HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Զոհրաբյանն առաջարկում է ստեղծել ընթերակաների տվյալների բազա

Առջեւում Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն են: Թեկնածուներից Արա Զոհրաբյանն ուշադրություն է սեւեռում մի կարեւոր հանգամանքի վրա. քրեական գործերով նախաքննության ժամանակ որոշ քննչական գործողությունների պետք է պարտադիր մասնակցեն ընթերականեր: Սակայն շատ են դեպքերը, երբ որոշ անձինք ընթերակա են «մշտական հիմունքերով», կամ էլ իրավապահները որպես ընթերակա նշում են հորինված անձանց տվյալներ. նման մարդիկ իրականում չկան:

«Հիմա առաջարկում ենք ՓՊ-ի կայքում ստեղծել ընթերակաների բազա: Յուրաքանչյուր փաստաբան իր գործով ընթերակայի տվյալները կգրանցի ընդհանուր բազայում: Հետագայում, օրինակ, մեկի գործով, եթե փաստաբանը կուզենա ճշտել Պողոս Պողոսյան ընթերակայի տվյալները, ուղղակի այդ անունը կայքում փնտրելով՝ կտեսնի, որ, ասենք, այդ մարդը բոլոր թմրամիջոցներով կապված գործերով ընթերակա է: Ժամերն էլ կֆիքսենք. եղել են դեպքեր, երբ նույն մարդը նույն ժամին տարբեր տեղեր որպես ընթերակա է մասնակցել: Սրանով համապատասխան պայմաններ կստեղծվեն, որպեսզի փաստաբաններն իրենց վստահորդի շահերն ավելի արդյունավետ պաշտպանեն»,- ասում է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter