HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիրանի մթերման ծավալը 47 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Հանրապետությունում ավարտվել են 2013 թվականի ծիրանի մթերման աշխատանքները:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ընթացիկ տարում ծիրանի մթերման ծավալը շուրջ 47 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մթերման ցուցանիշը:

Այս տարի 28 պտուղբանջարեղեն վերամշակող ընկերություններ մթերել են 13. 044 տոննա ծիրան՝ նախորդ տարվա  8.855 տոննայի փոխարեն:

Ընթացիկ տարում ռեկորդային էին ծիրանի արտահանման ցուցանիշները: 29 ընկերություն և 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ 23.240 տոննա ծիրան, որից՝ 19.810 տոննա՝ ՌԴ, 2.593 տոննա՝ Վրաստան, 668 տոննա՝ Ուկրաինա և փոքր ծավալներով նաև այլ երկրներ:

Ընդհանուր առմամբ՝ ծիրանի արտահանման ծավալը 84 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ցուցանիշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter