HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Շուկայի «պաշտպաններն»` ընդդեմ հուշարձանը պահպանողների (լուսանկարներ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը քաղաքացիներին կոչ էր արել այսօր` ժամը 14:00-ին, ներկա լինել Մաշտոցի պողոտայում գտնվող «Ծածկած շուկայի» մոտ: Հասարակական շարժման համոզմամբ` «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում ապօրինի շինարարություն է կատարվում։ Շարժումը նպատակ ունի հասարակության ուժերով կասեցնել հուշարձանի տարածքում շինարարական և տնտեսական գործունեության իրականացումը: 

Սակայն նշված ժամից կես ժամ առաջ հուշարձանի տարածք էին եկել մի խումբ այլ քաղաքացիներ և պնդում էին, որ հուշարձանի տարածքում կատարվող շինարարությունն օրինական է, ավելին, նրանք անդադար բղավելով պահանջում էին, որպեսզի շարժման մասնակիցները և լրագրողները հեռանան այդ տարածքից, քանի որ դա իրենց բակն է, և իրենք պետք է որոշեն` այդտեղ ինչ կառուցվի: Նրանք պատռեցին ցուցարարների պաստառները, առաջացած քաշքշուկի ժամանակ ինչ-որ քաղաքացի բռնություն կիրառեց և բոլորի ներկայությամբ բարձրաձայն հայհոյեց ցուցարարներից մեկին: Ոստիկանները նրան մի կողմ տարան, բայց շուտով բաց թողեցին: Լրագրողների հարցին, թե ինչու այդ քաղաքացուն ոստիկանությունը բերման չենթարկեց, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ ոչ ոք նրա դեմ բողոք չի ներկայացրել:

Հասարակական շարժման ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք դիմելու են օրենքով չարգելված բոլորի միջոցներին, այդ թվում և՝ քաղաքացիական անհնազանդության` հուշարձանի տարածքում տնտեսական և շինարարական աշխատանքները թույլ չտալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter