HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի բան արեք, մեր մշակույթի տունը նորոգենք». Ալաշկերտի «հիմնահարցը»

Փաստացի շուրջ 1800 բնակիչ և 350 ծուխ ունեցող Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղը շատ խնդիրներ ունի: Գյուղացիները առաջինը ճանապարհն են ցույց տալիս` քանդված, կիսագրունտային, այնուհետև` անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզը: Հետո ցույց են տալիս գյուղի կենտրոնում անպատուհան շինությունը: «Կռահեք` ինչ շենք է»,- ասում է գյուղամիջում հավաքված մարդկանցից մեկը: Անպատուհան շինությունը մշակույթի տունն է, որը ներկայումս, գյուղացիների բնութագրմամբ, ծառայում է որպես զուգարան: 

Պատերը կանգուն են, գյուղացիների խոսքով` կարելի է վերանորոգել, բայց «անտեր է թողած», մարդիկ են մտնում, փչացնում, կենդանիներ են պատսպարվում, և հետզհետե շենքն ավելի անմխիթար է դառնում: 

«Կուլտուրայի տունը մեր առաջնային խնդիրն է»,- ասում է գյուղապետի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը և թվարկում բազմաթիվ պատճառներ, թե ինչու չեն կարող իրենց ուժերով նորոգել: 


Գյուղի բյուջեն մեծ չէ, դրանով մշակույթի տունը վերանորոգել չի լինի: 6.7 մլն հողի հարկն է, 3 մլն` գույքահարկը, 10 մլն էլ կառավարության տրամադրած սուբսիդիան է: Համայնքի բյուջեով աղբահանություն են իրականացնում, խորքային հորերի պոմպերն են աշխատեցնում, 60 երեխաների համար նախատեսված մանկապարտեզն են պահում, երաժշտական դպրոցը, ժամանակ առ ժամանակ ճանապարհի հարթեցում են կատարում: 

Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Մանուկյանը նշում է, որ 2010-ին դիմել են կառավարություն: Մասնագետները եկել, նախագծել են, փաստաթղթավորել, սակայն դրանից հետո ոչ մի առաջընթաց չի եղել:  «Էնպիսի կազմակերպության տեղ ասեք կամ միջնորդեք մի կազմակերպության, որ դիմենք, մշակույթի տունը վերանորոգեն»,- ասում է գյուղապետի տեղակալը: 

Տեղակալը սկսում է գյուղի այլ խնդիրներից խոսել: Ալաշկերտը ջրի խնդիր ունի, հորերից դուրս եկող արտեզյաններում, ըստ գյուղապետարանի աշխատակիցների, աղի պարունակությունը մեծ է, դրա համար գյուղացիները վերջին տարիներին սկսել են ջուրն էլ գնել: Ալաշկերտի բնակչության մոտ կեսը այս տարի ջուրը գնում է: Մեկ դույլի համար գյուղացիները 100 դրամ են վճարում: «Զարգացել են ժողովուրդը, ուզում են լավ ջուր խմել»,- կատակում է Արա Մանուկյանը: 

Զրուցելու թեմաները, խնդիրները շատ են: Գյուղապետարանի աշխատակիցները հերթով պատմում են: Կարկուտն էլ մի կողմից այս տարի «խփեց» գյուղին: Ալաշկերտ գյուղը 100 տոկոսանոց վնաս կրեց: Աշխատակազմի քարտուղարը չի դժգոհում, ասում է` ճիշտ է, կարկուտը կոտրեց գյուղացիներին, բայց աշխատող ժողովուրդ են, կկարողանան ոտքի կանգնել: 

Զրույցն ավարտում ենք: Արա Մանուկյանը գյուղապետարանի ելքի մոտ նորից է հիշեցնում. «Մի բան արեք, մեր մշակույթի տունը նորոգենք»: 

Մեկնաբանություններ (2)

mahmouzian
look like a pig barn .tell me mayor why dont you clean the garbage and show us that you care .we know what you will say. por bedk e .my answer is use your arms .and dont just trow the garbage true the windows .take it away from the building then i will see that you care
mahmouzian
hey you guys you forgot to print my comment .it is because they get upset.just clean the garbage .and dont trow it out the windows.you dont need. porr. to clean. lazy.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter