HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնեց հանրային ժողով՝ նվիրված Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձին

Երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացրեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով, որին մասնակցում էին հասարակության գործուն հատվածի, կուսակցությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներ: 

Հովհաննիսյանը, ով վարում էր տոնական հավաքը, Հռչակագրի ընդունման օրվա առթիվ ջերմորեն շնորհավորեց միջոցառման մասնակիցներին եւ, ի դեմս նրանց, ողջ հայ ժողովրդին: Նա մասնավորապես ասաց. «Ուղիղ 23 տարի առաջ իրականացավ մեր սերունդների դարավոր իղձերից մեկը՝ դրվեց ժողովրդավարական, իրավական հասարակարգի, անկախ պետականության հաստատման հիմնաքարը: Չնայած սկիզբը խոստումնալից էր՝ հետագա երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղ գտած արատավոր երեւույթները, անարդարությունը եւ արտագաղթը համակարգային հարված հասցրին մեր ազգային արժանապատվությանն ու ժողովրդավարությամբ ուղղորդվելու վճռականությանը: Իբրեւ պետություն՝ մենք այսօր խնդիր ունենք վերապարտավորելու մեզ՝ կյանքի կոչել ժողովրդավարական պետության եւ իրավունքի գերակայության մեր ազգային նկրտումները: Մեր եւ առաջին հերթին երիտասարդ սերնդի նվիրական  պարտականությունը պիտի դառնան այս նպատակին ծառայելն ու Հայաստանի հզորացմանը նպաստելը»: 

Միջոցառման վերջում տրվեց տոնական համերգ՝ «Ռեինկարնացիա» խմբի վիրտուոզ կատարմամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter