HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պզտիկներուս կռիվեն փախցուցինք»

Առաջին փորձը` զրուցել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում տեղավորված սիրիահայ ընտանիքների հետ, ձախողվեց: Ասացին` պետք է Քաշաթաղի վարչակազմից թույլտվություն ստանալ կամ տեղեկացնել նրանց, միայն դրանից հետո կհամաձայնեն խոսել: Պատճառաբանեցին, թե նախորդ անգամ, երբ շփվել են լրագրողների հետ, իրենց խոսքերն աղավաղել են և այլ կերպ ներկայացրել:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը «թույլտվության» հարցը բացառեց: Ասաց` նման բան չկա և նույն հիմնավորումը բերեց:

Բերձորի այս շենքում սիրիահայ 3 ընտանիք է ապրում: 

Իսկ հյուրատան այս շենքում տեղավորվել է 5 ընտանիք: Նրանց հատկացված է մեկական սենյակ: Սանհանգույցը և խոհանոցը ընդհանուր օգտագործման համար է:

Մուրադյանների ընտանիքը Հալեպից 3 երեխաների հետ այս տարի է Հայաստան եկել: Հալեպում թողել են տունուտեղը, փակել դուռը և տեղավորվել Բերձորում: Տիկին Մուրադյանը`  Նելլին ասում է` «չեմ գիտեր ինչ է եղել, լուր չունինք տունեն»: «Պզտիկներուս կռիվեն փախցուցինք,- պատմում է Նելլին,- օդեն կը կրակեին, մենք ալ վերջին հարկն էինք, պզտիկներս վախի մեջն էին, եկանք հոս»:

Ամուսինը` Ջորջ Մուրադյանը Բերձորի ջրմուղում մեխանիկ է աշխատում: Ընդմիջման ժամին տուն է եկել. Մուրադյանների ընտանիքը խոհանոցում եփված կերակուրը տեղափոխում է առանձնասենյակ` ճաշելու:


Նելլին ասում է` «հոս ալ լավ է», միայն մի բան է պակասում. Բերձորի կենտրոն հասնելու համար դժվար է իրենց համար բարձրանալ ոտքով այդ թեքության ճանապարհը. «Մեկ բանմը կխնդրեմ մեր կառավարությունեն. սերվիս ըլլա, օթո (մեքենա) ըլլա, գոնե ամմեն ժամը մեկ անգամ, որ բարձրանանք: Մենք ասանք չենք սովորած, հոնտեղը ամմենը շիտակ է, ուղիղ է»:

Բերձոր բարձրացող տրանսպորտ կա, բայց որոշակի ժամերի: Նելլին ասում է, որ դա շատ քիչ է:

«Ձեր նման շատերն եկան անցան, բայց օգուտ մը չունեցանք: Մեզի բնակարան չեն տա: Խնամքը լավ է, սենյակը տվել են, կսեն` դուք տունի իրավունք չունիք, պիտի բարերար մը գա, ձեզի տուն սարքե»,- ասում է դերձակ Սեպուհ Քեշիշյանը: Նրան հյուրատանը հատկացվել է 1 փոքր սենյակ, սակայն թե ինչպես է լուծվելու տան հարցը, դեռ չգիտի:

Հյուրատանն ապրող 2 ընտանիք մտադիր է վերադառնալ Սիրիա հենց մի փոքր խաղաղվի և հնարավորություն ստեղծվի: 

Քաշաթաղի շրջանում 29 սիրիահայ ընտանիք է ապրում: Շուրջ 1 ամսից կավարտվի սիրիահայերի համար Կովսականում կառուցվող12-բնակարանանոց շենքի շինարարությունը:  Երկհարկանի 9-բնակարանանոց շենք կառուցվում է նաև Իշխանաձոր համայնքում: 


Առանձին տներ կառուցվում են նաև Բերձորում: 


40 ընտանիք հերթագրված է Քաշաթաղում, բայց շրջանը տեղ և միջոցներ չունի նրանց ընդունելու համար:  

Մեկնաբանություններ (3)

mahmouzian
my brother and i .have been working to renovated houses in berzor karegha .mirik. sous ,for the last 5 years hairenik miutiun is doing a fantastic job. tufenkian is doing great and i have to add that we have been in the area for the past 11 years.so understand that the destruction is so immence that moving ahead is very very difficult. but i have to give a great credit for the help that Souren the governor is giving to the people. for the syrian for every one .before him they did not care .you have to have a big budget to takle all those problem and the way i see is all those peoples with good intention just pass buy berzor to stepanagerd and never stop .you have to be willing to help .just not talk about the jews .the greek the turks etc etc just wake up help th governor help the people and you will see the change.i can tell you the syrian are luky compaire to the local. most of the help is going toward them. heqt with all my respect to you your journalist .she should live there and investigate all the village aroud and then write about the problem and i will suggest to her to go to karegha and see what has been done and will be finish in the next 2 years if you mean it .for your information in 2014 we will start renovating the houses in berzor. 2014 is the year .and if you have a big heart and you want to make a donation to see big progress give to friends of armenia in california .specify for berzor constrution.only.mercy to you all
mahmouzian
cristine. dont show us the same people again and againi will sugest vartan and his brother serop and the rest of the young syrian. and what they have to say. thank you.mihran
mahmouzian
i have to say one thing about sebough.he is a nice person .yes but when we ask him to help his answer was this is not my profesion and george mouradian should walk like all of us he has a job and that is a blessing

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter