HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փաստաբանների պալատն ի վիճակի է պայքար մղելու. «փոխհրաձգություն» պետության հետ

Փաստաբանը հիմնականում գտնվում է, այսպես ասած՝ պետության հետ փոխհրաձգության մեջ: Սա փաստաբան Արա Զոհրաբյանի ձեւակերպումն է: Նա սեպտեմբերին 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահի ընտրությունների թեկնածուներից մեկն է:

Զոհրաբյանի խոսքերով՝ փաստաբանների վիճակը շատ ավելի բարդ է հատկապես քրեական գործով, որովհետեւ մյուս կողմում իշխանություն ունեցող պաշտոնատար անձինքն են: Բայց ՓՊ-ն ի վիճակի է այդ պայքարը մղել, եւ դա անում է: Ավելին՝ անհատ փաստաբաններ կան, որոնք այնպիսի պայքար են մղում, որ կարելի է միայն նախանձել:

«Պալատը լոբբինգի արդյունքում հասավ նրան, որ օրենքի ուժով արգելվեց փաստաբանի բնակարանը, գրասենյակը կամ տրանսպորտային միջոցը խուզարկել՝ փաստաբանական գործունեությանն առնչվող տեղեկությունների առգրավման նպատակով: Ավելին՝ ուղղակի արգելվեց փաստաբանի համակարգիչ, տեղեկատվական կրիչներ կամ փաստաթղթեր առգրավել, իսկ փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականությունների կատարման համար: Տարածաշրջանում ոչ մի փաստաբան նման առավելություն եւ գործունեության երաշխիք չունի»,- ասում է Արա Զոհրաբյանը:

Ըստ բանախոսի՝ սա նշանակում է, որ վստահորդը կարող է հանգիստ իր փաստաթղթերը վստահել փաստաբանին՝ իմանալով, որ երբեք նրա մոտից դրանք չեն առգրավվի. «Մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ. փաստաբանին արգելվում է որպես վկա հարցաքննել: Այսինքն՝ վստահորդը հանգիստ կարող է իր գաղտնիքը փոխանցել փաստաբանին, որին արգելված է հարցնել, թե ինչ էր վստահորդը պատմում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter