HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Տուրքը կարելի է չվճարել

Շուրջ մեկ ամիս առաջ մենք հանդես եկանք հրապարակմամբ, ուր բացահայտեցինք Երևանում վճարովի ավտոկայանատեղիների շուրջ ապօրինությունների մի ռեկորդային ցանկ:

Բանն այն է, որ հարցի շուրջ իրավական դաշտը այնքան թույլ է, որ նշանակված տեղական տուրքը կարելի է չվճարել: Այսպիսով`

1. ՀԴՄ չե՞ս տալիս – չեմ վճարում

Այսպիսով, ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի. «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև, պահանջելու դեպքում, տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն»:

Սակայն, ի հեճուկս օրենքի, ուղարկված SMS-ի դիմաց վարորդներին ոչ ոք անդորրագիր չի տալիս:

2. Ի՞նչ իրավունքով են նկարում

Համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասի» ՀՀ օրենքի, տեսախցիկներով խախտումներ արձանագրելու և դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ճանապարհային ոստիկանությանը:

Հետևաբար, այլոց կողմից տեսախցիկներով հավաքված ապացույցները ապօրինի կերպով ձեռք բերված ապացույցներ են:

3. Ես այդ ժամին չեմ կանգնել

Կայանված մեքենաները նկարահանող տեսախցիկները չեն անցել սերտիֆիկացիա: Հետևաբար, որևէ հիմք չկա վստահելու իրենց ժամացույցին: Եթե ձեզ մեղադրեն, որ որևէ օր, որևէ ժամի կանգնել եք առանց հարկը վճարելու, կարող եք հանգիստ պնդել, որ կանգնել եք այլ օր ու այլ ժամի (երբ  հարկը վճարել էիք):

Համարյա անհնար կլինի ապացուցել, որ դուք հենց այդ օրը, հենց այդ ժամին եք կանգնել:

4. ՍՊԸ-ն ո՞վ է, որ քաղաքացիներին տուգանի

Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 219.1 հոդվածի, վճարովի կայանատեղիում կայանած և տուրքը չվճարած վարորդին պետք է տուգանի տեղական ինքնակառավարման մարմինը (Երևանի քաղաքապետարանը): Բայց քաղաքապետարանի չարաբաստիկ որոշման համաձայն խախտման արձանագրություն կազմողը մասնավոր ընկերություն է:

Եթե ստանաք տուգանքի նշանակման որոշում, որը կազմված կլինի որևէ ՍՊԸ-ում, ապա կարող եք հանգիստ նետել այն աղբամանը ու մոռանալ այդ մասին, կամ…

5. ՍՊԸ-ն ձեր տեղը չգիտի

Համաձայն ճանապարհային ոստիկանության պետի` Ձեր խոնարհ ծառային ուղարկած գրության և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի` ՍՊԸ-ն չի կարող ունենալ ՀՀ-ում հաշվառված մեքենաների սեփականատերերի մասին տեղեկություններ: Իսկ քաղաքապետարանը ունի միայն Երևանում հաշվառվածների մասին տեղեկությունները, սակայն չի կարող տրաամդրել դրենք ՍՊԸ-ին:

Ուստի, եթե ՍՊԸ-ից ձեզ տուգանելու մասին որոշում ստանաք, ապա մի նետեք այն, դիմեք դատախազություն, որ պարզեն, թե ՍՊԸ-ին որտեղի՞ց ձեր հասցեն ու անուն-ազգանունը:

Մեկնաբանություններն ավելորդ են…

Հ.Գ. Սեպտեմբերի 1-ին Ձեր խոնարհ ծառան միտումնավոր կանգնել է կարմիր գծանշման կողքին, ոչինչ չի վճարել և ԱՆՀԱՄԲԵՐ սպասում է նամակին: 

Մեկնաբանություններ (15)

Albert
Joxovurd jan es kangnel em karmir gci vra sahmanvac 5 ropei poxaren 8 rope ev chem vcharel Inz nkarel en ev 1 Amis heto poxanak Et iranc asac 5000 dram@ tuganq@ hastatox tuxt uxarken ayl heriq Che vor Chen uxarkem aylev yerevani qaxaqapetaran@ Inz Datia talis varchakan varuit en harucel vras mi sharq hodvacneri hamazain namaki bovandakutyunum asuma vor chgnam dati aranz Inz kvaren dat@ kam ete gnam el iravunq unem dimem pastabani ognutyan@ angam cicaxsa galis ev ays amen@ 8 rope kayenelu u chvcharelu hamar es el bmakanabar chem gnacel dati tox tuganq uxarkein vochte dati tain mihat kaseq incha Katarvum
Armen
+ եթե ձեր ավտոտրանսպորտի հետ ինչ-որ բան պատահի ցանկացած վայրում կայանված ժամանակ (օրինակ գողանան հայելիները կամ մաքրիչները), ԱՌԱՋԻՆ կասկածյալը տվյալ սպը-ն է՝ իր բոլոր աշխատակիցներով, որոնց պետք է կանչել դատարան, քանի որ իրենք ունեն ձեր տվյալները (թեկուզ ապօրինի), ու փաստացի գիտեն ձեր շարժը
Աննա Հաջի-Հակոբյան
Միանգամայն համաձայն եմ և հպարտանում եմ, որ հետևողական եք ու մեզ էլ եք տեղյակ պահում: Ճիշտն ասած, որոշել էի վճարել մեկ տարվա համար իրենց ասած 12,000 դրամը: Սակայն շատ հիասթափվեցի, երբ բանկում ասացին, որ կարող եմ վճարել միայն մինչև տարվա վերջ, այսինքն` 4 ամիս, այն էլ ամիսը 2000 դրամ: 8000 դրամ չորս ամսվա համար, էլ ուր մնաց 12000 դրամը: Բայց դա դեռամենը չի: Շատ զարմացա, երբ բանկի աշխատակիցն ասաց, որ չի կարող ընդունել, իրենց բանկը չունի այդ իրավասությունը, և խորհուրդ տվեց չվճարել: ՎՏԲ բանկն է: Մի խոսքով, չվճարեցի, բայց և շատ անահանգիստ դուրս եկա բանկից: Միթե կարելի է կանգնել և չվճարել? Փաստորեն, այո: Շնորհակալ եմ:
Sargis
Շնորհակալություն,ինձ օգնեցիք,որովհետև տարակուսանքի մեջ եի
MMM
HALALA......!!!!!!!!!!!!!.
Gevorg
Վերջը անհասկանալի մնաց թե ինչ շառայություն է մատուցում ՍՊԸ ? Արդյունքում թալանում են մարդկանց օրը ցերեկով..Ոստիկանությունը,քաղաքապետարանը,փոստը,............աշխատում են ՍՊԸ-ի համար համոզված եմ առանց պայմանագրի ....Մինչ օրս ՍՊԸ-ից գումար վճարել են այդ ծառայությունների համար ? Արդյունքում պետական աշխատողները պետական բյուջեյից վարձատրվելով աշխատում են ինչ որ ՍՊԸ-ի համար...Նման բառդակ կարող է լինել միայն մեր երկրում
Տիգրան
Ես էլ եմ կանգնել ու չեմ վճարել... ՍՊԱՍԵՆՔ, ՏԵՍՆԵՆՔ :))))))))
Gagik
Անհասկանալի է մի բան,որ օրենքով է ինչ որ ՍՊԸ իր սարքերի միջոցով հետևում քաղաքացուն,Օրենքով ՍՊԸ իրավունք ունի պատժի ենթարկի քաղաքացուն ? Կամ փոխեք օրենքները կամ էս բառդակին վերջ տվեք
Liana
Kecceq!
HAYK
ES MISHT VJARUM EM !!!!
Pogos
Joxovurt jan inchi ek bolort dzez shlangi tex drel u uporno dzer eshneq qshum, et xeloq hexinaknel ena grum inchvor uzumeq lseq u bolort kayfeq brnum. Hazar anqam bacatrecin vor et SP@-n vochmi kap chuni voch tuganqi vochel aravel evs dzer het. Inchvor arvuma arvuma qaxaqapetarani koxmic isk et SP@-n qaxaqapetaranina carayutyun matucum. Nenc vor exung uneq - gluxnert qoreq u mardkancel tyrimacuqyan mej mi qceq.
Դանիել Իոաննիսյան
Հարգելի Sinner, Օրենքը ասում է, որ պարտավոր են անդորագիր տալ` անկախ քաղաքացու ուզել-չուզելուց!! 2-րդ կոտը ասում, որ քաղաքապետարանն էլ տենց իրավունք չունի... Միայն ոստիկանությունը! 5-րդ կետն էլ, 100 տոկոսով ճշմարիտ է առնվազն մարզերում հաշվառված մեքենաների համար!
gagul
inchi ek esh-esh dus tvel es chgitek te uxxaki havayi uzum ek kriv sarkek? 1. online e katarum vcharum@ kara chta 2kaxakapetarani tuyltvutyamb; verahskum en irenc tramadrvac tarack@ vorum kaxakapetarani patverov katarum en carayutyun 3. kameran fiksum a jamanak@! 4. sp@n chi tuganum sp@n texekutyun@ poxancum a chO vor@ ev tuganum e: 5. chO-n giti harc im koxmic yani es inch eshutyun ek horinel u havayi shuxur ek drel?
gagul-magul
gagul քո անունը քո դիրքորոշման մասին ասում է. կարիք չկար 4 տող հերոգլիֆներ գրեիր, այն էլ՝ անհասկանալի:
Aram_us
gagul. Երբևիցէ նման տգէտ մեկնաբանությու չէի տեսել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter