HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում քննարկվել է օդանավակայանի վերագործարկման ծրագիրը

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացել է մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին եւ ընթացիկ խնդիրներին:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների  մասնակցությամբ քննարկվել է Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին վերագործարկման ծրագիրը: 

Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարեւոր է համարել մարզի բնակչության համար` նշելով, որ ծրագրի  իրականացման համար առկա է նաեւ ՀՀ Նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետը նաեւ տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի  ծրագիրը, եւ վերջնական  ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:

Ինչպես նշված է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամլո հաղորդագրության մեջ, փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում, այցելել Կապանի թիվ 2 ավագ  դպրոցի շինհրապարակ, որի կառուցման համար  պետբյուջեից  նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն  կատարվել են մոտ  450 մլն դրամի շինարարական աշխատանքներ:  Ըստ պատասխանատուների` նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պարագայում դպրոցի կառուցումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում, եւ 2014թ. սեպտեմբերի 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:

Մինչ Կապան այցելելը Ա. Գեւորգյանը ծանոթացել էր նաեւ Մեղրի  եւ Քաջարան քաղաքների միջեւ` միջպետական ճանապարհի վրա վերակառուցվող կամրջի շինարարական աշխատանքներին: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 52 մլն դրամ: Կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter