HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մեղրի և հատապտուղների փառատոն Բերդ քաղաքում (լուսանկարներ)

Օգոստոսի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվեց մեղրի և հատապտուղների փառատոն, թվով արդեն երկրորդը: Կազմակերպիչների խոսքով՝ այս փառատոնը ոչ թե նպատակ է, այլ միջոց. հիմնական նպատակը Հայաստանի քիչ զարգացած, բայց և չափազանց գեղեցիկ այս տարածաշրջանի վրա ուշադրություն հրավիրելը և նրա տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելն է:

Հյուրերի թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Փառատոնի ընթացում կատարվեց խաղողօրհնեքի արարողություն:

Բացի մեղրից և հատապտուղներից` փառատոնի ընթացքում ցուցադրվեցին հայկական երգ ու պար, լարախաղացություն, տեղացի վարպետները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter