HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդին թաղված է գործարանի վտանգավոր գազերի մշուշում

Արդեն մի քանի օր է՝ միաժամանակ գործարկվում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի երկու` մետալուրգիական արտադրամասի և Կոշաբերդ սարի գագաթին տեղավորված ծխնելույզները:

Ծուխն առավել առատ արտանետվում է գործարանում գտնվող հին ծխնելույզից, ինչի արդյունքում Ալավերդին, ավանդույթի համաձայն , գրեթե մեկ շաբաթ է՝ թաղված է գործարանի վտանգավոր գազերի մշուշում:

Ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը «Հետքին» ասաց, որ պղնձաձուլական գործարանի երկու ծխնելույզների միաժամանկյա գործարկումը կշարունակվի ևս մի քանի օր. «Դեպի Կոշաբերդ գնացող ծխատարում փոշիների կուտակումներ ունեցանք, որի համար ծխատարի մաքրման աշխատանքներ են իրականացվում»:

Ըստ Գագիկ Արզումանյանի՝ ծխատարի մաքրման աշխատանքներից հետո Կոշաբերդ գնացող ծխատարը և ծխնելույզը կրկին կշահագործվեն: Իսկ մինչ այդ ալավերդցիները շնչում են վտանգավոր գազերով հագեցած` առողջության համար խիստ վտանգավոր գործարանի ծուխը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter