HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նազանի. Միջնավանի վերաբնակեցված գեղանկարչուհին

27-ամյա Հերիքնազ Ավետիսյանը այս տարվա փետրվարին եկավ Արցախի Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված Միջնավան քաղաք: Գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսը չավարտած՝ նա որոշեց վերաբնակվել Միջնավանում և Բերձորի արվեստի դպրոցի Միջանավանի կերպարվեստի մասնաճյուղում երեխաներին նկարել սովորեցնել:

Ընկերներից մեկը պատմել էր Քաշաթաղի շրջանի և մասնագետների պակասի մասին: Նազանին (այս անունով է ստեղծագործում, Միջնավանում բոլորը նրան այդպես էլ անվանում են - հեղ.) այդ շրջանում աշխատանք է փնտրելիս եղել: Բայց բացի մատուցողի աշխատանքից՝ ոչ մի աշխատանք գտնել չի կարողացել: Վերցրել է Բերձորի արվեստի դպրոցի տնօրենի հեռախոսամարը և զանգել: Վերջինս ասել է, որ շատեր են խոստանում, որ կգան, բայց ասում ու կորում են, քանի որ հեշտ չէ Քաշաթաղում ապրելը: Տնօրենը հրավիրել է մեկ անգամ այցելել, շրջել և համոզվել, որ իսկապես ուզում է վերաբնակվել և աշխատել Քաշաթաղում: Նազանին փետրվարին եկել, շրջել է և կայացրել է իր վերջնական որոշումը:

«Ավերակները հիմա ծածկված են կանաչով, իսկ փետրվարին ամբողջությամբ երևում էին, և առաջին տպավորությունս ահավոր էր: Բայց դրանից առաջ գնացել էի Ստեփանակերտի թանգարան, տեսել զոհվածների նկարները, և շատ տպավորվել էի: Քչերը կգտնվեին, որ գային այստեղ, պահանջարկ կար, ես էլ որոշեցի գալ, օգտակար լինել»,- Բերձորի ու շրջակա համայնքների մասին իր առաջին տպավորության մասին է պատմում Նազանին: Այնուամենայնիվ, նա որոշել է հաստատվել Միջնավանում, որտեղ այժմ նկարչություն է դասավանդում:

Միայնակ և հեռու Միջնավանում ապրելու և աշխատելու գաղափարը հայ ավանդական ընտանիքում ծանր ընդունվեց: Նազանին Աշտարակից է և նախկինում մենակ ապրելու և ծնողներից հեռու գտնվելու փորձ չուներ: Նազանիի հայրը նույնիսկ երկար ժամանակ չխոսեց դստեր հետ՝ վերջինիս դարձի բերելու հույսով և այդ կերպ ստիպելու հետ կանգնել որոշումից: Մայրն անընդհատ հորդորում էր միայնակ չգնալ այդքան հեռու, որտեղ ոչ ոքի չի ճանաչում և չունի հարազատներ: Ապարդյուն: Նազանին մնաց անդրդվելի, հավաքեց իրերն ու եկավ Միջնավան:

Նազանին դիմել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանին, բայց աջակցություն չի ստացել: «Ասաց՝ չունեմ վառելիք, մեքենա չունեմ, եթե կարաս, քո միջոցներով տար (ասել է Բերձորի արվեստի դպրոցի տնօրենին): Տնօրենն էլ բերեց»,- հիշում է Նազանին և նշում, որ կառավարությունը ավելի շատ աջակցում է ընտանիքներին, քան միայնակ վերաբնակներին: Փետրվար ամիսը Նազանին դժվարություններով է հանել: Ժամանակավոր հաստատվել է Միջնավանի ազատ տներից մեկում: Դպրոցի վառարաններից մեկը տրամադրել են Նազանիին, ցախեր տվել, հետո ինքն է սկսել վառելիք հավաքել:

Չնայած գեղարվեստի պետական ակադեմիայի կրթությունը անավարտ էր, բայց Նազանին Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինն արդեն ավարտել էր, վստահ էր, որ արդեն ունի համապատասխան բազա և հմտություններ, որոնցով կարող է օգտակար լինել վերաբնակեցված շրջանի երեխաներին, որոնց համար նկարչություն սովորելը երբեմն «մեծ ճոխություն է»: Այժմ Միջնավանի անավարտ դպրոցի սենյակներից մեկի պատերը զարդարում են Միջնավանի երեխաների՝ Նազանիի 17 աշակերտների նկարները: Նազանին հպարտանում է, մեկ խմբակին նոր ուսումնական տարում կավելանա երկրորդը՝ փոքրերի խումբը:

Շուրջ 66 հազար դրամ է ստանում Նազանին՝ նկարչությունն (28 հազար է ստանում դրա համար) ու ակումբավարի պաշտոնը (38 հազար) համատեղելով: Ասում է՝ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, մթերքն էլ թանկ է Քաշաթաղում ավելի, քան Երևանում: Տանտերերը վաճառել է այդ տունը, և նոր բնակիչներ են ապրելու այնտեղ: Արվեստի դպրոցը փորձում է հոգալ Նազանիի կեցության հարցերը: 1 մլն 300 հազարով Միջնավանում տուն են վաճառում: 1 մլն-ը բարերարներից մեկը խոստացել է տրամադրել, որպեսզի Նազանին տուն ունենա: Մնացյալ 300 հազարի հարցը դեռ առկախ է:

Միջնավանում դասավանդելու 7-ամսյա փորձ ունի Նազանին արդեն: Ասում է՝ Միջնավանում մնալու ցանկությունն ավելի է ամրապնդվել, դժվարություններն էլ արդեն հետևում են: Ցանկություն է առաջացել ստեղծագործել՝ նկարել: «Այստեղ ամեն ինչը՝ ծառերը, այս սոսիները, բնությունը, նպաստում է, որ ես նորից սկսեմ նկարել, երկար ժամանակ չէի նկարում»,- ասում է Նազանին:

Անձնական կյանքի մասին դեռ չի մտածում: Նազանին ուզում է աշխատել, իր ունեցած գիտելիքները փոխանցել երեխաներին, նաև շարունակել ուսումը: Արվեստի դպրոցի տնօրենի հետ ուղիներ են փնտրում՝ ուսուցումը աշխատանքի հետ համատեղելու համար: «Եթե ընտրություն կատարեմ՝ ուսման և այստեղ աշխատելու մեջ, ես կմնամ այստեղ և կշարունակեմ աշխատել»,- ասում է Նազանին:

Մեկնաբանություններ (17)

mahmouzian
zaruhi here is my e mailaddres. mahmouzian @ msn.com hope to hear from you .like i said i need information from your part .thank you .
Zaruhi Muradyan
Mr. Mahmouzian I have been trying to call you, but I didn't succeed. would you pleas send me your email address or write me. My email is [email protected]
Mahmouzian
hello Zarouhi send me info about the house the tebroz etc etc we will start from there.thank you.i did try to get in touch with herkinaz but was not succefull i will try again.
GB
Artsakh.... the heart of Armenian art and beauty!!
mahmouzian
please when you are ready give me all information about village location .number of students population etc we will start from there i will someone to look at itand get a feed back good luck to you regards Mihran.
Hetq
@Anonymous, what would this be in regards to?
Anonymous
I will be travelling to Artsakh next week (from US) and will be driving to Mijnavan - hope to meet Nazani, visit the art school and check out the needs. Is it possible for hetq or Kristine Aghalaryan to email me soon.
ARPINE
ES HPARTANUM EM QO KOROVOV...ES INQS EM TESEL NPATAKASLACUTYUN@ U KAMQI UJ@,,,,,,CANKUTYUN@ VOREVE BANOV OGNELU YURAQANCHYURIN,AYN DEPQUM ERB SHAT SHATER@ VAXENUM EIN ANGAM MEK OR APREL ENTEX;;;;; HPART EM VOR DER KAN AYSPISIQ....
Zaruhi Muradyan
Բարև հարգելի Միհրան: Dear Mr. Mahmouzian, My name is Zaruhi Muradyan. I am the representative of Nazeni in the prosess of purchasing the house in Mijnavan, Artsakh. My phone number is (+37493) 42 17 02, or you can find me on facebook under name Zaruhi Muradyan. Pleas contact with me and we will discuss everything privately. Thank you for respond. Best regards, Zaruhi.
facts
This is stupid when people moving to Karabakh have to pay for a plot of land or ruins ! Since Karabakh has enough land to gift it to the people who are willing to move and stay there , with restriction that when they leave they should not be allowed to sell the same gifted land and get money for it!
Mahmouzian
Nazani .abris. for my part let me see if i can help you with your house gi ve me a telephone number and i will call you.Mihran
Karen
Apres Nazani jan, axjik jan ! hazar txamardu gorc es anum ! ASTVAC KEZ PAHAPAN ! SHNORHKD EL ANSPAR ! shat mets gorts es anum ! amot mez txamardkancs .....
Լիանա Բադալյան
նկարիչն էսպիսին կլինի!!! հիշում եմ՝ ոնց էր ոգևորված պատմում, թե ինչ հրաշք է Արցախի բնությունը, ինչից ոգեշնչված՝ նորից սկսել է ստեղծագործել')
Մարգարիտա Շարիմանյան
Հայրենասեր աղջիկ ու լավ մարդ, ով իր սերն ու ուժը նվիրում է երեխաներին: Ուրախ եմ, որ ծանոթացանք, շբվեցինք և ընկերացանք: Քեզ միայն համբերություն: :)))
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կովսականի,Միջնավանի և Արաքսի ափի այդ հողերը շատ բերրի են,իսկ կլիման՝ բարերար: Այս ազատագրված դաշտավայրը ապագայում շատ հավանաբար դառնալու է Հայաստանի կենտրոնը կամ կենտրոն:........................................................................Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանին կցանկանայի հետևյալ հարցը տալ. իսկ ոչ-ՀՀ քաղաքացի դրսի-/սփյուռքահայերը իրավունք ունե՞ ն ՀՈՂ(կամ բնակարան) գնելու ազատագրված տարածքներում/Քաշաթաղում. եթե այո, ի՞ նչ պայմանով/օրենքով:
Vazgen
Վերաբնակեցման ծրագիր կոչվածը կատարյալ հիմարություն է, լրագրողներ ջան խորհուրդ եմ տալիս հետաքննություն անցկացնել, բավականին կարդացվող հոդվածներ կգրեք: Վերջերս ԼՂՀ փոխվարչապետը հայտարարեց, բա թե եկեք բնակվեք կառավարությունը ամեն ինչ կանի միայն եկեք... իրականում կառավարությունը ոչ մի բան էլ չի անում, բացի թոզ փչելուց: Ասումա վառելիք չունեմ, միջոցներ չունեմ, եթե կարաս քո միջոցներով տար... Այ քեզ բան բա ուրա պետական ծրագիրը, հետո ինչ, որ մենակ աղջիկա, ինչի վաղը չի ամուսնանալու, Մի խոսքով խորհուրդ եմ տալիս որքան հեռու մնալ վերաբնակեցման ծրագրից, այնքան լավ: Հայրենասիրությունը այն չի, որ մարդ գնա ու 4 հատ քանդած պատ տան ասեն տուն կառուցի ապրի, այ քեզ բան, դե էտա Երևանի կամ մեկ այլ խոշոր քաղաքում տուն կսարքեմ:
karen
մարդու այս տեսակն է պահում հայրենի հողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter