HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական ակտերի կատարման ոլորտում խախտումներ են արձանագրվել

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2010-2012թթ. ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու և պատիժները կատարող մարմինների կողմից դրանք կատարման ընդունելու գործընթացում դատախազական հսկողության վիճակը:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու, ինչպես նաև դրանք կատարող մարմինների կողմից կատարման ընդունելու հետ կապված օրենսդրության պահանջների խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը հաղորդում է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` արձանագրված խախտումները քննարկելու, դրանք վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: 

Մեկնաբանություններ (1)

dardaneli
դատական դեպարտամենտում բացահայտված ապօրինությունները, կարծես թե, առկա են ԴԱՀԿ-ում, միայն թե՝ հակառակ երեսով։ Աշխատանքից ազատված ծառայողները շարունակում են մնալ համակարգում, իրականացնելով այլ բնույթի ապօրինությունները։ Իսկ այդ ամենը պաշտպանվում է վերահսկող կառույցների կողմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter