HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ստեղծել ենք էս պետությունը, որ վարի տա՞նք. Էմիլ Բուդաղյան

«Ես համոզվեցի շատ-շատ բաներում. քրեական հետապնդման այս գործողությունն ուղղորդված էր: Խաղ կազմակերպեցին մեր նկատմամբ, լրագրողների նկատմամբ՝ ցույց տալու համար, որ քննչական գործողություն է կատարվում, բայց մյուս կողմից էլ Խաչատրյանների ընտանիքին նրանք պաշտպան կանգեցին»,- ասուլիսի ժամանակ, խոսելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զարգացումների մասին, ասաց Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ազատ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդին և թիկնապահը:

Բուդաղյանների հայրը համոզված է, որ այս ամենի հետևում կանգնած են վերադաս մարմինները, ովքեր, ըստ նրա, ողջախոհ չեն մտածում. խելամիտ չեն և չգիտեն, թե հետագայում ինչեր կարող են սպասվել. նոր հանցագործությունների են նրանք հրահրում:

«ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն իր ղեկավարության տակ եղած քննիչին նշանակեց չորրորդ դատապաշտպան Սուրիկ Խաչատրյանի համար: Իսկ ինձ 18-20 օր հետո են իրավահջորդ ճանաչել, որպեսզի հնարավորություն չունենամ ծանոթանալ գործի հետ կապված այդ քիմիական, դատաբժշկական երևույթներին: Եթե ես ունենայի դատապաշտպան ճիշտ ժամանակին, շատ հարցեր կբացահայտվեին»,- նշեց Բուդաղյանը և հավելեց, որ համոզված է՝ արդարությունը միշտ հաղթելու է:

«Երբ կարդում ես քննիչի գրածը, էությունից պարզ է դառնում, որ դա դատապաշտպանի գրված է՝ բոլորի ասածները հարմարեցված, բայց բազմաթիվ բացթողումներով»,- ասաց Բուդաղյանը:

Որդի կորցրած հայրը ասուլիսի վերջում նշեց, որ ամեն դեպքում փորձելու է նորից պետականորեն մտածել. պետությունը պետք է պատժի, և հասկանա, որ այսպես շարունակել չի կարելի: «Վերջին հաշվով ժողովուրդ կա, մարդկություն կա, հավատ կա այս աշխարհի նկատմամբ. ստեղծել ենք էս պետությունը, որ վարի տա՞նք»,- եզրափակեց իր խոսքը Էմիլ Բուդաղյանը:

Մեկնաբանություններ (3)

Mihran
With a criminalised regime from top to bottom what do you expect, they need to protect their own kind,or else they will loose power. This rotten regime needs to be got rid of.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բուդաղյանները պասիվ պաշտպանությունից պիտի անցնեն ԱԿՏԻՎ գործողությունների. ցույցերի,բողոքի ակցիաների,ստորագրահավաքների և նմանատիպ այլ ակցիաների: ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ հայեր (աշխարհի 4 կողմում) ձեզ հետ են.սա ՀՍԿԱ բանակ է: Պիտի պատրաստվել երկարատև պայքարի.հաղթանակը,ի վերջո, ՁԵՐՆ է լինելու: Պիտի ստեղծել նաև «Բուդաղյաններին պաշտպանություն» Հ/Կ և «Պայքարի կոորդինացման կոմիտե»: Այսինքն՝ ԸՆԴԱՐՁԱԿԵՔ պայքարը.վերածեք նաև շարժման: Սա է ճիշտ ստրատեգիան այս պահին:
sergik
ankeghzh asac es gtnum em vor 2inel petq e datel, incha nshanakum irar vra krakel....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter