HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երիկամի վաճառքի գործով քրեական գործ չի հարուցվել

46-ամյա Արմենի երիկամի վաճառքի գործով «Հետքը» հարցում էր ուղարկել նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) դեսպան Ռայներ Մորելին: Գերմանիայի դեսպանությունից Շենգեն վիզա ստանալու կապակցությամբ Արմենը «Հետքին» պատմել էր, որ Գերմանիայում գործող հիվանդանոցներից մեկը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանություն է ուղարկել համապատասխան փաստաթղթեր, ըստ որի՝ Վրեժ Փարվանյանը երիկամի կարիք ունի, ինքը դեսպանատաը պնդել է, որ Փարվանյանն իր ազգականն է, ուզում է, որպես երիկամի դոնոր, մեկնել Գերմանիա ու փրկել ազգականի կյանքը:

«Ի՞նչ հիմնավորմամբ է Արմենին Շենգել վիզա տրվել՝ որպես երիկամի դոնոր Վրեժ Փարվանյանի կյանքը փրկելո՞ւ համար»,- հարցրել էինք դեսպան Մորելին: Ի պատասխան՝ մոտ մեկ ամիս անց դեսպանատնից հայտնում են, որ Արմենի երիկամի վաճառքի վերաբերյալ տեղեկություններ չունեն, եւ դեսպանատունը չի քննել Արմենի՝ անձնական տվյալներ պարունակող վիզայի դիմում:

«Անձնական տվյալների գաղտնիության պահպանման իրավական հիմքերից ելնելով՝ դեսպանությունի չի կարող կողմնակի անձանց տվյալներ տրամադրել այս կամ այն վիզայի դիմումի վերաբերյալ»,- նշված է Հայաստանում ԳԴՀ դեսպանատան պատասխանում:

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել էր Արմենի դիմումի հիման վրա նախապատրաստել նյութեր: Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ գործով զբաղվում է քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունը, բայց քրեական գործ հարուցել-չհարուցելու մասին դեռեւս որոշում չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter