օրենքով նախատեսված պատժից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջանում որքան հնարավոր է երկար պահել զավթված իշխանությունը: 

Այդ դեպքում հասարակությունը վերածվում է ոչ թե իշխանության պարտնյորի՝ հանուն ընդհանրական նպատակների, այլ թշնամու, որը կարող է օրինականության և սահմանադրական կարգի հաստատումից հետո պատժել հանցագործներին: Ինքնափրկության բնազդներից ելնելով՝ հանցախումբը պետք է քայքայի իր պոտենցիալ թշնամուն` հասարակությանը:

Քայքայման համար պետք է արժեքազրկել այն հնարավոր արժեքային համակարգը, որը կկարողանա միավորել հասարակությանը. դրա հետևանքով հասարակությունը վերածվում է իրար նկատմամբ թշնամությամբ լցված ամբոխի: Բնական է, որ մարդիկ միմյանց մեղադրելու են նման ռեժիմների դեմ չպայքարելու, միավորման անկարողության համար: Արդյունքում «պարզվում» է, որ մեղավորը ժողովուրդն է: Դրա համար վարվում է համապատասխան հարկային,  «մշակութային», «կրթական» , ինֆորմացիոն քաղաքականություն: Սակայն դա բավական չէ: 

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման ռեժիմները լինում են խիստ անկայուն, ոհմակային արժեհամակարգով կառավարվող, և օրինականության բացակայության պայմաններում նրանց ներսում տեղի է ունենում իշխանության պայքար, որն երբեմն ավարտվում է հեղաշրջումներով: Այս պայմաններում հանցախմբի թիրախում հայտնվում է ոչ միայն հասարակությունը, այլև հենց հանցախմբի բաղադրիչ հատվածները:

Իշխանության կողմից աջակցվող ինֆորմացիոն դաշտը «անհասկանալի» կերպով վարկաբեկում է հենց ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներին, որն երբեմն հանրության կողմից ընկալվում է որպես անկախ մամուլի գոյության փաստ: Սակայն իրականությունն այն է, որ իշխանության համար ընթացող իրական պայքարն ընթանում է հենց ռեժիմի ներսում, և մամուլի ու կուսակցությունների հիմնական առաքելությունը հանդիսանում է ռեժիմի ներսում բուն դրած «դիսիդետների» սանձահարումը:
Սա է Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական  «գաղտնիքը»:

Սակայն բոլորին պարզ է, որ նման իրավիճակն ունի կայունության սահմանափակ հնարավորություններ, որից հետո ռեժիմները կորցնում են ինքնպահպանման վերջին ռեսուրսները: Իքս պահին, երբ առաջանում են կրիտիկական իրավիճակներ, պարզվում է, որ համապատասխան հաստատությունները սաբոտաժի են ենթարկում կենտրոնական իշխանության հրահանգները: Դա նման կարգի ցանկացած իշխանության ավարտն է:

Մեկնաբանություններ (5)

Roza
Jes szat em barkacac mer chekavarnery vra, !.vor menk pajkarecyn vocz nman Hajastany hamar menk havatacynk vor hajastana klyny ankach kajun jerkyr, bajc nerkajums incze?,kaszarakerugjana czap, u sahman czka brnabarutyunnera te vostykanery kochmyc jev te zynvornery iharke nszum em najev stor chulygan qachaqacynery kochmyc, nrank petq e patżven szat chyst cevov, bajc ov pet k e patży jerb datavora hajtny kaszarakera mer Hajastany burdelnera ambochcz aszhary bordelnerynen hasel irenc ankanonutjab ov incz uzum e ajn katarume inczyhamar?,kany vor karg u kanon czka, vercnenk chekavarnery debyl jerechekyn aranc gumar muczelu sovorumen barcragujn krtutjam myjevnujn e nrank mnum en but en im karcykov nman chekavarnery petke patżel vor anorynakan cevov irec jerechanera avartumen barcragujn krtutjajm.2 Petke durs gal putynakanneryn vazelinovac czany, u kasem parz lezvov vor czen karochanum jerkyra karavarel inczkan mafyaji, hasakak tget anvochnaszar mardyk kan chekavarum en mer jerkyra mtacelov unen pochkap jev gaher lktyabar grpum en u cycachum ye incz astyczany hascrecyn mer Haj żochovrdyn, nranc boloryn pettk e heracnel inczpisyn en taronnera, tygrannera mynystr trasporutu, ahagor gesz demkov u arogacyajov ostykanapetyn u nra bezczely ovsepovyn drank bolora taptpukner en, rekynner en jev karoch em asel arnetneren vora chekavarum en jerkyra voczte jerkry hamar, ajl irencz grpannery u irenc intaniknery apahovutjan hamar irenc mafyanera Sycyliaji mafyaneryc aveli szat szaten, my choskov asac, ajstech żochovrdy mechavorutyunel kar vor intrecyn.Szat aselu ban ka vor bulor terutyunnera asem my hat gyrq kkazmy.Jes 20aracz pajkarecy ankachutyan hamar ardyunka?...Menknstruknernenk putynjanneryn na parzapes cycachum e .3Voczvok czy mtacum tuszakarunery te aszchatavarcnery barcacman masyn hakaraka anum en amenyncz vor snndamterchnera,haca, traspota jev urysz ajl bary gnnera barcracnen, vocz my lav ban czka20va intackum, isk jes vorpes otar jerkracy nujn artunutyuunera unem,im mors 10tarva toszaka hajastany chekavarnera gochcan, isk otar jerkry chekavarnera cycachacyn u asecyn menk kogneng vorpysy ajd hyvan kina dechery gumar unena,hazar amot merchekavar gocheryn.20tarva intackun menk bolor Hajers vora aprum enk artasahmanum jerbek czy jechel vor despana harcni intrutjunnerne petch e masnakcen apa otar jerkrum aproch jevropajy kachkacynera anpajman masnakcum en intrutyunneryn,mer moty bandytnera ahavoren, isk despanu kusulnera zbachvumen ahavor kaszarakerutjamb mardyk pastatut stanalu kam jerechajy cnndyan vkajakanner stanalu hamar kaszarknereyn talis konsul byszarjanneryn czem uzum mjusnery azganunera tal inczpes jes ancam czejy karochanum stanal im ancnagyra byszarjana asumer gangera harcakvel en inknatyry vra jev dyplomajyn pocztan gochacelen, nman paster sza ka vor myajn anum en myajn hajastany nerkajacucycznera jev chekavarnera, my hajkakan chosk ka inczpisynn e tan chekavara asem oves du, cuka glchyc e hotac.Verżacnumem czem uzum jerkaracnem vor jerkracnem szat jerkar klyny gracs, uzumem asel verczum voe nujnpes grelejy prezydentyn jerb nstacujcy mardyk mut techum ein na inc pataschanec ibrte czy karochanum haskanal im namaks, bajc?haskaseler vor lujsy masyne jechej u incz asec na techjak czy jechel lujsy hangcnelu veraberjal,ihare jes da czhavatacy, jev jerku or aracz nujnpes namakem grel prezydentyn.
Թլկատինցի
Ո՞վ է Ստեփան Դանիելյան:
Գեւորգ
Ստեփան ջան! Լրիվ իրավացի եք: Չեմ ցանկանում հետին թվով խելացի ներկայանալ, սակայն ես անձամբ նման դրություն կանխազգացել եմ այն ժամանակ, երբ սկսվեց ,,արդար սեփականաշնորհում,, կոչվող առ ու փախը: Սկզբից կոմունիստներից մնացած ունեցվածքը հափ արեցին այդ ժամանակվա գամփռները, ժողովրդի աչքին թոզ փչելով կեղծ թղթի կտորներով՝ վաուչեր կոչվող: Եթե գյուղացուն հողակտորներ տվեցին (կամ, գյուղացուն հողին տվին) ապա ուսուցիչ, բանվոր, ինժեներ ու գիտնականին (մոտ 70% - ին!) ինչ հասավ փաստացի - դատարկ թղթի կտոր! Պարզ չէր՜ թե վերջն ուր ենք գնալու? Տեր ու ծառա, խաղատուն, առեւտուր, ռեստորան, հյուրանոց ու բ---անոց, ծախու օրենք ու իշխանություն ու բարոյականությունից զրկվող, փթող երկիր, վերջում էլ - գզվռտվող անկուշտ գամփռները - արդեն ահռելի ախորժակներով ու սահմանափակվող հնարավորություններով: Մնում է հուսալ միայն, որ մեկը մյուսին շուտով ուտեն, քանի որ ժողովուրդն արդեն գրեթե սպանված է:
patron
Э ВЕРДЖЕ? ИНЧ ЭНК АНЕЛУ? СПАСЕЛУ ЭНК ТУРКИН?
Love It!!!!
What a beautiful article! Articulate and concrete! May you write such thought provoking articles more often. Pass on the hope!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter