
Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ կալանքի տակ (լուսանկարներ)
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Դատական նիստի ընթացքում ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջորդություն ներկայացրեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ: Դատարանը միջնորդությունը չբավարարեց, իսկ դատական նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը, ժամը 14:00-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել